Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-10161-06.06.2016,09.06.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1.   «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձոր, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Սյունիքի մարզի Գորիս, Գորայք, Մեղրի, Տեղ համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկ  Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզի Զառիթափ, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Շիրակի մարզի Ալվար, Աղվորիկ,  Ամասիա, Աշոցք,  Արդենիս,  Արեգնադեմ,  Արփենի,  Բանդիվան, Բաշգյուղ,  Բավրա,  Բերդաշեն,  Բյուրակն,  Գառնառիճ,  Գոգհովիտ,  Գտաշեն,  Զարիշատ,  Զորակերտ,  Զույգաղբյուր,  Թավշուտ,  Թորոսգյուղ,  Լեռնագյուղ,  Ծաղկուտ,  Կարմրավան,  Կաքավասար,  Կրասար,  Հարթաշեն,  Հողմիկ,  Հովտուն,  Ձորաշեն,  Ղազանչի,  Մեծ Սեպասար,  Մեղրաշատ,  Մուսայելյան,  Շաղիկ,  Ողջի,  Ջրաձոր,  Սալուտ,  Սարագյուղ,  Սարապատ,  Սիզավետ,  Վարդաղբյուր,  Ցողամարգ,  Փոքր Սարիար,  Փոքր Սեպասար, Սյունիքի մարզի Ագարակ,  Ալվանք,  Ակներ,  Արավուս,  Բարձրավան,  Գորայք,  Գորիս,  Գուդեմնիս,  Լեհվազ,  Լիճք,  Խնածախ,  Խնձորեսկ,  Խոզնավար,  Ծղուկ,  Կարճեւան,  Կոռնիձոր,  Կուրիս,  Հարթաշեն,  Մեղրի,  Ներքին Խնձորեսկ,  Նռնաձոր,  Շուռնուխ,  Շվանիձոր,  Որոտան,  Սառնակունք,  Սպանդարյան,  Վահրավար,  Վաղատուր,  Վարդանիձոր,  Վերիշեն,  Տաշտուն,  Տեղ,  Քարահունջ,  Քարաշեն,  Վայոց ձորի մարզի Ազատեկ,  Արին,  Արտավան,  Բարձրունի,  Գնդեւազ,  Գոմք,  Զառիթափ,  Զեդեա,  Խնձորուտ,  Կարմրաշեն,  Հերհեր,  Մարտիրոս,  Նոր Ազնաբերդ,  Ջերմուկ,  Սարավան,  Սերս,  Փոռ, Վայք, Տավուշի մարզի Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջեւան  համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների լիազորությունները համարել դադարած:»

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2011 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացավ «Համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգը»: Դրանով իսկ ՀՀ կառավարությունը հաստատեց, որ վարչատարածքային բարեփոխումներն անհրաժեշտ են՝ համայնքների զարգացման շարունակականության ապահովման, համայնքի կողմից առավել որակյալ եւ մատչելի ծառայությունների մատուցման, խոշորացված համայնքների միավորված ռեսուրսների (մարդկային, ֆինանսական, հողային եւ այլն) առավել արդյունավետ օգտագործման տեսանկյունից: Այնուհետ, համայնքների խոշորացման գործընթացի անհրաժեշտությունը կարեւորվեց նաեւ այլ փաստաթղթեթում, մասնավորապես, ՀՀ կառավարության տարեկան ծրագրերում, Կայուն զարգացման ծրագրում, ՀՀ 2014-2025 թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրում եւ այլն:

Սույն թվականի փետրվարի 14-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթեւ, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Դրանով մեկնարկ տրվեց համայնքների խոշորացման պրակտիկ փուլին:

ՀՀ-ում վարչատարածքային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու նպատակով՝ նախատեսվում է իրականացնել համայնքների խոշորացման եւս 15 պիլոտային ծրագիր՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ, Արփի, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքային փնջերում: Այդ փնջերը ձեւավորվելու են հետեւյալ կազմերով.

ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր՝ Ուրցաձոր, Լանջանիստ, Շաղափ (թվով 3)

ՀՀ Շիրակի մարզի Ամասիա՝ Ամասիա, Արեգնադեմ, Բանդիվան, Բյուրակն, Գտաշեն, Հովտուն, Մեղրաշատ, Ողջի, Ջրաձոր (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Աշոցք՝ Աշոցք, Բավրա, Զույգաղբյուր, Թավշուտ, Կարմրավան, Կրասար, Ղազանչի, Մեծ Սեպասար, Սարագյուղ, Սիզավետ, Փոքր Սեպասար (թվով 11).

ՀՀ Շիրակի մարզի Արփի՝ Բերդաշեն, Ալվար, Աղվորիկ, Արդենիս, Գառնառիճ, Զարիշատ, Զորակերտ, Ծաղկուտ, Շաղիկ (թվով 9).

ՀՀ Շիրակի մարզի Սարապատ՝ Թորոսգյուղ, Արփենի, Բաշգյուղ, Գոգհովիտ, Լեռնագյուղ, Կաքավասար, Հարթաշեն, Հողմիկ, Ձորաշեն, Մուսայելյան, Սալուտ, Սարապատ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար (թվով 15)

ՀՀ Սյունիքի մարզի Գորիս՝ Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ (թվով 10).

ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի՝ Մեղրի, Ագարակ, Ալվանք, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճեւան, Կուրիս, Նռնաձոր, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն (թվով 13).

ՀՀ Սյունիքի մարզի Գորայք՝ Գորայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան (թվով 4).

ՀՀ Սյունիքի մարզի Տեղ՝ Տեղ, Արավուս, Խնածախ, Խոզնավար, Կոռնիձոր, Վաղատուր, Քարաշեն (թվով 7).

ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք՝ Վայք, Ազատեկ, Արին, Զեդեա, Փոռ (թվով 5).

ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ՝ Ջերմուկ, Գնդեւազ, Կարմրաշեն, Հերհեր,  (թվով 4):

ՀՀ Վայոց ձորի մարզի Զառիթափ՝ Զառիթափ, Արտավան, Բարձրունի, Գոմք, Խնձորուտ, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Սարավան, Սերս (թվով 9),

ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան՝ Նոյեմբերյան, Բաղանիս, Բարեկամավան, Դովեղ, Կոթի, Ոսկեպար, Ոսկեվան, Ջուջեւան (թվով 8),

ՀՀ Տավուշի մարզի Այրում՝ Այրում, Արճիս, Բագրատաշեն, Դեբեդավան, Դեղձավան, Զորական, Լճկաձոր, Հաղթանակ, Պտղավան (թվով 9)

ՀՀ Տավուշի մարզի Կողբ՝ Կողբ, Բերդավան, (թվով 2)

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Ուրցաձոր, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Սարապատ եւ Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորվելու են համայնքային փնջեր:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  փոփոխություն կատարելու նպատակն է՝ օրենքի 84-րդ հոդվածի 14-րդ մասի առաջին պարբերությամբ սահմանել վերոնշյալ համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամկետը, ինչպես նաեւ այդ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման կարգը:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը

ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն

4. Ակնկալվող արդյունքը

Իրավական ակտերի փաթեթի կիրառման դեպքում կապահովվի համայնքների խոշորացման գործընթացի իրավական բազան:

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումը չի հանգեցնում ՀՀ պետական բյուջեի ծախսերի եւ ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման: Իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա ազդեցությունը կլինի ոչ էական:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է  ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ եւ Ծաղկահովիտ, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Այրում համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորել համայնքային փնջեր:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք  ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում   փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է ՀՀ Արագածոտնի մարզի Ալագյազ եւ Ծաղկահովիտ, ՀՀ Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Բերդաշեն, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Տեղ, Գորայք, ՀՀ Վայոց ձորի մարզի Վայք, Ջերմուկ, Զառիթափ, ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան եւ Այրում համայնքներում համայնքների միավորման միջոցով ձեւավորել համայնքային փնջեր, ինչպես նաեւ վերանայել ՏԻՄ-երի ընտրությունների ժամկետը, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: