Հոդված 1. «Անձնական տվյալների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի մայիսի 18-ի ՀՕ-49-Ն Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.
«3. Մինչեւ 2019 թվականի հունվարի 1-ը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ անձնական տվյալների փոխանցման կարգը իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: