Հոդված 1. «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002թվական, ՀՕ-501-Ն այսուհետ` օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի ա) կետի աղյուսակի «Սահմանափակման մեծությունը (հազար դրամ) սյունակի 3-րդ տողում` «100» թիվը փոխարինել «300» թվով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի աղյուսակի «Սահմանափակման մեծությունը (մլն. դրամ) սյունակի 3-րդ տողում` «1» թիվը փոխարինել «3» թվով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության տնտեսության մեջ դեռեւս թույլ զարգացած անկանխիկ գործառնությունների արդյունավետ իրականացումն ապահովող միջավայրի առկայությունից, հանրապետության շուկայի` այդ գործառնությունների իրականացման արդյունավետությունն ապահովելու հնարավորության ոչ լիարժեքությունից եւ այլն:
Հայաստանի Հսանրապետության առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարությունը գտնում է, որ «Դրամարկղային գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումների խստացումը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել տնտեսության մեջ գործող փոքր եւ միջին ձեռնարկատիրության (ՓՄՁ) բնականոն զարգացման համար: