Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-036-16.07.2003-ՍԱ,ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՈՐՈՇ ՊԵՏԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Սույն օրենքը սահմանում է 2004-2007 թվականների ընթացքում սոցիալական ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման միջոցառումները եւ դրանց տարեկան համամասնությունները:

Հոդված 2. Կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստների տարեկան աճը 2004-2007 թվականների ընթացքում կազմում է դրանց 2003 թվականի միջին մակարդակների առնվազն քառասուն տոկոսը:

Հոդված 3. Կենսաթոշակների եւ ընտանեկան նպաստների համար կատարվող պետական ծախսերի չափերը 2004-2007 թվականների ընթացքում ենթակա են ինդեքսավորման` տվյալ տարվա պետական բյուջեով հաստատված սղաճի չափով:

Հոդված 4. Սոցիալական ոլորտում պետական ծախսերի ֆինանսավորման տարեկան աճը 2004-2007 թվականների ընթացքում առնվազն պետք է ապահովի սույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված միջոցառումների իրականացումը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից: