Երկրորդ ընթերցում
Նախագիծ
Կ-1021-10.06.2016-ՊԻ-010/1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք ) 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: