Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1021-10.06.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու գործընթացը կանոնակարգելու նպատակով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը 2013 թվականին նախաձեռնեց ՀՀ կառավարության համապատասխան որոշման մշակման աշխատանքները: Արդյունքում, ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացվեց «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը ՀՀ կառավարության կողմից ընդունվեց 2014 թվականի մարտի 6-ին (?214-Ա):

2015 թվականի մայիսի 18-ին ՀՀ Ազգային Ժողովի կողմից ընդունվեց «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը: Այդ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած է ճանաչվում «Անհատական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀO-422-Ն օրենքը:

Նկատի ունենալով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի ?214-Ա որոշումը բխում էր «Անհատական տվյալների մասին» ՀՀ օրենքի պահանջներից, անհրաժեշտություն էր առաջացել մշակել ՀՀ կառավարության նոր որոշում, որը կբխեր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի պահանջներից:

Անհրաժեշտություն առաջացավ մշակելու նոր կարգ, որը կբխեր «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքից:

ՀՀ Սահմանադրության (2015 թվականի դեկտեմբերի 6-ի խմբագրությամբ) 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Սահմանադրության եւ օրենքների հիման վրա եւ դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:» «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նման լիազորող նորմ առկա է (7-րդ հոդվածի 4-րդ մաս), սակայն այն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից (28-րդ հոդվածի 3-րդ մաս):

Ուստի, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը շարունակի գործել, անհրաժեշտ է օրենքում կատարել լրացում, համաձայն որի՝ մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը հնարավոր կլինի իրականացնել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ խնդրի հրատապությունը՝ ՏԻՄ-երի լիազորությունների իրականացման ընթացքում այս կամ այն տվյալի տիրապետման եւ կիրառման տեսանկյունից՝ մշակվել է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի 1-ին հոդվածով նախատեսվում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածը լրացնել նոր մասով:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության կողմից:

Ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծի ընդունման արդյունքում «Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալներ տրամադրելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման կիրարկումն իրավաչափ կլինի:


ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով ամրագրվում է դրույթ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալների տրամադրման կարգը սահմանելու վերաբերյալ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ամրագրել դրույթ` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալների տրամադրման կարգը սահմանելու վերաբերյալ:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:


ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններին բնակչության պետական ռեգիստրի տեղեկատվական համակարգից տվյալների տրամադրման կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը:

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի թե ընդունումը, թե չընդունումը ՀՀ պետական բյուջեի եւ համայնքների բյուջեների եկամուտների, ծախսերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չի հանգեցնում, իսկ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:


ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ

«Անձնական տվյալների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:

Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: