Armenian ARMSCII Armenian
Երկրորդ ընթերցում
Կ-96012-16.05.2016-ՊԻ-010/2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի մայիսի 26-ի ՀՕ-172-Ն օրենքի(այսուհետ` Օրենք) 24-րդ հոդվածի 1-ին մասը «հանձնաժողովի անդամի» բառերից հետո լրացնել «կամ ընտրական հանձնաժողովում տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասը «աշխատանքային կարգապահական ներքին կանոնները» բառերից հետո լրացնել «,Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները» բառերով:

Հոդված 3. Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «է նաեւ սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը:» բառերը փոխարինել «են նաեւ օրենքի 24-րդ հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը եւ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված սահմանափակումները խախտելը:» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: