Հոդված 1. Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերության համար, վարձակալության ամբողջ ժամկետում բնապահպանական վճարները հաշվարկվում եւ վճարվում են ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերում վնասակար նյութերի եւ միացությունների սահմանային թույլատրելի արտահոսքերի նորմերի (իսկ նորմերը չգերազանցելու դեպքում` փաստացի չափաքանակների) ընկերության կողմից ջրային ռեսուրս արտանետվող կեղտաջրերի փաստացի ծավալների եւ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույքաչափերի արտադրյալի չափով: Հայաստանի Հանրապետությունում ջրամատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայություններ մատուցող ընկերությունը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 67-րդ հոդվածով, ջրային ռեսուրսների կառավարման եւ պահպանության մարմին է ներկայացնում իր գործողությունների աստիճանական բարելավման պլան:
Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել ««Երեւան Ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը բնապահպանական վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի հունիսի 1-ի ՀՕ-99-Ն օրենքը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից: