Armenian ARMSCII Armenian
Կ-10161-06.06.2016,09.06.2016-ՏՏ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 84-րդ հոդվածի14-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Ուրցաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան, Այրում, Կողբ, Սյունիքի մարզի Գորիս, Գորայք, Մեղրի, Տեղ համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, իսկՀայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք, Արփի, Սարապատ, Վայոց ձորի մարզի Զառիթափ, Ջերմուկ, Վայք, համայնքներում 2016 թվականի հոկտեմբերի 2-ին անցկացնել համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների ընտրություններ` Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով սահմանված տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների անցկացման կարգով:

Ընտրությունների արդյունքների պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լանջանիստ, Շաղափ, Ուրցաձոր, Շիրակի մարզի Ալվար, Աղվորիկ, Ամասիա, Աշոցք, Արդենիս, Արեգնադեմ, Արփենի, Բանդիվան,Բաշգյուղ, Բավրա, Բերդաշեն, Բյուրակն, Գառնառիճ, Գոգհովիտ, Գտաշեն, Զարիշատ, Զորակերտ, Զույգաղբյուր, Թավշուտ, Թորոսգյուղ, Լեռնագյուղ, Ծաղկուտ, Կարմրավան, Կաքավասար, Կրասար, Հարթաշեն, Հողմիկ, Հովտուն, Ձորաշեն, Ղազանչի, Մեծ Սեպասար, Մեղրաշատ, Մուսայելյան, Շաղիկ, Ողջի, Ջրաձոր, Սալուտ, Սարագյուղ, Սարապատ, Սիզավետ, Վարդաղբյուր, Ցողամարգ, Փոքր Սարիար, Փոքր Սեպասար, Սյունիքի մարզի Ագարակ, Ալվանք, Ակներ, Արավուս, Բարձրավան, Գորայք, Գորիս, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Խնածախ, Խնձորեսկ, Խոզնավար, Ծղուկ, Կարճեւան, Կոռնիձոր, Կուրիս, Հարթաշեն, Մեղրի, Ներքին Խնձորեսկ, Նռնաձոր, Շուռնուխ, Շվանիձոր, Որոտան, Սառնակունք, Սպանդարյան, Վահրավար, Վաղատուր, Վարդանիձոր, Վերիշեն, Տաշտուն, Տեղ, Քարահունջ, Քարաշեն, Վայոց ձորի մարզի Ազատեկ, Արին, Արտավան, Բարձրունի, Գնդեվազ, Գոմք, Զառիթափ, Զեդեա, Խնձորուտ, Կարմրաշեն, Հերհեր, Մարտիրոս, Նոր Ազնաբերդ, Ջերմուկ, Սարավան, Սերս, Փոռ, Վայք, Տավուշի մարզի Այրում, Արճիս, Բագրատաշեն, Բաղանիս, Բարեկամավան, Բերդավան, Դեբեդավան, Դեղձավան, Դովեղ, Զորական, Լճկաձոր, Կոթի, Կողբ, Հաղթանակ, Նոյեմբերյան, Ոսկեպար, Ոսկեվան, Պտղավան, Ջուջեւան համայնքների ղեկավարների եւ ավագանիների անդամների լիազորությունները համարել դադարած:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: