Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 32 հոդվածի 3-րդ պարբերության մեջ «իրավաբանական անձի ղեկավարը» բառերը փոխարինել «իրավաբանական անձը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հիմնավորում
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
Սույն փոփոխության տրամաբանության հիմքում դրված է այն պարզ ճշմարտությունը, որ ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության այն դեպքում, երբ չի կատարել իրավախախտում: Գործող կարգի համաձայն` խախտում չկատարած անձը պետք է դրա մասին տեղեկացնի վարույթ իրականացնող մարմնին, միաժամանակ տեղեկություններ տրամադրելով թե որ, այլ ֆիզիկական անձն է կատարել տվյալ խախտումը: Մինչ դեռ իրավաբանական անձի ղեկավարը կարող է գտնվել արտերկրում, առողջական պատճառներով լինել ժամանակա-վորապես անգործունակ, պատշաճ չծանուցվել եւ այլն: Նման հանգամանքները իրենց հերթին խոսում են սույն փոփոխության նպատակահարմարության մասին: Եվ վերջապես գոյություն ունեն այնպիսի իրավաբանական անձինք, որոնց կառավարումը իրականացվում է կոլեգիալ մարմնի կողմից, օրինակ` հասարակական կազմակերպություններ, կուսակցություններ եւ այլն: Այս պարագայում գործող կարգի համաձայն պատասխանատվության ենթարկելն ու տուգանք նշանակելը անհնար է: Ուստի ելնելով վերոգրյալից` առաջարկում եմ կատարել սույն փոփոխությունը «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում»: