Armenian ARMSCII Armenian
Կ-299-15.07.2013,06.06.2016-ՊԱ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-532-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 14-րդ հոդվածի 1-ին մասում «սահմանված կարգով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ընտանեկան դրության բերմամբ տարկետում ստացած» բառերը փոխարինել «Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «բ», «ե» կետերում,13-րդ հոդվածում նշված եւ պարտադիր զինվորական ծառայությունից ազատված կամ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստացած» բառերով:

Հոդված 2 . Օրենքի 16-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «գեներալ-լեյտենանտ» բառերից հետո դնել ստորակետ, նույն մասից հանել«60» թիվը.

2) 2-րդ մասը «կազմինը» բառից հետո լրացնել «եւ հետախուզական ու հակահետախուզական ստորաբաժանումների` օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ավագ սպայական կազմի ծառայողներինը» բառերով:

Հոդված 3 . Օրենքի 19-րդ հոդվածի 6.1-ին մասը «ծառայության մարմինների» բառերից հետո լրացնել «, քննչական կոմիտեի, հատուկ քննչական ծառայության» բառերով, իսկ նույն մասի «Հայաստանի Հանրապետության Նախագահի, Հայաստանի Հանրապետության կառավարության, Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ազգային անվտանգության մարմինների նախկին ծառայողներ,» բառերը փոխարինել «ազգային անվտանգության մարմինների պահեստազորի սպաներ,» բառերով:

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: