Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի 5.7 ենթակետում «ֆիզիկական անձանցից` տարեկան» եւ «բազային տուրքի 25-ապատիկի չափով» բառերը հանել:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՈՒԴԻՏՈՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Իրավական ակտերի անհրաժեշտությունը
ՀՀ տնտեսական ոլորտը կարգավորող իրավական ակտերի բարեփոխումների խորհրդի կողմից (այսուհետ՝ Խորհուրդ) հանձնարարվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկին 2015թ. ընթացքում ուսումնասիրել ֆինանսական ոլորտի կարգավորումները եւ ներկայացնել այդ ոլորտը կարգավորող իրավական ակտերի կրճատման, պարզեցման առաջարկություններ:
««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մշակումը պայմանավորված է գործարար միջավայրի զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման, մարդու իրավունքների իրացման համար արդյունավետ երաշիք ստեղծելու եւ գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի «ե» կետի համաձայն` լիցենզիա ստանալու հայտ ներկայացրած անձը օրենքի 26-րդ հոդվածի (լիցենզիա տրամադրելու) պահանջներից որեւէ մեկը խախտելու դեպքում պարտավոր է խախտում թույլ տրվելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետում այդ մասին գրավոր հայտնել լիազորված մարմին: ՀՀ կառավարության 2012 թվականի մարտի 22-ի թիվ 346 որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի համաձայն կազմակերպության ղեկավարը, աուդիտորը, մասնակիցը համաձայն են որեւէ տվյալի փոփոխության դեպքում տեղեկատվություն տրամադրել լիազոր մարմնին: Անհրաժեշտ է ՀՀ կառավարության որոշմանը համահունչ օրենքում եւս ամրագրել դրույթ, որ լիցենզիայի պահանջները խախտվելուց բացի, փոփոխվելու դեպքում եւս տեղեկատվություն ներկայացվի լիազոր մարմնին:
Աուդիտորի որակավորում ստանալ ցանկացող անձը պետք է հանձնի յոթ բաժիններից (փուլերից) բաղկացած քննություններ, որից հետո միայն անհրաժեշտ միավորներ հավաքելու դեպքում լիազորված մարմինը նրան տալիս է աուդիտորի որակավորման վկայական: «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի (Օրենք) 23 հոդվածով աուդիտորների որակավորման քննությանը մասնակցել ցանկացող դիմորդների համար սահմանված են կրթությանը, մասնագիտությանը եւ փորձին վերաբերող չափանիշներ: Սակայն, բոլորիվին անհրաժեշտ չէ որպեսզի քննությանը մասնակցող անձը բավարարի սահմանված չափանիշներին, քանի որ, օրինակ, աշխատանքային փորձ չունեցող ուսանողը եւս կարող է ցանկություն հայտնել մասնակցել քննություններին, իր ուժերը փորձելու նպատակով: Քանի որ քննությունները բաղկացած են յոթ բաժիններից եւ երկար ժամանակ է անհրաժեշտ բոլոր յոթը հաղթահարելու համար, ապա չի բացառվում, որ անձը սկսի քննությունները հանձնել դեռեւս փորձ չունենալով, իսկ մինչեւ որակավորում ստանալու պահն արդեն ձեռք բերի համապատասխան փորձ եւ կրթություն: Բացի այդ, փորձը, կրթությունը եւ գիտելիքները անհրաժեշտ են որակավորման համար (որը հիմք է աուդիտ իրականացնելու եւ այն օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացնելու համար) եւ ոչ թե քննություններին մասնակցելու համար: Հետեւաբար, սահմանված չափանիշները պարտադիր կարող են լինել որակավորման վկայական ստանալու նպատակ ունեցողի, այլ ոչ թե քննություն հանձնողի համար:
«Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 22.11-ին հոդվածը անվանված է «Մասնագիտացված կառույցի հավատարմագրումը», սակայն այդ հոդվածով տրված են շատ ընդհանուր նորմեր` չեն կարգավորվում հավատարմագրման գործընթացը եւ վկայականի տրման ու դադարեցման հետ կապված հարաբերությունները, իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ վերահսկողության իրականացման մեխանիզմները եւ օրենսդրության պահանջների խախտման դեպքում պատասխանատվությունը: Ավելին, այդ հարաբերությունները մասամբ կարգավորված են ՀՀ կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Աուդիտորների որակավորման նպատակով մասնագիտացված կառույցի հավատարմագրման կարգը հաստատելու մասին» թիվ 1007-Ն որոշմամբ, ինչը հակասում է ՀՀ Սահմանադրությանը: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83.5 հոդվածի համաձայն` բացառապես Հայաստանի Հանրապետության օրենքներով են սահմանվում`
- ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու եւ պաշտպանելու պայմանները եւ կարգը.
- ֆիզիկական եւ իրավաբանական անձանց իրավունքների եւ ազատությունների սահմանափակումները.
- վարչական, կարգապահական պատասխանատվության ենթարկելու դեպքերը, կարգը, պայմանները: Ուստի, նպատակահարմար է Օրենքում նախատեսել առանձին գլուխ, որով կկարգավորվեն հիշատակված (այդ թվում հաշվետվություն ներկայացնելու եւ վերահսկողություն ապահովելու) հարաբերությունները, ինչպես նաեւ մասնագիտացված կառույցի կողմից օրենսդրության խախտման դեպքերի համար VII գլխում ավելացնել պատասխանատվություն նախատեսող նորմեր:
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` լիցենզիայի համար պետական տուրքը սահմանված է ինչպես իրավաբանական անձանց, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Սակայն, համաձայն «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի` լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը: Այսինքն, ֆիզիկական անձնը չի կարող դիմել լիցենզիա ստանալու համար, հետեւաբար, ֆիզիակական անձանց համար պետական տուրք չի կարող սահմանվել:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ կառավարությունը որդեգրել է տնտեսական գործունեության պետական կարգավորման արդյունավետության բարձրացման, գործարար միջավայրի եւ շուկայական տնտեսության զարգացմանը խոչընդոտող դրույթների վերացման եւ գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործման քաղաքականություն: Այդ համատեքստում անհրաժեշտ է «Աուդիտորական գործունեության մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել:
4. Առաջարկվող կարգավորման նպատակը եւ բնույթը
Առաջարկվող կարգավորման նպատակը աուդիտորական գործունեության ոլորտի կատարելագործումն է, մասնավորապես աուդիտորների որակավորման քննությունների մատչելիության ապահովումը, լիցենզավորման պահանջների մեղմացումը, մասնագիտացված կառույցի հավատարմագրման եւ գործունեության կանոնակարգումը:
Ներկայացված նախագծով առաջարկվում է վերացնել կրթությանը, մասնագիտությանը եւ փորձին վերաբերող պահանջները աուդիտորի որակավորման քննություններին մասնակցելու համար եւ պահպանել դրանք միայն վկայական ստանալու համար: Սպառիչ թվարկել, թե որոնք են համարվում մասնագիտական աշխատանք աուդիտորների համար: Աուդիտ իրականացնող անձանց լիցենզավորման գործընթացում առաջարկվում է վերացնել ընկերության տնօրենին ներկայացվող պահանջները եւ սպառիչ թվարկել լիցենզիա տալը մերժելու հիմքերը: Առաջարկվել է նաեւ կանոնակարգել մասնագիտացված կառույցի հավատարմագրման գործընթացը, վերասկողությունը եւ պատասխանատվությունը օրենքը խախտելու համար: Առաջարկվում է նաեւ լիազորված մարմնին տեղեկատվություն տրամադրել ոչ միայն լիցենզիայի պահանջները խախտվելու, այլ նաեւ փոփոխվելու դեպքում (միաժամանակ թեթեւացնելով լիցենզիա ստանալուց ներկայացվող տեղեկատվության ծավալը):
«Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի առնչությամբ առաջարկվող կարգավորման նպատակը ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի վերացումն է, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ֆիզիկական անձը չի կարող զբաղվել աուդիտորական գործունեությամբ եւ, հետեւաբար, լիցենզիա ստանալ:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված կազմակերպություններ եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» ՊՀ-ի կողմից, համագործակցելով ՀՀ ֆինանսների նախարարության եւ Հայաստանի հաշվապահների եւ աուդիտորների ասոցիացիայի հետ:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ պայմանավորված ակնկալվող արդ-յունքը կլինի գործող նորմատիվ իրավական ակտերի կատարելագործումը:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈԻՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈԻՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ
ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
««Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»» ՀՀ օրենքի նախագծում առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված կոռուպցիոն գործոնը: Այսպես՝ նախագծի 10-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ նախազգուշացումը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է, եթե կառույցը խախտել է սույն օրենքով սահմանված պայմաններից կամ պահանջներից որեւէ մեկը: Այդ առումով գտնում ենք, որ հիշյալ կետի դրույթները պետական մարմնին (պաշտոնատար անձին) օժտում են լիազորությունների հայեցողական լայն շրջանակով, որը դրսեւորվում է պաշտոնատար անձին սեփական հայեցողությամբ գործելու անհարկի լայն հնարավորություն ընձեռելու միջոցով՝ առանց նախատեսելու, թե որ դեպքում է վերջինս պարտավոր ընտրել վարքագծի այս կամ այն տարբերակը: Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ պետք է հստակ սահմանվեն այն պայմանները կամ պահանջները, որոնց խախտելն առաջացնում է պատասխանատվություն՝ նախազգուշացման ձեւով:
««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգր հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կարգավորել աուդիտորական գործունեության ոլորտին առնչվող որոշ հարցեր` կապված աուդիտորների որակավորման քննությունների, լիցենզավորման պահանջների, մասնագիտացված կառույցի հավատարմագրման հետ, ինչպես նաեւ առաջարկվում է հանել ֆիզիկական անձանց մասով աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքի պահանջը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, առաջարկվում է.
Ըստ այդմ, Նախագծի ընդունման արդյունքում, դրա կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կնախատեսվի դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Աուդիտորական գործունեության մասին» ՀայաստանիՀանրապետության օրենքում փոփոխություններեւլրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է`
1. սահմանել աուդիտորների կամ հաշվապահներիեւաուդիտորների անդամակցությամբ ստեղծված հասարակական կազմակերպության իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաեւ վերջինիս հավատարմագրման վկայականի գործողության դադարեցման դեպքերը,
2. վերացնել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում ֆիզիկական անձանց համար աուդիտորական գործունեության լիցենզիայի համար սահմանված պետական տուրքը՝ հաշվի առնելով, որ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիա ստանալու իրավունք ունի որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն գրանցված իրավաբանական անձը:
Ելնելով վերոգրյալից՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀպետականեւհամայնքներիբյուջեների եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
Եզրակացություն
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Աուդիտորական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն: