Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10023-06.05.2016-ՏՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 103.1-ին հոդվածի 1-ին մասում «215-րդ հոդվածով» բառերը փոխարինել «215.1-ին, 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 208-րդ, 209-րդ, 210-րդ հոդվածների վերնագրերում եւ հոդվածների ամբողջ տեքստում «Ակցիզային դրոշմանիշներ եւ հսկիչ նշաններ (դրոշմապիտակներ)» բառերը եւ դրանց համապատասխան հոլովաձեւերը փոխարինել «Ակցիզային դրոշմանիշեր եւ (կամ) դրոշմապիտակներ» բառերով եւ դրանց համապատասխան հոլովաձեւերով:

Հոդված 3. Օրենսգրքի 211-րդ հոդվածի վերնագիրը եւ առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 211. Ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման կանոնները խախտելը

1. Ակցիզային դրոշմանիշերի եւ (կամ) դրոշմապիտակների մեկից ավելի անգամ օգտագործման հնարավորությունը չբացառող ձեւով կամ առանց դրանց վերաբերյալ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցման կատարման կամ դրոշմավորման ենթակա ապրանքները ոչ այդ արտադրատեսակի դրոշմավորման համար տրամադրված ակցիզային դրոշմանիշներով եւ (կամ)  դրոշմապիտակներով դրոշմավորված կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված` իրացման համար թույլատրելի ժամկետներից հետո որոշակի թվագրումով ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորված, ինչպես նաեւ որոշակի տարողությամբ տարաների համար տրամադրված ակցիզային դրոշմանիշերով եւ (կամ) էլեկտրոնային գրանցում կատարված դրոշմապիտակներով այլ տարողություն ունեցող տարաներով (տուփերով) տարայավորված` դրոշմավորված ապրանքներն իրացնելը, եթե այդ ապրանքների ընդհանուր արժեքը վաճառողի մոտ նշված (չնշված լինելու դեպքում՝ օրենսդրությամբ սահմանված կարգով որոշված) գներով կազմում է հիսուն հազարից մինչեւ հինգ հարյուր հազար դրամ՝

պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկից հազարապատիկի չափով:»:

Հոդված 4. Ուժը կորցրած ճանաչել Օրենսգրքի 215-րդ հոդվածը:

Հոդված 5. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 215.1-ին հոդվածով.

«Հոդված 215.1 Կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` մինչեւ երկու տարի ժամկետով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

1) առանձնապես խոշոր չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

3) պաշտոնեական դիրքն օգտագործելով`

պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) կազմակերպված խմբի կողմից,

2) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածով նախատեսված արարքը համարվում է խոշոր չափերով կատարված, եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարը եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է  Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի, առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների արժեքի կրկնապատիկը, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված՝ եթե անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքը գերազանցում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությամբ թույլատրելի` առանց գրավոր հայտարարագրման տեղափոխվող կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների արժեքի հնգապատիկը:

Անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների գումարի եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքի չափը հաշվարկելիս, անօրինական տեղափոխված կանխիկ դրամական միջոցների ընդհանուր գումարից եւ (կամ) անօրինական տեղափոխված վճարային գործիքների արժեքից ենթակա է նվազեցման այն չափը, որը Եվրասիական տնտեսական միության օրենսդրությամբ թույլատրվում է տեղափոխել առանց հայտարարագրման:

5. Սույն հոդվածով նախատեսված կանխիկ դրամական միջոցները եւ (կամ) վճարային գործիքները կամովին հանձնելու դեպքում, անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա փաստացի կատարած արարքն այլ հանցակազմ չի պարունակում:

Սույն հոդվածով նախատեսված դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների հանձնումը չի կարող դիտվել որպես կամովին հանձնում, եթե դրանք հայտնաբերվել են մաքսային հսկողության ձեւերի կիրառման, անձի ձերբակալման կամ քննչական գործողությունների կատարման ընթացքում:

6. Սույն հոդվածի իմաստով՝

1) կանխիկ դրամական միջոցներ են համարվում թղթադրամների եւ գանձապետական տոմսերի, մետաղադրամների տեսքով դրամանիշերը՝ բացառությամբ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամների, որոնք շրջանառության մեջ են գտնվում եւ օրինական վճարամիջոց են հանդիսանում Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում կամ օտարերկրյա պետություններում (օտարերկրյա պետությունների խմբում), այդ թվում՝ շրջանառությունից հանված կամ հանվող, սակայն շրջանառության մեջ գտնվող դրամանիշերի հետ փոխանակման ենթակա դրամանիշերը.

2) վճարային գործիքներ են համարվում ճանապարհային չեկերը, մուրհակները, չեկերը (այդ թվում՝ բանկային), ինչպես նաեւ ըստ ներկայացնողի փաստաթղթային արժեթղթերը:

7. Սույն հոդվածով, ինչպես նաեւ սույն օրենսգրքի 235.1-ին եւ 267.1-ին հոդվածներով մաքսանենգություն են համարվում 10 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարի չափը գերազանցող գումարով կանխիկ դրամական միջոցների եւ (կամ) վճարային գործիքների, Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների՝ օրենքով սահմանված խոշոր չափերով, ինչպես նաեւ, անկախ չափերից, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների, խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի՝ բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապօրինի տեղափոխումը` որը կատարվել է առանց մաքսային հսկողության, կամ դրանից թաքցնելով, կամ դրանց մասին հավաստի տեղեկությունները սահմանված կարգով չհայտարարագրելու կամ ոչ իր անվամբ հայտարարագրելու, կամ դրանց տեղափոխման համար սահմանված կանոնները, այդ թվում՝ արգելքներն ու սահմանափակումները խախտելու, կամ մաքսային կամ այլ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով:»:

Հոդված 6. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 215.2-րդ հոդվածով.

«Հոդված 215.2 Հայաստանի Հանրապետությունից արտահանված մշակութային արժեքները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը

Հայաստանի Հանրապետությունից արտահանված` մշակութային արժեքների պահպանական ցուցակում գրանցված կամ գրանցման ենթակա մշակութային արժեքները սահմանված  ժամկետում Հայաստանի Հանրապետություն չվերադարձնելը, եթե դրանց վերադարձնելը Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում է պարտադիր՝

պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով:»:

Հոդված 7. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 235.1-ին հոդվածով.

«Հոդված 235.1 Խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ,   ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի՝ բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների, ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով խիստ ներգործող, թունավոր, պայթուցիկ, ռադիոակտիվ նյութերի, ճառագայթման աղբյուրների, միջուկային նյութերի, հրազենի կամ նրա բաղկացուցիչ մասերի՝ բացի ողորկափող որսորդական հրազենից եւ դրա փամփուշտներից, պայթուցիկ սարքերի, ռազմամթերքի, զանգվածային ոչնչացման զենքի, դրա տեղափոխման միջոցների, այլ զինամթերքի, ռազմական տեխնիկայի, զանգվածային ոչնչացման զենք կամ դրա փոխադրման հրթիռային համակարգեր ստեղծելու համար օգտագործվող այլ նյութերի կամ սարքավորումների, միջուկային, քիմիական, կենսաբանական կամ զանգվածային ոչնչացման այլ զենքի կամ երկակի նշանակության ապրանքների մաքսանենգությունը՝ անկախ չափերից, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված ցանկում ընդգրկված ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների կամ մշակութային արժեքների մաքսանենգությունը, որը կատարվել է խոշոր չափերով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով,

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝

պատժվում է ազատազրկմամբ՝ յոթից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածի առաջին մասում ռազմավարական տեսակետից կարեւոր հումքային ապրանքների խոշոր չափ է համարվում նվազագույն աշխատավարձի ութհազարապատիկը գերազանցող գումարը (արժեքը), իսկ մշակութային արժեքների  համար՝ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 8. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 267.1-ին հոդվածով.

«Հոդված 267.1 Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների մաքսանենգությունը

1. Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ (կամ) դրանց պրեկուրսորների  մաքսանենգությունը՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի չափերով,

2) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝

պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների խոշոր չափերով,

2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

4. Սույն հոդվածի առաջին, երկրորդ կամ երրորդ մասերով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

1) թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի եւ դրանց պրեկուրսորների առանձնապես խոշոր չափերով,

2) կազմակերպված խմբի կողմից,

3) մաքսային կամ սահմանային հսկողություն իրականացնող անձի նկատմամբ բռնություն գործադրելով՝

պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:»:

Հոդված 9. Օրենսգրքի 345-րդ հոդվածում՝

1) առաջին մասը «բռնագրավման ենթակա» եւ «միջոցներով (ավանդներով)» բառերից հետո լրացնել «խոշոր չափերով» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի» բառերը փոխարինել «հինգհարյուրապատիկից հազարապատիկի» բառերով.

2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Սույն հոդվածում խոշոր չափ է համարվում հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը գերազանցող գումարը (արժեքը):»:

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:  

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը. նախագծերի փաթեթի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում հարկային եւ մաքսային առանձին հարաբերություններ կարգավորող օրենսդրության, այդ թվում՝ քրեական եւ վարչական պատասխանատվությունների ներդաշնակեցման եւ դրանից բխող գործող իրավական ակտերում փոփոխությունների կատարման անհրաժեշտությամբ:

2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները. ՀՀ կառավարության 23.01.2014 թվականի թիվ 61-Ն որոշմամբ սահմանված «ճանապարհային քարտեզով» ԵՏՄ անդամակցության հետ կապված իրավական կարգավորումների ժամանակացույցի համաձայն մշակվել է սույն նախագծերի փաթեթը: «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 259-րդ հոդվածի համաձայն, ՀՀ մաքսային օրենսգրքի մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության եւ մաքսային կանոնների խախտման համար գործերի վարույթի վերաբերյալ դրույթները գործում են մինչեւ ՀՀ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելը:

Խնդիրը կայանում է նրանում, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի համաձայն՝ ազգային օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտումների համար պատասխանատվության վերաբերյալ դրույթները ԵՏՄ շրջանակներում պետք է ներդաշնակեցվեն: Հետեւաբար, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում:

3. Կարգավորման առարկան. նախագծերի փաթեթի կարգավորման առարկան մաքսային կանոնների խախտումների համար քրեական պատասխանատվության դրույթների ներդաշնակեցումը, ինչպես նաեւ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում եւ հարկային իրավահարաբերությունները կարգավորող իրավական ակտերում ԵՏՄ անդամակցությամբ պայմանավորված՝ անհստակությունները, տարընթերցումները կարգավորելն է:

Գործող ՀՀ մաքսային օրենսգրքի՝ վարչական իրավախախտումներին վերաբերող դրույթները նախագծի փաթեթում չեն ներառվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ նոր օրենսգրքի նախագծում ներառելու նպատակով:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք. նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը. ակնկալվում է, որ նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության  նորմերը կներդաշնակեցվեն ԵՏՄ օրենսդրությանը, ինչպես նաեւ կպարզեցվեն եւ կհստակեցվեն հարկային եւ մաքսային վարչարարությանը վերաբերող առանձին դրույթներ:

ՊԵՏԱԿԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

1. Օրենքի նախագիծը /այսուհետ՝ նախագիծ/ չի համապատասխանում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Այսպես՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 9-րդ հոդվածում «օրենսդրությամբ» բառն անհրաժեշտ է փոխարինել «օրենքով» բառով՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, որոնց համաձայն՝ բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները, ինչպես նաեւ հարկադրանքի միջոցներն ու դրանք կիրառելու կարգը:

2. Նախագծերը համապատասխանում են հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական այլ ակտերի դրույթներին:

3. Նախագծերում իրավական այլ ակտերի նորմերի անհարկի կրկնություններ առկա չեն:

4. Նախագծերում անհրաժեշտ բոլոր հարցերը կարգավորված են:

5. Նախագծում առկա են լրամշակման կարիք ունեցող դրույթներ: Այսպես՝ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 3-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ մաքսանենգություն է համարվում հիշյալ հոդվածում նշված ապրանքները չհայտարարագրելը: Նման ձեւակերպումը իրավակիրառ պրակտիկայում կարող է առաջացնել իրավական որոշակի անորոշություն, մասնավորապես՝ հայտարարատուի կողմից ապրանքները հայտարարգրելուց հետո մաքսային մարմինները կարող են հայտնաբերել հայտարարագրում նշված ապրանքների վերաբերյալ սխալ տեղեկություններ եւ այդ դեպքում հայտարարատուն կարող է խուսափել պատասխանատվությունից այն հիմնավորմամբ, որ օրենքով բացակայում է նման հանցակազմ: Հաշվի առնելով վերոգրյալը եւ պրակտիկայում իրավական քաշքշուկից խուսափելու համար առաջարկում ենք լրացնել նաեւ դրույթ, որի համաձայն՝ մաքսանենգություն կհամարվի նաեւ այդ ապրանների վերաբերյալ ոչ ճշգրիտ տեղեկություններ հայտարարագրելը: Հարկ է նշել նաեւ, որ նշված իրավակարգավորումը նախատեսված է նաեւ մաքսանենգության հանցակազմի ներկայումս գործող բնորոշման մեջ:

6. Նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

7. Օրենսդրական տեխնիկայի կանոնները մասամբ պահպանված չեն: Այսպես՝

1) «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածում «կետերն» բառերն անհրաժեշտ է փոխարինել «ենթակետերն» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները, որոնց համաձայն՝ հոդվածի ենթակետերը համարակալվում են հայերենի այբուբենի փոքրատառերով:

2) «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածում «բառից» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերից» բառով՝ նկատի ունենալով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածի պահանջները:

Նույն օրենքի նախագծի 6-րդ հոդվածի 1-ին կետում «բառով» բառն անհրաժեշտ է փոխարինել «բառերով» բառով: Հիշյալ հոդվածի 3-րդ կետում «դեպքերի» բառից հետո անհրաժեշտ է լրացնել «բառերը» բառը:

8. Հարկ ենք համարում նշել, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012 թվականի հունիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագիրը եւ ծրագրից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N ՆԿ-96-Ա կարգադրության 2-րդ կետով հաստատված Հայաստանի Հանրապետության իրավական եւ դատական բարեփոխումների 2012-2016 թվականների ռազմավարական ծրագրից բխող միջոցառումներով նախատեսվել եւ ՀՀ արդարադատության նախարարությանը հանձնարարվել է մշակել ՀՀ նոր քրեական օրենսգրքի, քրեկան դատավարության օրենսգրքի եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության նոր օրենսգրքի նախագծեր:

Հաշվի առնելով վերոնշյալ միջոցառումների պահանջները՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որն արդեն իսկ դրվել է շրջանառության մեջ: «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգիրք» ՀՀ օրենքի նախագիծը ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում: ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել նաեւ ՀՀ նոր քրեական օրենսգրքի հայեցակարգը: Հետեւաբար նախագծերի դրույթներն անհրաժեշտ է դիտարկել  հիշյալ նախագծերի հայեցակարգային մոտեցումների շրջանակներում:

9. Նախագիծն անհրաժեշտ է համապատասխանեցնել սույն եզրակացության 1-ին, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ  կետերին:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում  կարգավորման

1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` օրենքների) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը  բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ   ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունման դեպքում

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքների նախագծերի  ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն  պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է մաքսային կանոնների խախտումների համար սահմանված պատասխանատվության  նորմերը ներդաշնակեցնել ԵՏՄ օրենսդրությանը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությա  ն օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է`
 

Վերոնշյալ դրույթները խստացնող բնույթի են, պարունակում են վարչարարությունն ավելացնող ակնհայտ նորմեր եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է բացասական ազդեցություն:

Եզրակացություն

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի  վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի  (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը ՀՀ պետական եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: