Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10221-13.06.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (Օրենսգրքի) 193-րդ հոդվածի «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով:» բառերը փոխարինել «պատժվում է ազատազրկմամբ` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով» բառերով:

Հոդված 2 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Շուկայական տնտեսության պայմաններում առաջանում են այնպիսի իրավիճակներ, երբ բացակայում է շուկայի մասնակիցների` իրենց կողմից ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորությունը: Ուստի անհրաժեշտ է որոշակի իրավական գործիքների եւ կանոնակարգումների միջոցով պաշտպանել ինչպես պարտատերերի, այնպես էլ պարտապանների շահերը:

Եթե քաղաքացիական հայց ներկայացնելու միջոցով իրավունքների պաշտպանությունը հիմնականում անհատական շահերի պաշտպանության միջոց է, ապա սնանկության պարագայում նպատակը կոլեկտիվ շահերի պաշտպանությունն է, որը ներառում է ինչպես պարտատերերին, այնպես էլ պարտապանին, չնայած, որ, որպես կանոն, սնանկության վարույթները սկսվում են առանձին անձանց դիմումների հիման վրա:

Այսպիսի իրավիճակները կարգավորվում են սնանկության միջոցով: Սնանկությունը հետապնդում է մի քանի նպատակ. ապահովել պարտատերերի՝ պարտապանին ուղղված պահանջների կատարումը, նպաստել ֆինանսական ծանր կացության մեջ գտնվող կազմակերպություններին պարտավորությունների կատարման՝ ֆինանսական առողջացման ծրագրի իրագործման միջոցով դուրս գալ սնանկացման գործընթացից եւ վերսկսել բնականոն գործունեությունը: Սնանկության իրավահարաբերությունների կարգավորման բեռի մեծ մասն ընկնում է «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի վրա /այսուհետ նաեւ՝ Օրենք/:

Օրենքում առկա են որոշակի բացեր, թերություններ, որոնք նշվել են ինչպես Համաշխարհային բանկի փորձագետների ուսումնասիրության արդյունքում տրված 2014թ. եզրակացությամբ, այնպես էլ` Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 27.01.2015 թվականի որոշմամբ եւ Օրենքի կիրառմանը մասնակցող պաշտոնյաների, մասնագետների ու այլ անձանց կարծիքներում:

Արդյունքում Օրենքը պահանջում է որոշակի փոփոխություններ, որոնք կվերացնեն առկա թերությունները եւ բացերը, ինչը զգալիորեն կբարձրացի Օրենքի կիրառման արդյունավետությունը:

Ներկա իրավիճակը եւ խնդիրները

Ներկայումս սնանկության ոլորտում բացակայում է ճգնաժամային կառավարման (սնանկության վտանգի) մեխանիզմը, «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտավորեցնում է պարտապանին դիմել դատարան՝  կամավոր սնանկության այն դեպքում, երբ պարտավորությունները գերազանցում են օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի եւ ավելի չափով գերազանցում են պարտապանի ակտիվների արժեքը:

Կամավոր սնանկության դիմումին հետեւում են  սահմանափակումները՝  մորատորիումը, ինչը գործնականում ստեղծում է դժվարություններ ընկերության հնարավոր առողջացման եւ շուկա վերադառնալու հրատապ քայլեր կատարելու համար: Կամավոր սնանկության դիմող պարտապանը օգնության ձեռք է փնտրում, որը նրան պետք է մատչելի լինի անմիջապես: Այսինքն՝ ճգնաժամում հայտնված պարտապանին այնպիսի աջակցություն է պետք, որը գործնականում հնարավորություն ընձեռի բանակցել եւ ստանալ պարտավորությունների կատարման նոր մեխանիզմ կամ ժամանակացույց, կամ այլ այնպիսի գործիքների կիրառում, որոնք կարող են փրկօղակի դեր կատարել եւ չստիպել պարտապանին ընկղմվել սնանկության բարդ ընթացակարգի մեջ:

Սակայն ճգնաժամային կառավարման հարցում օգնությունն ավելի արդյունավետ կլինի այն դեպքում, երբ պարտապանն արդեն իսկ կանխատեսում է սնանկության հնարավորությունը, սակայն դեռեւս առկա չեն սնանկության հատկանիշները: Հենց այս փուլում հակաճգնաժամային կառավարման ինստիտուտի ներմուծումը սնանկությունների կանխման համար կարեւոր միջոց կարող է դառնալ: Պարտապանի ճգնաժամային կառավարման համար համապատասխան իրավասություններ եւ գործիքներ պետք է տրվեն  սնանկության կառավարիչներին, ովքեր իրենց փորձն ու գիտելիքները համատեղելով այն լրացուցիչ իրավունքների ու գործիքների հետ, որ կունենան օրենքով, կկարողանան օգնել պարտապանին հաղթահարել դժվարությունները եւ վերադառնալ բնականոն գործունեության:

Նախագծի 7-րդ հոդվածի 15.8 հոդվածի 1-ին մասի բ) կետով նախատեսված է առաջնահերթության իրավունքի շնորհում սնանկության վտանգի վարույթում գտնվող ընկերությանը ֆինանսավորող վարկատուներին: Այս հնարավորությունը խորհուրդ է տրվում Միավորված ազգերի Միջազգային առեւտրային իրավունքի հանձնաժողովի օրենսդրական սնանկության ուղեցույցում:

Գործող համակարգում բանկերը կարող են նման ֆինանսավորումը դիտարկել, որպես շահույթի աղբյուր, հաշվի առնելով, որ առաջնահերթության դեպքում պահանջի բավարարման հավանականությունը բարձր է:

Պարտապանի կողմից ֆինանսավորումը խրախուսելու համար վերակազմավորումը հաջողությամբ իրականացնող շատ երկրներում իրավական համակարգը թույլ է տալիս, որպեսզի  սնանկության վարույթի ներքո վերակազմավորվող ընկերության վարկատուներին տրվի պահանջի բավարարման առաջնահերթություն:

Առաջնահերթություն կարող է շնորհվել մի քանի ճանապարհով: Գերմանիայում այն շնորհվում է վարկատուներին, որոնք ֆինանսավորում  են տրամադրում գործի վարույթը սկսվելուց հետո, բայց միայն չապահովված պարտատերերի դեպքում: Ֆրանսիայում դատարաններին թույլ է տրվում հաշտության վարույթի ընթացքում ֆինանսավորում  տրամադրող պարտապանների շահերի կամ գույքի պաշտպանության նպատակով առաջնահերթություն շնորհել, որը գերակայում է գործող գույքային իրավունքները: ԱՄՆ-ում դատարանը շնորհում է վարույթի ընթացքում ընկերության հետ առեւտրային գործարքներ իրականացնող ընկերությունների պահանջների  առաջնահերթ բավարարման իրավունք, կամ կարող է թույլ տալ վարույթի ընթացքում ստացված հասույթից վարկատուների պահանջների բավարարման առաջնահերթություն կամ գույքի նկատմամբ գործող իրավունքներին հավասար կամ առաջնահերթ իրավունք, եթե պարտապանը չի կարող չապահովված վարկ ստանալ:

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանին սնանկ ճանաչելու մասին վճռի օրինական ուժի մեջ մտնելու պահից Պարտապանից գումարի բռնագանձման կամ գույքի հանձնման պահանջներով բոլոր քաղաքացիական գործերի վարույթները կարճվում են: Միաժամանակ կարճվում են նաեւ գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները: Բայց օրենքը չի կարգավորում, թե արդյոք պետք է կարճվեն նաեւ պարտապանի դեմ վարչական կամ արբիտրաժային դատարաններում գտնվող գործերը: Ինչպես նաեւ բաց է մնում այդ գործերով կիրառված հայցային ապահովման միջոցները վերացնելու հարցը: Գործնականում հաճախ է հանդիպում, երբ պարտապանին վերաբերող վեճերը քննվում են տարբեր դատարաններում, օրինակ, երբ պարտապանը վիճարկում է գործարքների անվավերությունը, գույքային պահանջներ է ներկայացնում եւ այլն: Նման դեպքերում սնանկության գործը մնում է առկախված:
Պարտապանին վերաբերող բոլոր քաղաքացիական գործերը մեկ վարությում քննելը կարող է այն ավելի արդյունավետ դարձնել: Կառավարիչների վարձատրությունը սահմանված է օրենքի 30-րդ հոդվածում: Կառավարիչների վարձատրությունը պարտատերերի պահանջների բավարարման համար ստացված գումարի տոկոս է, որը կախված է վերականգնված գումարի մեծությունից:  Կառավարչի վարձատրությունը սահմանվում է պարտատերերի պահանջների բավարարման չափի տոկոսադրույքներով` սկսած 10 տոկոսից մինչեւ 25 միլիոն դրամի դեպքում եւ 500 միլիոն ՀՀ դրամը գերազանցելու դեպքում հասնելով 23,750,000 ՀՀ դրամի (57,600 ԱՄՆ դոլար) գումարած 500 միլիոն դրամը գերազանցող գումարի 3 տոկոսը: Եթե գործը մնում է անավարտ կամ դադարեցվում է առանց գույքի իրացման դատարանը որոշում է վարձատրության չափը հիմք ընդունելով աշխատած ժամերը եւ կատարված աշխատանքը: Պարտապանի ֆինանսական առողջացման դեպքում կառավարչի վարձատրության ամսական չափը սահմանվում է ֆինանսական առողջացման ծրագրով՝ հաշվի առնելով պարտապանի կառավարվող ակտիվների ծավալը եւ (կամ) կառավարման բարդությունը: Եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին վճարվում է փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով: Շահագրգիռ կողմերը հաղորդում են, որ կառավարիչները, համեմատելով լուծարման դեպքում գույքի արագ վաճառքից ստացվող վարձատրությունը ֆինանսական առողջացման իրականացման դեպքում անորոշ վարձատրության հետ, խուսափում են վերակազմավորում իրականացնելուց: Այն ավելի շատ աշխատանք է պահանջում, ավելի երկար է տեւում եւ արդյունքն ավելի անորոշ է, ուստի կառավարիչը վստահ չի կարող լինել վերջնական վարձատրության չափի վերաբերյալ. ընդ որում դատարանի եզրահանգումից բացի չկան որեւէ այլ կարգավորող իրավական դրույթներ: Օրենքի 59-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն այն չի կարող գերազանցել 24 ամիս: Այլ երկրների համեմատ դա կարճ ժամկետ է, օրինակ Միացյալ Թագավորությունում պարտատերերի հետ պայմանավորվածությունների համար ընկերություններին տրվում է 6 տարի, իսկ Ֆրանսիայում ֆինանսական առողջացման ժամկետը կարող է տեւել 10 տարի: Կարճ ժամկետը սահմանափակում է բանակցությունների հնարավորությունը: Ֆինանսական բարդ վիճակում գտնվող պարտապանը որպես կանոն դրամի կարիք ունի, սակայն, նման վիճակում հայտնվելուց հետո նա սովորաբար չի կարողանում բավարարել այդ պահանջը նորմալ առեւտրային ճանապարհով: Այդ իսկ պատճառով ժամանակակից սնանկության օրենքները լծակներ են նախատեսում վերակազմավորման գործընթացում գտնվող պարտապանների վարկատուների համար, մասնավորապես նախատեսելով պահանջի բավարարման կամ գրավի իրացումից ստացվող հասույթի նկատմամբ առաջնահերթության իրավունք: Միջազգային գործելակերպը ցույց է տալիս, որ առանց նման ֆինանսավորման սնանկության օրենքները թույլ չեն տալիս հասնել վերակազմավորման: Հայաստանի օրենսդրությունում չկան սնանկության վարույթում գտնվող ընկերության ֆինանսավորմանը նպաստող դրույթներ: Կարգավորման նպատակը եւ ակնկալվող արդյունքը «Սնանկության վտանգի» հնարավորության ներմուծումը առաջնահերթ կերպով հնարավորություն կտա շատ պարտապանների խուսափել վերահաս սնանկությունից եւ կառավարչի աջակցությամբ հաղթահարել դժվարությունները եւ վերադառնալ բնականոն գործունեության: Սա նաեւ կարող է զգալիորեն թեթեւացնել դատարանների ծանրաբեռնվածությունը սնանկության գործերով:
Նախագծի 2.1 գլխով սահմանվել է առանձին «Սնանկության վտանգի վարույթ», որտեղ նկարագրված է սնանկության վտանգի դիմումի քննության կարգը, դիմումի բավարարման հետեւանքները, պարտատերերի պահանջների բավարարման սառեցման (մորատորիումի) կարգը սնանկության վտանգի վարույթում, ֆինանսական  առողջացման ծրագրի ներկայացման կարգը, պայմանները, ավարտման պահը եւ այլն: ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելը պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կեղծ սնանկության համար որպես պատիժ նախատեսվում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Մինչդեռ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված կանխամտածված սնանկություն հանցակազմի համար որպես պատժատեսակ նախատեսվում է միայն ազատազրկում 2-6 տարի ժամկետով: Նման պայմաններում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ իրավիճակներում կանխամտածված սնանկության հանցակազմը իր հանրային վտանգավորության բնույթով ոչ պակաս վտանգավորություն է ներկայացնում, քան կեղծ սնանկությունը, ուստի առաջարկվում է կանխամտածված սնանկության համար պատժատեսակը համահունչ դարձնել կեղծ սնանկության համար նախատեսված պատժատեսակին:
«Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում նախատեսված է լրացում 9-րդ հոդվածի 3-րդ մասում, մասնավորապես` «Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին կրում է պատասխանատվություն իր՝  որպես անհատ ձեռնարկատեր ստանձնած պարտավորությունների կատարման համար»: Այս օրենքում փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ սույն նախագծով նախատեսվում է, որ եթե սնանկ ճանաչված ֆիզիկական անձը նաեւ անհատ ձեռնարկատեր է, ապա նրա՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ գործունեության հետ կապված պարտավորություններով պարտատերերը իրավունք ունեն ներկայացնելու իրենց պահանջները սույն օրենքով սահմանված կարգով: Տվյալ կարգավորումների ընդունմամբ կլրացվեն օրենսդրական բացերը, որոնք օրենքի տարաբնույթ մեկնաբանությունների եւ կիրառման տեղիք են տալիս:
Պարտապաններին հնարավորություն կընձեռվի առանց սնանկության հասնելու վերադառնալ բնականոն գործունեության՝ հակաճգնաժամային կառավարման օգնություն ստանալով կառավարչի կողմից:

Պարտապանի ֆինանսական առողջացման համար ավելի լայն հնարավորություններ կտրվեն ու ավելի երկար ժամկետներ, ինչը զգալիորեն կարող է մեծացնել ինչպես պարտապանի ֆինանսական առողջացման եւ շուկա վերադառնալու, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության մակարդակը: Արդյունքում շահելու է նաեւ սնանկության վարույթի արդյունավետությունը:

Սնանկության կառավարիչների գործունեությունը կդառնա առավել արդյունավետ եւ վերահսկելի՝ ինչպես պարտապանների, այնպես էլ պարտատերերի շահերի պաշտպանության տեսանկյունից: Կլուծվեն սնանկության կառավարիչների վարձատրության հետ կապված խնդիրները, իսկ ֆինանսական առողջացման համար սնանկության կառավարչի վարձատրության նոր կարգը կխրախուսի նրանց ավելի շատ հակվելու պարտապանի ֆինանսական առողջացմանը, քան լուծարմանը:
 

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի վերաբերյալ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում  լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերն իրենց մեջ  Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ  ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման

1. «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների  նախագծերը բնապահպանության  ոլորտին  չեն առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերջնական փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն-ներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով, մասնավորապես, առաջարկվում է ներդնել հակաճգնաժամային կառավարման ինստիտուտը:

Միաժամանակ, «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ անհատ ձեռնարկատերն իրավունք ունի մինչեւ պետական հաշվառումից դուրս գալու դիմում ներկայացնելը հարկային մարմին դիմում ներկայացնել պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար։ Եթե անհատ ձեռնար-կատեր չհանդիսացող ֆիզիկական անձը մինչեւ անհատ ձեռնարկատիրոջ` պետական հաշ-վառումից դուրս գալը չի դիմել հարկային մարմին օրենքով սահմանված կարգով պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անցնելու համար, ապա հարկային մարմինն իրավունք ունի ֆիզիկական անձի մոտ օրենքով սահմանված կարգով իրականացնել պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից դուրս գալու օրվան հաջորդող երեք տարիների ընթացքում։

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ ներկայումս անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելն իրականացվում է առանց օրենքով սահմանված կարգով իրականացվող պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգման, գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կարող է լինել դրական:

Միաժամանակ, նշված նախագծերը` ընդունվելու կամ չընդունվելու դեպքում, ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չեն հանգեցնում:

Եզրակացություն

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության  ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն   չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն  չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` օրենքը լրացվում է «Սնանկության վտանգի վարույթ» առանձին մասով, ինչպես նաեւ  կանխամտածված սնանկություն հանցակազմի համար որպես պատժատեսակ նախատեսվում է ազատազրկում` երկուսից վեց տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով հստակեցվում են սնանկության գործընթացի որոշ ընթացակարգեր, սահմանվում են սնանկության վտանգի վարույթին առնչվող դրույթներ, նախատեսվում է ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակներում պարտապանի ֆինանսավորման հնարավորություն, պարտատիրոջ կողմից սնանկության կառավարչից տեղեկատվություն ստանալու իրավունք եւ այլն:

Նշված դրույթները կարող են նպաստել սնանկության գործընթացներում պարտատերերի եւ պարտապանների շահերի հավասարակշռմանն ու այդ գործընթացների արդյունավետության բարձրացմանը: Արդյունքում նաեւ Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում «Սնանկության ճանաչում» ցուցիչի մասով ՀՀ դիրքը, այլ հավասար պայմաններում, 71-րդ տեղից կբարձրանա 58-րդ տեղ, իսկ ՀՀ ընդհանուր դիրքը կբարելավվի 1 կետով:

Հաշվի առնելով վերոգրյալը` Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն: