Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի (1 հուլիսի 1998 թվականի, ՀՕ-248) 2-րդ հոդվածի երկրորդ մասի՝
1) 1-ին կետը լրացնել «եւ քրեական օրենքով նախատեսված դեպքերում եւ կարգով պատասխանատվության ենթարկվի.» բառերով.
2) 3-րդ կետի «կամ առանց անհրաժեշտության» բառերը հանել։
Հոդված 2 . Օրենսգրքի 3-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը տարածվում է այն հանցագործությունների վերաբերյալ քրեական վարույթների իրականացման վրա, որոնք որեւէ անձի կողմից՝ անկախ նրա քաղաքացիությունից, կատարվել են Հայաստանի Հանրապետության տարածքում, այդ թվում՝
ա) միջազգային իրավունքի նորմերին համապատասխան օտարերկրյա պետություններում ստեղծված Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների կամ հյուպատոսական հիմնարկների զբաղեցրած տարածքներում.
բ) միջազգային իրավունքի նորմերին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող եւ Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո օրինական կարգով գտնվող կամ Հայաստանի Հանրապետության տարբերանշանը կրող եւ Հայաստանի Հանրապետությունում օրինականորեն գրանցված օդային, ծովային կամ գետային նավի վրա։
2. Օտարերկրյա պետությունների տարածքներում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վարույթների իրականացման վրա սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը տարածվում է այն դեպքում, երբ հանցագործությունը կատարելուց հետո քաղաքացին հայտնվել, ձերբակալվել կամ կալանավորվել է Հայաստանի Հանրապետության տարածքում կամ Հայաստանի Հանրապետությանն է փոխանցվել կամ հանձնվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան։
3. Հայաստանի Հանրապետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող կամ ժամանակավորապես Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող օտարերկրյա պետությունների քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից օտարերկրյա պետությունների տարածքներում կատարված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերով վարույթների իրականացման վրա սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում։»։
Հոդված 3. Օրենսգրքի 5-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 5. Քրեական դատավարության օրենքի կիրառման սահմանափակումները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան դիվանագիտական արտոնություններից եւ անձեռնմխելիությունից օգտվող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին կամ սույն օրենսգրքի 445-րդ հոդվածին համապատասխան Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական ընդդատությունից ազատված այլ անձանց վրա սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում։
2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց նկատմամբ սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների կիրառման առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենսգրքի 51-րդ գլխի նորմերով եւ այլ օրենքներով։»։
Հոդված 4. Օրենսգրքի 6-րդ հոդվածում՝
1) 10-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 101 -րդ կետով՝
«101 ) դատարանի վերջնական որոշում՝ դատավճիռ, գործը լրացուցիչ քննության ուղարկելու մասին որոշում, գործի վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում, գործն ըստ ընդդատության ուղարկելու մասին որոշում, բացարկը բավարարելու մասին որոշում, ինքնաբացարկի մասին որոշում, բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու մասին որոշում.».
2) 18-րդ կետում «մեղադրանքի կողմի» բառերը փոխարինել «քրեական հետապնդման մարմնի» բառերով.
3) 40-րդ կետը «ամուսնու ծնողները» բառերից հետո լրացնել «վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը» բառերով։
Հոդված 5. Օրենսգրքի 10-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Կասկածյալի, մեղադրյալի պահանջով կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։»։
Հոդված 6 . Օրենսգրքի 16-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Քրեական գործերի դատական քննությունը բոլոր դատարաններում դռնբաց է՝ բացառությամբ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված դեպքերի։
2. Դատարանի որոշմամբ, դռնփակ դատական քննություն կարող է անցկացվել՝
1) պետական, ծառայողական, բանկային, առեւտրային եւ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների հետ առնչվող հանցագործությունների գործերով.
2) անձնական եւ ընտանեկան կյանքին, անձի պատվին եւ բարի համբավին առնչվող հանցագործությունների վերաբերյալ գործերով.
3) անձի սեռական ազատության եւ սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ գործերով.
4) քրեական դատավարությանը մասնակցող անձանց կամ նրանց մերձավոր ազգականների պաշտպանության անհրաժեշտության դեպքում։
Դատարանը դռնփակ դատական քննություն կարող է անցկացնել նաեւ ազգային անվտանգության, պետության շահերի պաշտպանության նկատառումներով։
3. Դռնփակ դատական քննություն անցկացնելու մասին դատարանի որոշումը կարող է կայացվել ամբողջ դատական քննության կամ դրա համապատասխան մասի վերաբերյալ։ Դռնփակ դատական քննությունն անցկացվում է քրեական դատավարության նորմերի պահպանմամբ։
4. Դատարանների դատավճիռները եւ այլ վերջնական որոշումները հայտարարվում են հրապարակայնորեն։ Դռնփակ դատական քննություն անցկացնելու դեպքում դատարանի որոշման հիման վրա կարող են հրապարակայնորեն հայտարարվել դատավճռի կամ այլ վերջնական որոշման միայն ներածական եւ եզրափակիչ մասերը. չեն հրապարակում այն մասերը, որոնք հիմք են հանդիսացել դռնփակ դատական քննություն անցկացնելու համար:»։
Հոդված 7. Օրենսգրքի 21-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 21. կրկնակի դատապարտման եւ պատժման անթույլատրելությունը
1. Ոչ ոք չի կարող նույն արարքի համար կրկին դատապարտվել եւ պատժվել, որի
համար նա արդեն դատապարտվել եւ պատժվել է։
2. Սույն հոդվածի առաջին մասի դրույթը արգելք չէ գործի կրկնակի քննության համար, եթե դատավճռի կամ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել սույն օրենսգրքի 408-րդ եւ 4081 -րդ հոդվածներով նախատեսված հիմքեր։»
3. Քրեական հետապնդման մարմնի կողմից գործի վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը կարող է վերացնել մինչդատական վարույթի նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը՝ վեց ամսվա ընթացքում, բացառիկ դեպքերում՝ գլխավոր դատախազի որոշմամբ՝ ինն ամսվա ընթացքում։
4. Սույն հոդվածի երրորդ մասում նշված ժամկետները չեն գործում սույն օրենսգրքի 408-րդ եւ 4081 -րդ հոդվածներով նախատեսված դեպքերում։»։
Հոդված 8. Օրենսգրքի 27-րդ հոդվածում՝
1) հոդվածի տեքստի «ձեռնարկել» բառին հաջորդող բառերը փոխարինել «հանցագործություն կատարած անձանց եւ հանցագործության կատարման հանգամանքները բացահայտելու համար» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով եւ առանց խոչընդոտների նաեւ բացահայտված այլ հանցագործություններ կատարելու փաստերի առնչությամբ։»։
Հոդված 9. Օրենսգրքի 30-րդ հոդվածի երրորդ մասը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 10. Օրենսգրքի 35-րդ հոդվածում՝
1) առաջին մասի 11-րդ կետից հանել «չավարտված» բառը.
2) երկրորդ մասում «մեղադրյալի» բառը փոխարինել «անձի» բառով.
3) երրորդ մասում հանել «հետաքննության մարմինը» բառերը.
4) վեցերորդ մասի առաջին նախադասությունը «նշված հիմքերով» բառերից հետո լրացնել «քրեական գործի հարուցման մերժում,» բառերով, իսկ «մեղադրյալը» բառը փոխարինել «հանցագործության կատարմանը առնչվող անձը » բառերով։
Հոդված 11. Օրենսգրքի 37-րդ հոդվածում՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 37. Հանգամանքներ, որոնք թույլ են տալիս չհարուցել քրեական գործ, կարճել քրեական գործի վարույթը եւ դադարեցնել քրեական հետապնդումը»։
2) առաջին մասում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Դատախազի, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչի որոշմամբ, քրեական գործ կարող է չհարուցվել, իսկ հարուցված գործը կարող է կարճվել եւ քրեական հետապնդումը դադարեցվել, եթե առկա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված անձին քրեական պատասխանատվության ենթարկելուց ազատելու հիմքերը, կապված՝ ».
բ) 3-րդ կետից հանել «դատախազի», «դատախազը գտնի, որ» բառերը.
3) երկրորդ մասում՝
ա) առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2. Դատախազը, ինչպես նաեւ դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կարող են իրենց որոշմամբ դադարեցնել քրեական հետապնդումը, եթե դա նպատակահարմար գտնեն՝ նկատի ունենալով՝ ».
բ) 3-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3) անձի անբուժելի, ծանր հիվանդությունը։»։
Հոդված 12. Օրենսգրքի 53-րդ հոդվածում ՝
1) առաջին մասի՝
ա) 1-ին կետը լրացնել «, ինչպես նաեւ իր նախաձեռնությամբ հարուցել քրեական գործ.» բառերով.
բ) 5-րդ կետը «հետաքննության» բառից հետո լրացնել «եւ նախաքննության» բառերով.
2) երկրորդ մասի 3-րդ կետի «ցանկացած» բառից առաջ լրացնել «պատճառաբանված որոշմամբ» բառերը, իսկ «՝ բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննություն ապահովելու նպատակով» բառերը՝ հանել։
Հոդված 13. Օրենսգրքի 55-րդ հոդվածում՝
1) չորրորդ մասում՝
ա) 1-ին կետը «զննություն» բառից հետո լրացնել «հետազոտման համար վերցնել նմուշներ» բառերով.
բ) 13-րդ կետը լրացնել «եւ այդ մասին 24 ժամվա ընթացքում հաղորդում ներկայացնել դատախազին» բառերով.
գ) 18-րդ կետի «վճարելուց» բառը փոխարինել «ստանալու համար սահմանված վճարումներից» բառերով.
դ) 22-րդ կետի «իր որոշմամբ» բառերից առաջ լրացնել «դատախազի համաձայնությամբ՝» բառերը, «կասկածյալին եւ» բառերը հանել, իսկ «որոնց» բառը փոխարինել «որի» բառով.
ե) 23-րդ եւ 28-րդ կետերը լրացնել «եւ այդ մասին 24 ժամվա ընթացքում հաղորդում ներկայացնել դատախազին» բառերով.
2) հինգերորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 51 մասով՝
«51 . Քրեական գործի մինչդատական վարույթի ընթացքում քննիչի կողմից իր լիազորությունների սահմաններում քրեական գործով կայացված որոշումը ենթակա է պարտադիր կատարման բոլոր կազմակերպությունների, պաշտոնատար անձանց ու քաղաքացիների կողմից։»։
Հոդված 14. Օրենսգրքի 57-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասում՝
ա) 2-րդ կետը «զննություն» բառից հետո լրացնել «հետազոտման համար վերցնել նմուշներ» բառերով.
բ) 6-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«6) քրեական գործ հարուցելու պահից տասն օրվա ընթացքում, իսկ հանցանք կատարողին ի հայտ բերելու կամ քննչական անհետաձգելի գործողությունները ավարտելու, ինչպես նաեւ քննիչի ներգրավվելու պահից՝ անհապաղ, գործը հանձնում է քննիչին.».
գ) 8-րդ կետում «հայտարարությունները» բառը փոխարինել «հաղորդումները» բառով.
2) երրորդ մասի «քրեական գործի վարույթը կարճելու» բառերը հանել, իսկ «՝հետաքննության մարմնի լիազորություններից օգտվում է միայն հետաքննության մարմնի պետը» բառերը փոխարինել «մասին հետաքննություն կատարող անձի կողմից կայացված որոշումները հաստատվում են հետաքննության մարմնի պետի կողմից» բառերով։
Հոդված 15. Օրենսգրքի 62-րդ հոդվածի երրորդ, չորրորդ եւ հինգերորդ մասերում «կալանքից» բառը փոխարինել «արգելանքից» բառով։
Հոդված 16. Օրենսգրքի 63-րդ հոդվածի երկրորդ մասի 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։
Օտերերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում, նրան պահելու տեղի եւ հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ շահագրգիռ այլ պետությանը։
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվել համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա բավարարման համար.»։
Հոդված 17. Օրենսգրքի 64-րդ հոդվածի երկրորդ մասում՝
1) երկրորդ մասի երկրորդ նախադասությունը եւ 1-ին ու 2-րդ կետերը հանել.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝
«3. Մեղադրյալը, որի վերաբերյալ կա օրինական ուժի մեջ մտած դատարանի դատավճիռ, որն ամբողջությամբ կամ մասնակիորեն մեղադրական է, կոչվում է դատապարտյալ, իսկ եթե դատավճիռն ամբողջությամբ արդարացման է՝ արդարացված։»։
Հոդված 18. Օրենսգրքի 65-րդ հոդվածի երկրորդ մասում՝
1) 9-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«9) արգելանքի վերցնելուց հետո անմիջապես, բայց ոչ ուշ, քան 12 ժամվա ընթացքում քրեական վարույթն իրականացնող մարմնի միջոցով մերձավոր ազգականներին, իսկ զինծառայող լինելու դեպքում՝ նաեւ զինվորական մասի հրամանատարությանը, տեղյակ պահել արգելանքի տակ պահելու իր տեղի եւ հիմքերի մասին։
Օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի արգելանքի վերցնելու դեպքում, նրան պահելու տեղի եւ հիմքերի մասին քրեական վարույթն իրականացնող մարմինը 24 ժամվա ընթացքում դիվանագիտական ուղիներով հայտնում է արգելանքի վերցված անձի քաղաքացիության, իսկ եթե նա քաղաքացիություն չունի՝ նրա մշտական բնակության պետությանը, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նաեւ շահագրգիռ այլ պետությանը:
Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով արգելանքի վերցված օտարերկրյա քաղաքացուն կամ քաղաքացիություն չունեցող անձին իրավունք է վերապահված կապվել համապատասխանորեն իր քաղաքացիության պետության կամ իր մշտական բնակության պետության համապատասխան ներկայացուցչի կամ այդպիսի կապ հաստատելու իրավասություն ունեցող այլ ներկայացուցչի հետ կամ այդ ներկայացուցչի կողմից իրեն այցելության, ապա արգելանքի վերցված անձի կողմից այդ իրավունքի իրականացման խնդրանքի դեպքում պետք է միջոցներ ձեռնարկվեն դրա բավարարման համար.».
2) 16-րդ կետը «դրանցից» բառից հետո լրացնել «անվճար» բառով։
Հոդված 19. Օրենսգրքի 66-րդ հոդվածում՝
1) առաջին մասից հանել «կամ քրեական գործով վարույթը կարճվել» բառերը.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ մասով՝
«12. Սույն օրենսգրքի 63-րդ հոդվածի երրորդ մասի հիմքերով արդարացվածի կարգավիճակ ձեռք բերած անձն օգտվում է սույն հոդվածով նախատեսված իրավունքներից։»։
Հոդված 20. Օրենսգրքի 69-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետից հանել «սրված» բառը։
Հոդված 21. Օրենսգրքի 70-րդ հոդվածում՝
1) հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3) պաշտպանը առանց հարգելի պատճառների երկու անգամից ավելի վարույթն իրականացնող մարմնի պահանջով չներկայանալով իր պաշտպանյալի հետ կատարվող գործողություններին, խոչընդոտում է քննության կատարմանը։».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով՝
«7. Միեւնույն քրեական գործով մեկից ավելի կասկածյալները կամ մեղադրյալները կարող են ունենալ մեկ պաշտպան, բացառությամբ պաշտպանյալների շահերի միջեւ հակասության առկայության դեպքերի։»։
Հոդված 22. Օրենսգրքի 71-րդ հոդվածը լրացնել «, ինչպես նաեւ որպես պաշտպան հանդես գալու պայմանագիրը կամ պաշտպան նշանակելու վերաբերյալ սույն օրենսգրքով իրավասու մարմնի որոշումը (օրդերը):
Հոդված 23 . Օրենսգրքի 72-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասի առաջին նախադասությունից հանել «կամավոր եւ այն պաշտպանի ներկայությամբ, որը կարող է նշանակվել կամ նշանակված է պաշտպան» բառերը.
2) երրորդ մասը լրացնել «թույլատրել մասնակցելու վարույթին» բառերով.
3) չորրորդ մասում «համակցությունը» բառը փոխարինել «մասնակցությունը» բառով.
Հոդված 24. Օրենսգրքի 73-րդ հոդվածում՝
1) առաջին մասում՝
ա) 6-րդ կետից հանել «հարցման ենթարկել մասնավոր անձանց, ինչպես նաեւ» բառերը.
բ) 16-րդ կետը լրացնել «՝ բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի» բառերով.
2) երկրորդ մասը լրացնել «, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի։» բառերով։
Հոդված 25 . Օրենսգրքի 85-րդ հոդվածի առաջին մասի առաջին նախադասության «որն իր համաձայնությամբ,» բառերը փոխարինել «որը» բառով։
Հոդված 26. Օրենսգրքի 86-րդ հոդվածի երրորդ մասի 2-րդ կետից հանել «, դատական նիստի» բառերը։
Հոդված 27 . Օրենսգրքի 90-րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«2) դատավորների կոլեգիալ կազմով գործը քննելու ժամանակ՝ դատավորների կոլեգիան՝ առանց բացարկվող դատավորի մասնակցության, իսկ եթե բացարկ է հայտնվել դատավորների մեծամասնության կամ դատարանի ամբողջ կազմի դեմ՝ կոլեգիան՝ ամբողջ կազմով.»։
Հոդված 28. Օրենսգրքի 91-րդ հոդվածի երկրորդ մասը «քննությանը» բառից հետո լրացնել «նշված գործով նրա նախկինում որպես քննիչ մասնակցելը» բառերով։
Հոդված 29. Օրենսգրքի 104-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 41 կետով՝
«41 ) տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող այլ գործով մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները.»։
Հոդված 30. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1131 հոդվածով՝
«Հոդված 1131 . Այլ գործով մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները
1. Տվյալ գործի մեղադրանքի հետ առնչվող այլ գործով մեղադրյալի կամ ամբաստանյալի ցուցմունքները մինչդատական վարույթում եւ դատարանում սույն օրենսգրքով սահմանված կարգով նրա հաղորդաց գրավոր կամ բանավոր տվյալներն են կատարված հանցագորթության մասին։
2. Այլ գործով մեղադրյալը կամ անբաստանյալը կարող է հարցաքննվել այդ գործով եւ այն գործով իր մեղադրանքի շրջանակներում ցանկացած հանգամանքի շուրջ, որի առնչությամբ ինքը ներգրավվել է հարցաքննվելու համար։
3. Այլ գործով մեղադրյալի կամ ամբաստանյալի հարցաքննությունը կատարվում է մեղադրալի կամ անբաստանյալի հարցաքննության համար սույն օրենսգրքով սահմանված կարգով։»։
Հոդված 31. Օրենսգրքի 135-րդ հոդվածի երկրորդ մասից հանել «կասկածյալը կամ» բառերը։
Հոդված 32 . Օրենսգրքի 136-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Քրեական պատասխանատվության անձեռնմխելությունից օգտվող անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հիմքերի առկայության դեպքում դատախազը համաձայնություն ստանալու միջնորդությամբ դիմում է համապատասխան մարմիններին։»։
Հոդվփած 33. Օրենսգրքի 138-րդ հոդվածում՝
1) երրորդ մասի երրորդ նախադասության «կամ մեղադրյալը, կամ նրա պաշտպանը ծանոթանում են գործի նյութերին կամ կալանավորումը՝ որպես խափանման միջոց վերացվում է» բառերը հանել.
2) չորրորդ եւ հինգերորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Քրեական գործով մինչդատական վարույթում մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը դատարանի կողմից, հաշվի առնելով գործի առանձնակի բարդությունը, կարող է երկարացվել մինչեւ 6 ամիս, իսկ բացառիկ դեպքերում, երբ անձը մեղադրվում է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ՝ մինչեւ 12 ամիս։ Կալանքի տակ պահելու ժամկետի հետագա երկարացումն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 139-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերի։
5. Քրեական գործով մինչդատական վարույթում եւ դատարանում գործի քննության ընթացքում անձին կալանքի տակ պահելու ժամկետը բոլոր դեպքերում պետք է պակաս լինի նրան վերագրվող հանցագործության համար օրենքով նախատեսված ազատազրկման առավելագույն ժամկետից»։
Հոդված 34. Օրենսգրքի 139-րդ հոդվածում՝
1) առաջին մասում՝
ա) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Այն դեպքում, երբ մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտությունը կապված է նրա, կամ նրա պաշտպանի կողմից գործի նյութերին ծանոթանալու հետ, ապա համապատասխան միջնորդությունը դատախազի համաձայնությամբ՝ քննիչը կամ դատախազը կարող են դատարան ներկայացնել կալանքի տակ պահելու ժամկետը լրանալուց 5 օր առաջ։».
բ) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Կալանքի տակ գտնվող մեղադրյալին եւ նրա պաշտպանին քրեական գործի նյութերը ծանոթացնելու համար ներկայացվում են կալանքի տակ պահելու առավելագույն ժամկետը լրանալուց 30 օր առաջ, եւ եթե մեղադրյալն ու նրա պաշտպանը չեն հասցնում նշված ժամկետում ծանոթանալ գործի նյութերին, ապա մեղադրյալին կալանքի տակ պահելու ժամկետը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է երկարացվել մինչեւ մեղադրյալի ու նրա պաշտպանի գործի նյութերին ծանոթանալը, բայց ոչ ավելի, քան 4 ամիս ժամկետով։ Գործով մի քանի մեղադրյալի առկայության դեպքում կալանքի ժամկետը կարող է երկարացվել նաեւ մնացած մեղադրյալների մասով, եթե չեն վերացել նրանց կալանքի տակ պահելու հիմքերը։».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ չորրորդ մասով՝
«4. Քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելիս դատարանը լուծում է մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը։»։
Հոդված 35. Օրենսգրքի 149-րդ հոդվածի առաջին մասը «զորահավաքներ» բառից հետո լրացնել «կամ վարժահավաքներ» բառերով։
Հոդված 36 . Օրենսգրքի 150-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Խափանման միջոց կիրառելու, փոփոխելու մասին քննիչի եւ հետաքննության մարմնի որոշումը կասկածյալը, մեղադրյալը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, դատավարության այլ շահագրգիռ մասնակիցները կարող են բողոքարկել համապատասխան դատախազին, իսկ դատախազի որոշումը՝ վերադաս դատախազին։
2. Խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան, ապա՝ վճռաբեկ դատարան։»։
Հոդված 37. Օրենսգրքի 151-րդ հոդվածի երրորդ մասի «նաեւ» բառից հետո լրացնել
«դատախազի կողմից, դատախազի համաձայնությամբ՝» բառերը։
Հոդված 38. Օրենսգրքի 152-րդ հոդվածում՝
1) առաջին մասի «հետաքննության մարմինը եւ քննիչն իրավունք ունեն» բառերը փոխարինել «քննիչն իրավունք ունի» բառերով, իսկ «պետական ծառայող» բառերը՝ «հանրային ծառայության մեջ գտնվող» բառերով.
2) երրորդ մասից հանել «հետաքննության մարմնի կամ» բառերը։
Հոդված 39. Օրենսգրքի 153-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել «՝օրենքով սահմանված կարգով։» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ եւ չորրորդ մասերով՝
«3. Չի թույլատրվում բերման ենթարկել մինչեւ 14 տարեկան անչափահասներին, հղի կանանց եւ ծանր հիվանդությամբ տառապող անձանց, բացառությամբ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ կասկածվելու դեպքերի։
4. Բերման ենթարկելը քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա առանց հարգելի պատճառի քննության չներկայացող կասկածյալին, մեղադրյալին, ամբաստանյալին, վկային եւ տուժողին հարկադրաբար քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելն է, որը կարող է զուգորդվել բերման ենթարկվող անձի իրավունքների եւ ազատությունների ժամանակավոր սահմանափակմամբ։ Բերման ենթարկելը չի կարող գերազանցել 24 ժամը։»։
Հոդված 40. Օրենսգրքի 180-րդ հոդվածի երկրորդ մասը՝ «դեպքի վայրի զննություն» բառերից հետո, շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝ « բերման եւ անձնական խուզարկության ենթարկվել հանցագործության կատարման մեջ կասկածվող անձինք, հետազոտման համար ստացվել նմուշներ, նշանակվել փորձաքննություն։»։
Հոդված 41. Օրենսգրքի 182-րդ հոդվածի չորրորդ մասի «որոշման պատճենն ուղարկվում է» բառերը փոխարինել «հայտնվում է» բառերով։
Հոդված 42. Օրենսգրքի 183-րդ հոդվածի տեքստը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով, 118-րդ հոդվածով, 135-րդ հոդվածի առաջին մասով, 136-րդ հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա եւ մեղադրյալի կամ կասկածյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Հաշտությունը թույլատրվում է մինչեւ դատավճիռ կայացնելու համար դատարանի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը։
2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի առաջին եւ չորրորդ մասերով, 178-րդ հոդվածի առաջին մասով, 179-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված հանցագործություն կատարած եւ տուժողի մերձավոր ազգական համարվող անձանց նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում միայն տուժողի բողոքի հիման վրա։»։
Հոդված 43. Օրենսգրքի 185-րդ հոդվածում՝
1) առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է դատախազին։».
2) երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել դատախազին կամ քրեական հետապնդման մարմնի գտնվելու վայրի առաջին ատյանի դատարան։».
3) հինգերորդ մասի առաջին նախադասությունից հանել «վերաքննիչ» բառը։
Հոդված 44. Օրենսգրքի 186-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 186. Հանցագործության մասին հաղորդումն ըստ ենթակայության հանձնելը
Քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը կարող է հանցագործության մասին հաղորդումն առանց գործ հարուցելու հանձնել ըստ ենթակայության, երբ քրեական գործի հարուցման հարցի լուծման համար հանցանքի կատարման վայրում անհրաժեշտ է կատարել քրեական գործին առնչվող նախնական գործողություններ։»։
Հոդված 45. Օրենսգրքի 188-րդ հոդվածի առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Նախաքննությունը պարտադիր է բոլոր քրեական գործերով։»։
Հոդված 46. Օրենսգրքի 190-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Հոդված 190. Քննչական ենթակայությունը
1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 104-111-րդ, 122-րդ, 125-127-րդ, 129-134-րդ, 138-142-րդ, 143-164-րդ, 168-169-րդ, 172-րդ, 200-201-րդ, 217-232-րդ, 240-241-րդ, 248-249-րդ, 277-291-րդ, 293-րդ, 300-րդ, 308-320-րդ, 327-328-րդ, 331-332-րդ, 336-րդ, 341-րդ, 343-345-րդ, 347-353-րդ, 356-387-րդ, 390-397-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են դատախազության քննիչները։
2. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215-րդ, 250-րդ, 299-րդ, 301-307-րդ, 329-330-րդ, 388-389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ազգային անվտանգության մարմինների քննիչները։
3. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 112-121-րդ, 123-124-րդ, 128-րդ, 135-137-րդ, 166-167-րդ, 170-171-րդ, 173-199-րդ, 202-214-րդ, 233-239-րդ, 242-247-րդ, 251-276-րդ, 292-րդ, 294-298-րդ, 321-326-րդ, 354-355-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են ոստիկանության քննիչները։
4. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 165-րդ, 216-րդ, 333-335-րդ, 337-340-րդ, 342-րդ եւ 346-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում է այն մարմինը, որի վարույթում գտնվող գործի քննության ընթացքում բացահայտվել է այդ հանցագործությունը։
5. Պատգամավորների, դատավորների, դատախազների, քննիչների, փաստաբանների, զինվորական ծառայողների, ոստիկանության, ազգային անվտանգության մարմինների, հարկային եւ մաքսային մարմինների, դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, քրեակատարողական հիմնարկների եւ արտակարգ իրավիճակների վարչության աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված հանցագործությունների վերաբերյալ գործերով, ինչպես նաեւ զինվորական մասի տարածքում կատարված հանցագործությունների վերաբերյալ գործերով նախաքննությունը կատարում են դատախազության քննիչները։
6. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 128-րդ , 200-րդ, 308-310-րդ , 314-315-րդ եւ 345-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են նաեւ ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության քննիչները, եթե այդ հանցագործությունները բացահայտվել են այդ մարմինների վարույթում գտնվող քրեական գործերի նախաքննության ընթացքում։
7. Նախաքննության տարբեր մարմիններին ենթակա հանցագործությունների վերաբերյալ գործերը մեկ վարույթում միացնելու կամ գործի քննության ընթացքում այլ մարմնին ենթակա եւ սույն հոդվածի չորրորդ եւ վեցերորդ մասերով չնախատեսված հանցագործությունների բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է դատախազը։»։
Հոդված 47. Օրենսգրքի 193-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել «, որոնք կարող են բողոքարկվել վերադաս դատախազին՝ չկասեցնելով դրանց կատարումը, բացառությամբ սույն օրենսգրքի 55-րդ հոդվածի չորրորդ մասի 27-րդ կետով նախատեսված դեպքերի։»։
Հդված 48. Օրենսգրքի 195-րդ հոդվածի երկրորդ մասը «անջատելու,» բառից հետո լրացնել «անձին որպես մեղադրյալ ներգրավելու,» բառերով։
Հոդված 49 . Օրենսգրքի 196-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ կետով՝
«4) հետաքննության մարմինը անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելուց հետո, գործը հանձնում է քննիչին։»։
Հոդված 50. Օրենսգրքի 197-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ յոթերորդ մասով՝
«7. Քրեական գործի նախաքննությունը վերսկսելու, քրեական գործը լրացուցիչ քննության վերադարձնելու, ինչպես նաեւ կարճված գործի վարույթը նորոգելու դեպքերում նախաքննությունը պետք է ավարտվի մեկամսյա ժամկետում՝ համապատասխանաբար գործի նախաքննությունը վերսկսելու մասին որոշում կայացնելու, լրացուցիչ քննության վերադարձված քրեական գործը քննիչի կողմից ստանալու, գործի վարույթը նորոգելու մասին որոշում կայացնելու օրվանից սկսած։ Այդ ժամկետի հետագա երկարացումը կարող է կատարվել սույն հոդվածի հինգերորդ մասով սահմանված կարգով։»։
Հոդված 51. Օրենսգրքի 205-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Ձերբակալված կասկածյալը եւ կալանքի տակ գտնվող մեղադրյալը կանչվում են նրանց պահելու վայրի վարչակազմի միջոցով։»։
Հոդված 52. Օրենսգրքի 209-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ նախադասությունը «նշվում են՝» բառերից հետո լրացնել «դրա կատարման տեղը եւ ժամանակը,» բառերով։
Հոդված 53. Օրենսգրքի 211-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը «24 ժամվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ եթե անհրաժեշտություն է առաջացել պաշտպան ներգրավել այլ բնակավայրից՝ 36 ժամվա ընթացքում։» բառերով.
2) երրորդ մասի «հրաժարվելու իրավունքը» բառերը փոխարինել «, պաշպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) կամ հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու իրավունքները» բառերով։
Հոդված 54. Օրենսգրքի 212-րդ հոդվածում՝
1) առաջին մասը «առաջադրելուց հետո» բառերից հետո լրացնել «անհապաղ, բայց ոչ ուշ, քան» բառերով.
2) ութերորդ մասը «հրաժարվելու նրա իրավունքը» բառերը փոխարինել «, պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) կամ հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու նրա իրավունքները» բառերով։
Հոդված 55. Օրենսգրքի 218-րդ հոդվածի հինգերորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Եթե քննչական գործողություն կատարելիս կիրառվել են լուսանկարում, տեսանկարահանում, կինոնկարահանում, ձայնագրառում կամ պատրաստվել են հետքերի ընդօրինակումներ եւ դրոշմվածքներ, ապա արձանագրության մեջ պետք է նշվեն նաեւ համապատասխան քննչական գործողությունը կատարելու ժամանակ կիրառված տեխնիկական միջոցները, դրանց օգտագործման պայմաններն ու կարգը, այն օբյեկտները, որոնց նկատմամբ կիրառվել են այդ միջոցները եւ ստացված արդյունքները։ Բացի դա, արձանագրության մեջ պետք է նշվի, որ տեխնիկական միջոցների կիրառումից առաջ այդ մասին տեղյակ են պահվել քննչական գործողության կատարմանը մասնակցող անձինք։»։
Հոդված 56. Օրենսգրքի 219-րդ հոդվածում՝
1) առաջին մասը լրացնել «՝ սույն հոդվածի հինգերորդ մասով նախատեսված կարգով» բառերով.
2) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Արտաշիրմմանը՝ իրենց ցանկությամբ, իրավունք ունեն մասնակցել նաեւ տուժողի մերձավոր ազգականները։».
3) լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ մասով՝
«5. Արտաշիրմումը չի կարող կատարվել առանց արտաշիրմվողի մերձավոր ազգականների համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ քրեական գործով բավարար հիմքեր կան ենթադրելու, որ մերձավոր ազգականներից թեկուզեւ մեկը մասնակցել կամ որեւէ կերպ առնչվել է արտաշիրմվողի մահվան հետ կապված դեպքին, կամ եթե հնարավոր չէ այլ կերպ պարզել դեպքի հանգամանքներն ու լուծել գործի ընթացքը։»։
Հոդված 57. Օրենսգրքի 221-րդ հոդվածի հինգերորդ մասի «Քննիչի հայեցողությամբ» բառերից հետո լրացնել «կամ ճանաչվողի ցանկությամբ» բառերով։
Հոդված 58. Օրենսգրքի 225-րդ հոդվածի երկրորդ մասը «հետախուզվող անձանց,» բառերից հետո լրացնել «հանցագործություն կատարելու մեջ կասկածվող անձանց,» բառերով։
Հոդված 59 . Օրենսգրքի 229-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին եւ 2-րդ կետերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1) հանցագործության մեջ կասկածվողին բռնելիս եւ ոստիկանություն կամ այլ իրավապահ մարմին բերելիս.
2) հանցագործության մեջ կասկածվողին ձերբակալելիս եւ մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կալանքը կիրառելիս.»։
Հոդված 60. Օրենսգրքի 248-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝
«3. Քննիչն իրավունք ունի ներկա գտնվելու փորձաքննություն կատարելիս։
Դատաբժշկական փորձաքննության ընթացքում դիահերձում կատարելիս, որպես կանոն, ներկա է գտնվում քննիչը։»։
Հոդված 61. Օրենսգրքի 261-րդ հոդվածի չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«4. Որոշման եզրափակիչ մասում շարադրվում են քրեական գործը կարճելու հիմքերը, օրենքի նորմը, որի հիման վրա կայացվում է որոշումը, խափանման միջոցը վերացնելու, կալանքի տակ գտնվող գույքի եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրեղեն ապացույցների տնօրինման վերաբերյալ հարցերը։»։
Հոդված 62. Օրենսգրքի 269-րդ հոդվածից հանել «կասկածյալին,» բառը։
Հոդված 63 . Օրենսգրքի 270-րդ հոդվածի երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Եթե քրեական հետապնդումը հարուցվել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան, ապա այդ մասին պետք է նշվի մեղադրական եզրակացության նկարագրական - պատճառաբանական մասում։»։
Հոդված 64. Օրենսգրքի 280-րդ հոդվածում «դատահոգեբանական» բառից հետո լրացնել «,դատահոգեբուժական» բառը։
Հոդված 65. Օրենսգրքի 283-րդ հոդվածի չորրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Բնակարանի խուզարկության միջնորդությունները պետք է քննվեն անհապաղ։»։
Հոդված 66. Օրենսգրքի 295-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ՝
«Ընդ որում, եթե գործի վարույթը կասեցվում է քրեական պատասխանատվության անձեռնմխելիությունից օգտվելու հիմքով, ապա դատարանը օրենքով սահմանված կարգով լուծում է տվյալ անձին անձեռնմխելիությունից զրկելու եւ խափանման միջոցը փոխելու հարցը։»։
Հոդված 67. Օրենսգրքի 301-րդ հոդվածում՝
1) վերնագիրը լրացնել «եւ դատական քննության անընդհատությունը» բառերով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ երրորդ մասով՝
«3. Յուրաքանչյուր գործով դատական նիստը տեղի է ունենում անընդհատ, բացի հանգստի համար օրենսդրությամբ սահմանված ժամանակից։ Նույն դատավորի (դատավորների) կողմից՝ նախքան սկսված գործի դատական քննությունն ավարտելը, այլ քրեական գործեր քննել չի թույլատրվում։
Եթե մինչեւ գործի քննությունը սույն օրենսգրքի 310-րդ հոդվածով նախատեսված որեւէ հիմքով հետաձգելու որոշում կայացնելը դատարանն արդեն իսկ հարցաքննել է վկայի, փորձագետի, մասնագետի, տուժողի, քաղաքացիական հայցվորի, քաղաքացիական պատասխանողի կամ նրանց ներկայացուցչի, ապա դատարանի կամ դատավորների նույն կազմով գործի քննությունը վերսկսելուց հետո, այդ անձինք երկրորդ անգամ դատական նիստի են կանչվում միայն անհրաժեշտության դեպքում։»։
Հոդված 68. Օրենսգրքի 304-րդ հոդվածի երկրորդ մասում՝
1) երրորդ նախադասության «տեւական ժամանակով,» բառերը փոխարինել «անընդմեջ երեք դատական նիստի չներկայանալու պատճառով,» բառերով.
2) վերջին նախադասությունը լրացնել «եւ որի արդյունքում գործի համար էական հանգամանքներ չեն պարզվել։» բառերով։
Հոդված 69. Օրենսգրքի 314-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ հինգերորդ եւ վեցերորդ մասերով՝
«5. Դատական նիստի կարգը խանգարող ամբաստանյալին նախագահողը նախազգուշացնում է, իսկ կրկին անգամ խանգարելու դեպքում՝ դատարանի որոշմամբ, նա կարող է հեռացվել նիստերի դահլիճից։ Այդ դեպքում գործի քննությունը շարունակվում է ամբաստանյալի բացակայությամբ, սակայն դատավճիռը հրապարակվում է նրա մասնակցությամբ կամ հայտարարվում է նրան՝ հրապարակումից անմիջապես հետո, իսկ մինչ այդ դատական դահլիճ վերադարձած ամբաստանյալի համար ընթերցվում են դատական նիստի արձանագրության մեջ ընդգրկված, նրա բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցների ցուցմունքները եւ նրան հնարավորություն է ընձեռվում անհրաժեշտ ցուցմունքներ եւ հարցեր տալ իր բացակայությամբ հարցաքննված դատավարության մասնակիցերին։
6. Դատական նիստի կարգը խանգարող մյուս անձանց նկատմամբ դատարանը կիրառում է օրենքով նախատեսված միջոցներ՝ օրենքով սահմանված կարգով։»։
Հոդված 70. Օրենսգրքի 323-րդ հոդվածի առաջին մասում, 370-րդ հոդվածի 4-րդ կետում եւ 422-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետում «անունը», «անունները» բառերից հետո լրացնել համապատասխանաբար «հայրանունը», «հայրանունները» բառերը։
Հոդված 71. Օրենսգրքի 336-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Առաջադրված մեղադրանքի ծավալի եւ հաջորդականության հիշեցման նպատակով նախագահողը կարող է ուղղորդել ամբաստանյալին՝ ցուցմունքներ տալիս։»։
Հոդված 72. Օրենսգրքի 354-րդ հոդվածի երրորդ մասը «ամբաստանյալի՝ » բառից հետո լրացնել «եթե իր պաշտպանությունն իրականացրել է անձամբ՝» բառերով։
Հոդված 73. Օրենսգրքի 366-րդ հոդվածի առաջին մասը՝ «ամբաստանյալի» բառից հետո, շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«անմեղությունը կամ մեղավորության ապացուցված չլինելը՝ այն մեղադրանքով, որով նա ներգրավվել է որպես մեղադրյալ։»։
Հոդված 74. Օրենսգրքի 371-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Եթե դատավճիռը կայացնելիս դատարանը կիրառել է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա նշվում է նաեւ համապատասխան պայմանագիրը։»։
Հոդված 75. Օրենսգրքի 372-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Եթե առկա է դատավճռում նշված հարաբերությունները կարգավորող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը, ապա դատավճռում նշվում է նաեւ համապատասխան պայմանագիրը եւ դրանից բխող այն իրավունքը (իրավունքները), որից (որոնցից) կարող է օգտվել դատապարտյալը կամ արդարացվածը։»։
Հոդված 76 . Օրենսգրքի 376-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ չմտած դատավճիռների եւ որոշումների դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն դատապարտյալը, արդարացվածը, նրանց պաշտպանները եւ օրինական ներկայացուցիչները, մեղադրողը, տուժողը, նրա ներկայացուցիչը եւ իրավահաջորդը։ Քաղաքացիական հայցվորը, քաղաքացիական պատասխանողը կամ նրանց ներկայացուցիչները դատավճիռն իրավունք ունեն բողոքարկել քաղաքացիական հայցի մասով։ Քաղաքացիական հայցի մասով վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն նաեւ տվյալ գործով կողմեր չհանդիսացող անձինք, եթե դատավճիռը կամ որոշումն առնչվում է նրանց շահերին։
2. Մեղադրողն իրավունք չունի բողոքարկել դատավճիռը քաղաքացիական հայցի մասով, բացառությամբ այն դեպքերի, երբ քաղաքացիական հայցը շոշափում է պետության գույքային շահերը։»։
Հոդված 77. Օրենսգրքի 379-րդ հոդվածի առաջին մասը եւ 383-րդ հոդվածի առաջին մասը «դատավճռի» բառից հետո լրացնել «կամ որոշման» բառերով։
Հոդված 78 . Օրենսգրքի 382-րդ հոդվածի առաջին մասի վերջին նախադասությունը լրացնել «, որը չի կարող 15 օրից ավել լինել։» բառերով։
Հոդված 79. Օրենսգրքի 383-րդ հոդվածի երրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«3. Բողոք բերած անձը եւ այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնել այն՝ մինչեւ վերաքննիչ դատարանում դատաքննությունը սկսելը։ Պաշտպանն իրավունք չունի առանց պաշտպանյալի համաձայնության հետ վերցնել իր կողմից ներկայացված բողոքը։»։
Հոդված 80. Օրենսգրքի 393-րդ հոդվածի իններորդ մասը «փակված» բառից հետո լրացնել «եւ կնքված» բառերով։
Հոդված 81. Օրենսգրքի 395-րդ հոդվածի 2-րդ կետը լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը» բառերով։
Հոդված 82. Օրենսգիրքի 397 -րդ հոդվածում՝
1) վերանագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը».
2) առաջին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«1. Քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի ոչ ճիշտ կիրառումը սույն օրենսգրքի կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի այն հոդվածի կամ հոդվածի այն մասի կիրառումն է, որը ենթակա չէր կիրառման կամ այն հոդվածի կամ հոդվածի այն մասի չկիրառումն է, որը ենթակա էր կիրառման, կամ քրեական օրենքի կամ միջազգային պայմանագրի սխալ մեկնաբանումն է, որը չի համապատասխանում դրա իսկական իմաստին։»։
Հոդված 83. Օրենսգրքի 398-րդ հոդվածի երրորդ մասի 6-րդ կետը «ամբաստանյալին» բառից առաջ լրացնել «անձամբ իր պաշտպանությունն իրականացրած» բառերով։
Հոդված 84. Օրենսգրքի 399-րդ հոդվածի առաջին մասը «խիստ» բառից հետո լրացնել «կամ ակնհայտ մեղմ», իսկ «մեղմացնում» բառից հետո՝ «կամ խստացնում» բառերով։
Հոդված 85. Օրենսգրքի 403-րդ հոդվածը լրացնել «եւ հանձնման մասին դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումները»։
Հոդված 86. Օրենսգրքի 404-րդ հոդվածի՝
1) 1-ին կետը լրացնել «եւ հանձնման մասին դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ».
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 21 կետով՝
«21 ) հանձնման ենթակա անձը, նրա օրինական ներկայացուցիչը՝ հանձնման մասին դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումների դեմ.».
3) 3-րդ կետի՝
ա) առաջին նախադասությունը «մեղադրողը,» բառից հետո լրացնել «վերադաս դատախազը,» բառերով.
բ) վերջին նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ՝
«Մեղադրողը, վերադաս դատախազը իրավունք ունի քաղաքացիական հայցի մասով բողոքարկել դատավճիռը կամ որոշումը, եթե դա վերաբերում է պետության գույքային շահերի պաշտպանությանը։»։
Հոդված 87 . Օրենսգրքի 406-րդ հոդվածի առաջին մասը լրացնել
հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով՝
«3) նոր հանգամանքները։»։
Հոդված 88. Օրենսգրքի 407-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետից հանել «կոնկրետ ում եւ» բառերը։
Հոդված 89. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4081 հոդվածով՝
«Հոդված 408 1 . Գործերի նորոգման հիմքերը նոր հանգամանքների հետեւանքով
1. Նոր հանգամանքների հետեւանքով քրեական գործերը նորոգվում են հետեւյալ դեպքերում.
1) Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի կողմից տվյալ քրեական գործով դատարանի կողմից կիրառված օրենքը հակասահմանադրական ճանաչելու.
2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի կողմից այդ դատարանի հիմնադրման կամ նրա իրավասությունները սահմանող այլ միջազգային պայմանագրին համապատասխան այդ դատարանը դատավճիռ կամ որոշում է կայացրել, որով հիմնավորվում է, որ տվյալ քրեական գործի քննության ժամանակ Հայաստանի Հանրապետության դատարանի կողմից թույլ է տրվել Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով սահմանված մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտում.
3) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված այլ նոր հանգամանքների դեպքում։
2. Սույն հոդվածի առաջին մասի 1)-ին եւ 2)-րդ կետերով նախատեսված նոր հանգամանքները հաստատված են համարվում համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի որոշմամբ եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ՝ դրանց ուժի մեջ մտնելու պահից։»։
Հոդված 90. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4101 հոդվածով՝
«Հոդված 4101 . Վարույթ հարուցելը նոր հանգամանքի հետեւանքով
1. Նոր հանգամանքով գործով վարույթը հարուցում է այն դատարանը, որը վերջնական դատական որոշում է կայացրել տվյալ քրեական գործով։
Նոր հանգամանքի հետեւանքով վարույթի հարուցումը համապատասխան դատարանը կատարում է այդ հանգամանքի հետ առնչվող գործին մասնակցած այն անձի գրավոր դիմումի հիման վրա, որի իրավունքները այդ գործով շոշափվել են՝ դիմումը դատարանում ստանալու օրվանից հաշված մեկամսյա ժամկետում։
2. Նոր հանգամանքի հիման վրա վարույթ հարուցած դատարանը գործի քննության արդյունքում որոշում է կայացնում սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կարգով:»։
Հոդված 91. Օրենսգրքի 411-րդ հոդվածում՝
1) հոդվածի վերնագրում «Դատավճռի» բառից հետո լրացնել «եւ որոշումների» բառերը.
2) հոդվածի տեքստի «դատավճիռը» բառից հետո լրացնել «կամ որոշումը» բառերը։
Հոդված 92. Օրենսգրքի 412-րդ հոդվածում՝
1) հոդվածի վերնագրի «Դատավճռի» բառից հետո լրացնել «եւ որոշումների» բառերը.
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11 կետով՝
«11 . Հանձնման վերաբերյալ դատարանի օրինական ուժի մեջ չմտած որոշումը կարող է բողոքարկվել դրա հրապարակման օրվանից հետո՝ 15 օրյա ժամկետում»։
Հոդված 93. Օրենսգրքի 421-րդ հոդվածում՝
1) առաջին մասը «եթե թույլ է տրվել» բառերից հետո լրացնել «նյութական եւ» բառերով.
2) երրորդ մասը «օրենքի» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի» բառերով։
Հոդված 94. Օրենսգրքի 428-րդ հոդվածում՝
1) երկրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Եթե կալանքի տակ գտնվող եւ ազատազրկման դատապարտված անձը քաղաքացի է օտարերկրյա պետության, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է քրեական գործերով իրավական օգնությունը ցույց տալու մասին միջազգային պայմանագրով կամ այդպիսի օգնություն ցույց տալու համար փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա դատարանը այդ անձի նկատմամբ դատական որոշումն ի կատար ածելու որոշման մասին դիվանագիտական ուղիներով ծանուցում է նաեւ այդ անձի քաղաքացիության պետությանը։».
2) երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ պարբերությամբ՝
«Այն դեպքում, երբ դատական որոշումն ի կատար է ածվում սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված օտարերկրյա պետությունների քաղաքացիների նկատմամբ, ապա ի կատար ածող մարմինը սույն մասով նախատեսված տեղեկությունները հայտնում է նաեւ սույն հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված պետություններին՝ այդ պարբերությամբ սահմանված կարգով։»։
Հոդված 95. Օրենսգրքի 429-րդ հոդվածի երրորդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ եւ երրորդ պարբերություններով՝
«Եթե դատապարտյալը քաղաքացի է օտարերկրյա պետության, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է դատապարտյալների հանձնման մասին միջազգային պայմանագրով կամ հանձնման հնարավորությունը նախատեսված է փոխադարձության շուրջ պայմանավորվածությամբ, ապա նա իրավունք ունի դիմել դատական որոշում կայացրած դատարան՝ որոշումն իր քաղաքացիության պետության տարածքում ի կատար ածելու միջնորդությամբ։
Դատարանը սույն օրենսգրքի 54-րդ եւ 541 -րդ գլուխների նորմերով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում իրեն հասցեագրված միջնորդությանն ընթացք տալու ուղղությամբ՝ չկասեցնելով որոշման ի կատարման ներկայացնելու սույն գլխով նախատեսված դրույթների կատարումը։»։
Հոդված 96. Օրենսգրքի 457-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ երկրորդ նախադասությամբ՝ «Դատարանի կողմից անմեղսունակության փաստը հաստատվելուց հետո կիրառվող խափանման միջոցը ենթակա է անհապաղ վերացման։»։
Հոդված 97. Օրենսգրքի 54-րդ գլուխը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Գլուխ 54. ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ
Հոդված 474. Միջպետական հարաբերություններում քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը
1. Հայաստանի Հանրապետության դատարանների, դատախազների, քննիչների, հետաքննության մարմինների հանձնարարությամբ կամ խնդրանքով (այսուհետ՝ հարցումով) օտարերկրյա պետության տարածքում հարցաքննության, զննության, առգրավման, խուզարկության, փորձաքննության եւ սույն օրենսգրքով նախատեսված այլ դատավարական գործողությունների կատարումը, ինչպես նաեւ օտարերկրյա պետության իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողությունների կատարումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան՝ այդ պայմանագրերով եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով։
2. Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումով Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքով նախատեսված դատավարական գործողություններ կատարելիս Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կիրառում են սույն օրենսգրքի նորմերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների հարցումների համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում դատավարական գործողություններ կատարելիս, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան օտարերկրյա պետության քրեական դատավարության օրենսդրության նորմերը, եթե դա նախատեսված է Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրով։
Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների հարցումները կատարվում են սույն օրենսգրքով նախատեսված ժամկետներում, եթե համապատասխան միջազգային պայմանագրով այլ ժամկետ սահմանված չէ։
Հոդված 475. Իրավական օգնության հարցերով հաղորդակցություն իրականացնող մարմինները
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու հարցով հաղորդակցությունն իրականացվում է.
ա) մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով.
բ) դատարանի վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ, այդ թվում՝ դատավճիռներ կատարելու վերաբերյալ հարցումները կատարելու առնչությամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով։
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված լինելու դեպքում, հաղորդակցությունը կարող է իրականացվել նաեւ դիվանագիտական ուղիներով՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների եւ հյուպատոսական հիմնարկների միջոցով, որոնք համապատասխան հարցումներն ստանալով, անհապաղ ներկայացնում են սույն մասով նախատեսված իրավասու մարմնին՝ կատարման ներկայացնելու համար։
2. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տալիս է Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, ապա նրանք Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան կազմած հարցումները ներկայացնում են սույն հոդվածի առաջին մասով սահմանված իրավասու համապատասխան մարմնին՝ դրա կատարման նպատակով օտարերկրյա պետության իրավասու մարմնին փոխանցելու համար։
Օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի հարցումը կատարելուց եւ այն սույն հոդվածի առաջին մասով նախատեսված իրավասու մարմին ներկայացնելուց հետո, վերջիններս կատարումն անհապաղ տրամադրում են հարցումը կազմած Հայաստանի Հանրապետության դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին։
3. Եթե դատավարական գործողություններ կատարելու հարցումը տրվել է օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից եւ այն Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան ներկայացվել է սույն հոդվածի առաջին մասով իրավասու մարմնին, ապա վերջինս հարցումը կատարման է ներկայացնում Հայաստանի Հանրապետության այն դատարանին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին, որը սույն օրենսգրքին համապատասխան իրավասու է կատարելու տվյալ հարցումը։
Դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հանձնարարությունը կատարելուց հետո այն ներկայացնում է սույն հոդվածի առաջին մասով իրավասու համապատասխան մարմնին, որը կատարումն անհապաղ փոխանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմնին։
4. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ հարցում տալը, հարցման առաքումը եւ դրա կատարման արդյունքների փոխանցումը կարող է իրականացվել օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնի եւ Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջեւ անմիջական հաղորդակցության միջոցով։
Ընդ որում, եթե անմիջական հաղորդակցության միջոցով օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը չի մտնում հարցումն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասության մեջ, ապա նա անհապաղ հարցումը վերահասցեագրում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին՝ այդ մասին ծանուցելով հարցումը տված օտարերկրյա պետության համապատասխան իրավասու մարմնին։
Վերահասցեագրման կարգով հարցումը ստացած Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հարցումը կատարում եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնին է փոխանցում սույն մասով նախատեսված կարգով, միաժամանակ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմնին ծանուցելով հարցման եւ դրա կատարման մասին։
Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության համապատասխան դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն հոդվածի առաջին մասում նշված համապատասխան իրավասու մարմնին ծանուցում է անմիջական հաղորդակցության միջոցով փոխադարձորեն իրականացված յուրաքանչյուր հարցման, դրա ստացման եւ կատարման մասին՝ համառոտակի նշելով հարցումը տված մարմնի անվանումը (պաշտոնատար անձի անունը եւ պաշտոնը), հարցման բովանդակությունը, կատարող մարմինը կամ պաշտոնատար անձը, կատարման բովանդակությունը, հարցման տրման եւ կատարման ժամկետները։
5. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնից ստացված հարցման կատարումը անհնար է կամ չի բխում տվյալ միջազգային պայմանագրից, ապա օտարերկրյա պետության համապատասխան մարմինը սույն հոդվածով սահմանված կարգով ծանուցում է հարցման կատարման անհնարինության եւ դրա պատճառների մասին։
Հոդված 476. Մեկից ավելի միջազգային պայմանագրերով նախատեսված հարցումները կատարելը
1. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարման պարտականությունը բխում է տվյալ պետության հետ կնքված Հայաստանի Հանրապետության մեկից ավելի միջազգային պայմանագրերից, ապա կիրառվում են հետեւյալ կանոնները.
ա) եթե հարցման մեջ նշված է, թե կոնկրետ որ միջազգային պայմանագրի հիման վրա է այն կազմվել եւ ներկայացվել, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում է այդ միջազգային պայմանագրով.
բ) եթե հարցման մեջ նշված են տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող մեկից ավելի միջազգային պայմանագրեր, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում է հարցման մեջ նշված այն միջազգային պայմանագրով, որն առավել ամբողջական լուծում է տալիս հարցման կատարման հետ կապված հարցերին, միաժամանակ կիրառելով մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որոնք նախատեսված չեն առավել ամբողջական լուծում տվող միջազգային պայմանագրով, բայց հարցումն առավել լրիվ եւ արագ կատարելու հնարավորություն են տալիս.
գ) եթե հարցման մեջ նշում չկա տվյալ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող որեւէ միջազգային պայմանագրի վերաբերյալ, ապա հարցումը կատարող Հայաստանի Հանրապետության դատարանը,
դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում է այն միջազգային պայմանագրով, որը առավել ամբողջական լուծում է տալիս հարցման լիարժեք կատարման հետ կապված հարցերին, որի ընթացքում չի բացառվում նաեւ տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ գործող մյուս պայմանագրերի այն դրույթների կիրառումը, որոնք լրացնում են այն պայմանագրին, որով ղեկավարվում է դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը։
2. Այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության եւ հարցում ներկայացրած օտարերկրյա պետության մասնակցությամբ գործում է բազմակողմ միջազգային պայմանագիր, որը հանձնման հարցերով այդ պայմանագրին գերակայություն է տալիս կողմերի միջեւ գործող եւ հանձնման հարցեր կարգավորող այլ միջազգային պայմանագրերի նկատմամբ, ապա Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը ղեկավարվում է այդ բազմակողմ միջազգային պայմանագրով։
Հոդված 477. Միջազգային պայմանագրերից բխող հարցումների կատարումը մերժելը
Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի հիման վրա օտարերկրյա պետության իրավասու մարմինների կողմից ներկայացված դատավարական գործողությունների վերաբերյալ հարցումների կատարումը կարող է մերժվել այդ պայմանագրերով նախատեսված հիմքերով։
Ընդ որում, եթե հարցումը ներկայացվել է այն օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է մեկից ավելի համապատասխան միջազգային պայմանագրերով, ապա հարցման կատարումը կարող է մերժվել միայն այն դեպքում, եթե մերժման հիմք հանդիսացող հանգամանքը (պայմանը) նախատեսված է բոլոր միջազգային պայմանագրերով՝ անկախ նրանից, հարցումը կազմվել եւ ներկայացվել է մերժման հիմք հանդիսացած հանգամանքը (պայմանը) նախատեսող, թե այլ միջազգային պայմանագրին համապատասխան, կամ եթե հարցման կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը եւ նշված հիմքերով հարցման կատարման մերժման հնարավորությունը նախատեսված է տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերից թեկուզ մեկով։
Հոդված 478. Հանցագործություն կատարած անձանց հանձնելը օտարերկրյա պետությանը
1. Հայաստանի Հանրապետության տարածքում (սույն օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մաս) հանցագործություն կատարած օտարերկրյա պետության քաղաքացիները, ինչպես նաեւ օտարերկրյա պետության տարածքում մշտական բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձինք՝ նրանց նկատմամբ համապատասխան օտարերկրյա պետությունում քրեական վարույթ սկսելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում սույն օրենսգրքին համապատասխան սկսված վարույթը տվյալ օտարերկրյա պետությունում շարունակելու նպատակով, կարող են տվյալ օտարերկրյա պետությանը հանձնվել միայն այդ պետության եւ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում։
Տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին փոխանցվում են նաեւ հանձնվող անձի կատարած հանցանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում առկա բոլոր փաստաթղթերը եւ այլ նյութերը՝ համապատասխան միջազգային պայմանագրերով սահմանված կարգով։
Փաստաթղթերի եւ այլ նյութերի փոխանցման կարգը միջազգային պայմանագրերով նախատեսված կամ սահմանված չլինելու դեպքում, դրանց փոխանցումը կարող է իրականացվել Հայաստանի Հանրապետության եւ օտարերկրյա պետության կենտրոնական մարմինների կամ անմիջական հաղորդակցություն իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը համապատասխան։
Փոխանցված փաստաթղթերի մեկական օրինակները (պատճենները) պետք է պահվեն փաստաթղթերը պատրաստած կամ տրամադրած Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց այդ մասով նախատեսված նպատակներով օտարերկրյա պետությանը հանձնելը կարող է իրականացվել այդ անձանց կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում հանցավոր արարքը կատարելու կամ այդ առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահից մինչեւ տվյալ անձի նկատմամբ դատավճիռ կայացնելու պահն ընկած ժամանակահատվածում կամ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այլ ժամկետում։
Հոդված 479. Հանձնման մասին որոշում ընդունելու իրավասություն ունեցող մարմինը
1. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված է հանցագործություն կատարած անձի հանձնումը այդ պայմանագրի մասնակից համարվող օտարերկրյա պետությանը եւ եթե այդ պամանագրով այլ բան նախատեսված չէ, ապա Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող անձի հանձնման թույլտվության վերաբերյալ որոշում կայացնելու իրավունք ունի՝
1) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի իրավասության տարածքում հանձնման ենթակա անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել եւ գործի վարույթը գտնվում է մինչդատական փուլում՝ համապատասխան տարածքի դատախազի միջնորդությամբ.
2) Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարույթում է գտնվում հանձնման ենթակա անձի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը՝ ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությամբ.
3) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը, եթե հանձնման ենթակա անձը դատավճռի հիման վրա պատիժ է կրում քրեակատարողական հիմնարկում կամ դատապարտված է պայմանական՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի միջնորդությամբ։
2. Եթե ըստ միջազգային պայմանագրի օտարերկրյա պետությանը պետք է հանձնվի կամ կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին, ապա հանձնման մասին որոշում կայացնելու իրավունք ունի Հայաստանի Հանրապետության այն դատարանը, որի վարչական տարածքում այդ անձը հաշվառված է, իսկ եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է կամ կարող է հանձնվել Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանին, ապա հանձնման մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը։
Սույն մասով նախատեսված դեպքերում Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնման վերաբերյալ համապատասխան դատարանին միջնորդություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է մինչդատական վարույթում կամ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, եթե այդ անձի նկատմամբ գործը գտնվում է դատաքննության փուլում կամ երբ նրա հանձնման հարցումը ստացվել է միջազգային դատարանից։
3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված դեպքերում հանձնման հարցի լուծման համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, հանձնման վերաբերյալ փաստաթղթերը սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնից կամ միջազգային կազմակերպությունից բավարար ծավալով ստանալուց հետո յոթնօրյա ժամկետում՝ ներկայացնում է Հայաստանի Հանրապետության իրավասու դատարան։
4.Հանձնման ենթակա անձին պետք է հնարավորություն տրվի գրավոր կամ բանավոր արտահայտվելու քննվող հարցի առնչությամբ։ Այդ նպատակով այդ անձը կարող է ներկա գտնվել դատարանում հանձնման վերաբերյալ հարցի քննությանը։
Հանձնման վերաբերյալ սույն մասով իրավասու դատարանի որոշումը սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող է բողոքարկվել վճռաբեկ դատարան՝ բացառությամբ սույն հոդվածի առաջին մասի 3-րդ կետով եւ երկրորդ մասի առաջին պարբերությամբ նախատեսված այն դեպքերի, երբ հանձնման մասին որոշումը կայացրել է վճռաբեկ դատարանը։ Վճռաբեկ դատարանը բողոքը քննում է դրա վերաբերյալ որոշում է կայացնում դատարանի որոշումն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում։
5. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից հանդիսացող պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը որեւէ երաշխիք տալով, ապա այդ պետության երաշխիքը Հայաստանի Հանրապետության համար բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքը պարզում է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայացմամբ՝ մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ դատական վարույթում գտնվող եւ դատավճիռն ի կատար ածելու գործերով։
Երաշխիքը բավարար կամ ընդունելի լինելու հանգամանքի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումը պետք է ստացվի նախքան անձի փաստական հանձնումն իրականացնելը։
6. Այն դեպքում, երբ մերժվում է անձի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնելը օտարերկրյա պետությանը կամ միջազգային դատարանին, սակայն սույն օրենսգրքով նախատեսված բավարար հիմքեր կան նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու այն արարքի առնչությամբ, որի համար նրա հանձնման մասին խնդրանք է ուղարկվել օտարերկրյա պետությունից կամ միջազգային դատարանից, մերժման մասին որոշում կայացրած մարմինը պարտավոր է քրեական հետապնդում սկսել այդ անձի նկատմամբ, իսկ Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ դրանով սահմանված կարգով համապատասխան քրեական հետապնդման վերաբերյալ գործը փոխառնել օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի վարույթից եւ իր վարույթ ընդունել այդ անձի նկատմամբ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից հարուցված գործը՝ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրականացնելով համապատասխան քրեական հետապնդում։
Հոդված 480. Հանցագործություն կատարած անձին օտարերկրյա պետության կողմից Հայաստանի Հանրապետությանը հանձնելը
1. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում եւ կարգով օտարերկրյա պետությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնվել Հայաստանի Հանրապետության տարածքում հանցանք կատարած եւ օտարերկրյա պետության տարածքում գտնվող անձինք՝ Հայաստանի Հանրապետության տարածքում կատարած հանցանքների համար նրանց նկատմամբ քրեական վարույթ իրականացնելու նպատակով։
Նույն նպատակով՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով, օտարերկրյա պետությունները Հայաստանի Հանրապետությանը կարող են հանձնել նաեւ տվյալ օտարերկրյա պետության տարածքում հանցագործություն կատարած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձանց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական վարույթ իրականացնելիս կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված բացառություններով։
3. Եթե օտարերկրյա պետությունը մերժում է հայցվող անձի հանձնումը Հայաստանի Հանրապետությանը, ապա դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը տվյալ միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում եւ կարգով իր վարույթում գտնվող գործը փոխանցում է համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնին՝ այդ անձի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու նպատակով։
4. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով հանձնումը պայմանավորված է տվյալ պայմանագրի մասնակից հանդիսացող պետությանը Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ երաշխիք տալով, ապա այդ երաշխիքը տալիս է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի ներկայարմամբ՝ մինչդատական վարույթի գործերով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի ներկայացմամբ՝ դատական վարույթում գտնվող եւ դատավճիռն ի կատար ածելու գործերով։
Հոդված 481. Որպե վկա, տուժող, քաղաքացիական հայցվոր, քաղաքացիական պատասխանող, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ, մասնագետ Հայաստանի Հանրապետություն կանչելը եւ դատավարական գործողություններ կատարելը
Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող քրեական վարույթով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետ կամ մասնագետ հանդես եկող անձինք, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված կարգով եւ պայմաններով կարող են կանչվել Հայաստանի Հանրապետություն՝ համապատասխան քրեական գործով վարույթ իրականացնող դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից նրանց մասնակցությամբ անհրաժեշտ քննչական կամ դատական գործողություններ կատարելու համար։
Այդ անձանց մասնակցությամբ քննչական կամ դատական գործողություններ կատարելու ընթացքում կիրառվում են սույն օրենսգրքի կանոնները՝ համապատասխան միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Հոդված 98. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 541 գլխով՝ նրանում ընդգրկելով օրենսգրքի 482-499-րդ հոդվածները՝ նոր խմբագրությամբ, ինչպես նաեւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4991 , 4992 , 4993 , 4994 եւ 4995 հոդվածներով՝
«ԳԼՈՒԽ 541 . ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ
Հոդված 482. Միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում իրավական օգնություն ցույց տալու պայմանները
1. Օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ քրեական գործերով դատավարական գործողություններ կատարելու վերաբերյալ իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում, տվյալ պետության իրավասու մարմինների եւ պաշտոնատար անձանց (այսուհետ՝ իրավասու մարմիններ) եւ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի միջեւ փոխադարձության հիման վրա իրավական օգնություն կարող է ցույց տրվել բացառիկ դեպքերում՝ տվյալ օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ իրավական ոլորտում փոխադարձության հիման վրա փոխօգնություն ցույց տալու շուրջ դիվանագիտական ուղիներով ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, որը պետք է նախապես համաձայնեցված լինի՝
ա) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հետ՝ դատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առնչությամբ.
բ) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հետ՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով դատավարական գործողություններ կատարելու առնչությամբ։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինների եւ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի հետաքննության մարմնի միջեւ տվյալ պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ հաղորդակցությունը եւ փոխադարձ իրավական օգնություն ցույց տալը շարունակվում է մինչեւ համապատասխան հարցով (հարցերով) միջազգային պայմանագրի (պայմանագրերի) կնքումը կամ քրեական գործերով փոխադարձ իրավական օգնություն ցույց տալու մասին ուժի մեջ մտած բազմակողմ միջազգային պայմանագրին Հայաստանի Հանրապետության եւ տվյալ օտարերկրյա պետության երկուստեք մասնակից դառնալը, եթե մինչ այդ դիվանագիտական ուղիներով Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան պետությունը միակողմանիորեն կամ երկկողմ համաձայնությամբ չեն վերացրել փոխադարձության հիմունքներով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը։
3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով փոխադարձության հիման վրա իրավական օգնությունը ցույց տալիս, տվյալ օտարերկրյա պետության այլ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում են համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կամ գլխավոր դատախազության միջոցով՝ սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի կանոններին համապատասխան։
4. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով, համապատասխան օտարերկրյա պետության իրավասու կենտրոնական մարմնին է տրամադրում սույն գլխի՝ այդ պետության համար ընդունելի լեզվով թարգմանված տեքստը՝ փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու ժամանակ օգտվելու համար՝ այդ պետությունից ստանալով նրա համապատասխան օրենքը։
Հոդված 483. Փոխադարձության կարգով իրավական օգնության մասին խնդրանքի բովանդակությունը
1. Փոխադարձության կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնին հասցեագրվող առանձին դատավարական գործողություններ կատարելու մասին խնդրանքը պետք է կազմվի գրավոր, ստորագրված լինի ուղարկող պաշտոնատար անձի կողմից եւ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազության, հետաքննության մարմնի պաշտոնական կնիքով։
2. Դատավարական գործողություններ կատարելու մասին իրավական օգնության վերաբերյալ խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքն ուղարկող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի անվանումը (անունը).
2) օտարերկրյա պետության այն մարմնի անվանումը, որին ուղարկվում է խնդրանքը.
3) գործի անվանումը եւ խնդրանքի բնույթը.
4) տվյալներ այն անձանց մասին, որոնց կապակցությամբ ուղարկվում է խնդրանքը. անունը եւ ազգանունը, ծննդյան տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը (հասցեն), քաղաքացիությունը, զբաղմունքի տեսակը, բնակության կամ գտնվելու վայրը, իրավաբանական անձանց համար՝ անվանումը եւ գտնվելու վայրը (հասցեն).
5) բացահայտման ենթակա հանգամանքների շարադրանքը, ինչպես նաեւ այն փաստաթղթերի, իրեղեն եւ այլ ապացույցների ցանկը, որոնք ակնկալվում է ստանալ խնդրանքը կատարողից.
6) տեղեկություններ՝ կատարված հանցանքի փաստական հանգամանքների, դրա որակման մասին, անհրաժեշտության դեպքում՝ տվյալ հանցագործությամբ պատճառված վնասի բնույթի եւ չափի մասին, ինչպես նաեւ խնդրանքն ուղարկողի մոտ առկա այլ տեղեկություններ, որոնք կարող են նպաստել խնդրանքի արդյունավետ կատարմանը։
Հոդված 484. Դատավարական գործողությունների վերաբերյալ խնդրանքի կատարումը
1. Փոխադարձության հիման վրա քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ներկայացված խնդրանքը Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքի ընդհանուր կանոններով (1-53-րդ գլուխներ).
2. Եթե խնդրանքը չի կարող կատարվել, ստացված փաստաթղթերը վերադարձվում են խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին՝ նշելով դրա կատարմանը խոչընդոտող պատճառները։
Խնդրանքը չի կատարվում եւ ենթակա է վերադարձման, եթե դրա կատարումը կարող է վնասել Հայաստանի Հանրապետության անկախությանը, սահմանադրական կարգին, ինքնիշխանությանը կամ անվտանգությանը, կամ հակասում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը։
Հոդված 485. Քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու համար գործի նյութերն օտարերկրյա պետություն ուղարկելը
Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա պետության քաղաքացու կամ օտարերկրյա պետության տարածքում բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձի կողմից հանցագործություն կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունից դուրս գալու դեպքում հարուցված կամ քննվող կամ հարուցման ենթակա գործի բոլոր նյութերը՝ քրեական գործը վարող մարմինը, սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված համապատասխան իրավասու մարմնի միջոցով, ուղարկվում է տվյալ օտարերկրյա պետության համապատասխան մարմնին՝ այդ պետության օրենսդրությանը համապատասխան նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու խնդրանքով։
Սույն հոդվածով նախատեսված գործի բոլոր փաստաթղթերի պատճենները պահվում են գործը վարող Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի մոտ՝ այն իրեղեն ապացույցների ցանկի հետ միասին, որոնք նույնպես ուղարկվել են համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնին։
Հոդված 486. Օտարերկրյա պետությունից ստացված քրեական հետապնդումը շարունակելու վերաբերյալ խնդրանքը կատարելը
1. Օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարած եւ Հայաստանի Հանրապետություն վերադարձած Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու վերաբերյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքը փոխանցվում է՝
ա) Հայաստանի Հանրապետության իրավասու հետաքննության կամ քննչական մարմնին՝ խնդրանքին կից ներկայացված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելու եւ գործը քննելու համար.
բ) Հայաստանի Հանրապետության իրավասու դատախազին կամ դատարանին՝ օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության քաղաքացու նկատմամբ արդեն իսկ հարուցված քրեական գործի նախաքննությունը կամ դատաքննությունը Հայաստանի Հանրապետության տարածքում շարունակելու համար։
2. Քրեական վարույթը Հայաստանի Հանրապետության տարածքում սկսելու կամ շարունակելու դեպքում, օտարերկրյա պետության տարածքում գործի վերաբերյալ քննությամբ այդ պետության օրենքներով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցներն ունեն տվյալ գործով Հայաստանի Հանրապետությունում ստացված մյուս բոլոր ապացույցներին հավասար իրավաբանական ուժ։
Քննությունը Հայաստանի Հանրապետությունում իրականացնելու ընթացքում օտարերկրյա պետության իրավասու մարմնի ներկայացրած լրացուցիչ ապացույցները միացվում են գործում առկա մյուս ապացույցներին։
3. Հայաստանի Հանրապետությունում քրեական վարույթը սկսելու կամ վարույթը շարունակելու օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքին սույն հոդվածի առաջին մասով սահմանված կարգով ընթացք տալու մասին ծանուցվում է խնդրանքն ուղարկած տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմինը։
Հոդված 487. Հանձնումը
1. Հանցագործություն կատարած անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանք ստանալու դեպքում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջոցներ է ձեռնարկում սույն օրենսգրքի 479-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով սահմանված կարգով հայցվող անձի հանձնման թույլտվություն ստանալու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու կամ նրա նկատմամբ դատավճիռն ի կատար ածելու նպատակով այդ անձին օտարերկրյա պետությանը հանձնելու ուղղությամբ։
2. Քրեական պատասխանատվության ենթարկելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության օրենքներով համարվում են պատժելի եւ որոնց կատարման համար նախատեսվում է պատիժ ազատազրկման ձեւով՝ մեկ տարուց ոչ պակաս ժամկետով։
3. Դատավճիռն ի կատար ածելու առնչությամբ հանձնելը կատարվում է այնպիսի արարքների համար, որոնք խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության եւ Հայաստանի Հանրապետության օրենքով համարվում են պատժելի եւ որոնց կատարման համար անձը դատապարտվել է ազատազրկման՝ վեց ամսից ոչ պակաս ժամանակով։
Հոդված 488. Հանձնումը մերժելը
1. Անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքի կատարումը մերժվում է, եթե՝
1) հանձնման վերաբերյալ խնդրանքը Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի (սույն օրենսգրքի 475-րդ հոդվածի առաջին մաս) կողմից ստանալու պահին խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքին համապատասխան քրեական հետապնդում չի կարող հարուցվել, կամ դատավճիռը չի կարող ի կատար ածվել վաղեմության ժամկետն անցնելու պատճառով կամ այլ օրինական հիմքով.
2) անձի նկատմամբ նույն արարքի համար արդեն իսկ կայացվել է օրինական ուժի մեջ մտած դատավճիռ կամ գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում.
3) խնդրանքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու հանձնմանը.
4) հանձնելու դեպքում տվյալ օտարերկրյա պետության օրենքներին
համապատասխան կարող է նշանակվել մահապատիժ եւ այդ պետությունը բավարար երաշխիքներ չի տալիս առ այն, որ հանձնելու դեպքում այդպիսի պատիժ չի նշանակվի եւ չի կիրառվի։
2. Անձի հանձնման մասին խնդրանքի կատարումը կարող է մերժվել, եթե անձը, որի հանձնելը հայցվում է՝
1) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետությունում ձեռք է բերել քաղաքական ապաստանի իրավունք.
2) հետապնդվում է քաղաքական, ռասայական կամ կրոնական շարժառիթներով.
3) հետապնդվում է խաղաղ ժամանակ զինվորական հանցագործություն կատարելու համար.
4) հանցագործությունը կատարել է Հայաստանի Հանրապետության տարածքում։
Հանձնելը կարող է մերժվել նաեւ, եթե տվյալ օտարերկրյա պետությունը քրեական գործերով իրավական օգնության ոլորտում չի ապահովում փոխադարձությունը։
Հոդված 489. Հանձնելու մասին խնդրանքի բովանդակությունը
1.Փոխադարձության կարգով իրավական օգնության շրջանակներում անձի հանձնման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ներկայացված խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքի հասցեատիրոջ անվանումը.
2) արարքի փաստական հանգամանքների նկարագրությունը եւ խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության օրենքի բնագիր տեքստը, որի հիման վրա այդ արարքը համարվում է հանցագործություն.
3) անձի անունը եւ ազգանունը, որի հանձնումը հայցվում է, նրա քաղաքացիությունը, բնակության կամ գտնվելու վայրը (հասցեն) եւ՝ հնարավորության դեպքում, նրա մասին այլ տվյալներ.
4) նշում հանցագործությամբ պատճառված վնասի չափի եւ խնդրանքն ուղարկելու պահի դրությամբ դրա հատուցման մասին։
2. Հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինի անձի կալանավորման մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման հաստատված պատճենը։
3. Հայաստանի Հանրապետության տարածքում դատավճիռն ի կատար ածելու կամ պատժի չկրած մասը կրելու համար հանձնելու մասին խնդրանքին պետք է կցված լինեն օտարերկրյա պետության իրավասու դատարանի կայացրած դատավճռի հաստատված պատճենը՝ այն օրինական ուժի մեջ մտնելու մասին նշումով եւ օտարերկրյա պետության քրեական օրենքի այն հոդվածը, որով տվյալ անձը դատապարտվել է։ Եթե դատապարտյալն արդեն իսկ կրել է պատժի մի մասը, ապա հաղորդվում են նաեւ դրա մասին տվյալները։
Հոդված 490. Լրացուցիչ տեղեկություններ
1. Եթե հանձնելու մասին պահանջը չի պարունակում բոլոր անհրաժեշտ տվյալները, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող է պահանջել լրացուցիչ տվյալներ եւ՝ անհրաժեշտության դեպքում, դրա համար սահմանել մինչեւ մեկ ամիս տեւողությամբ ժամկետ։
2. Եթե խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության իրավասու մարմինը սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետում չի ներկայացնում լրացուցիչ տվյալներ, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, հետաքննության մարմինը պետք է ազատի հանձնման ենթակա անձին, եթե նա խնդրանքին կից ուղարկված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կալանավորման մասին որոշման համաձայն եւ Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշման հիման վրա կալանավորված է եղել։
Հոդված 491. Հանձնելու համար կալանավորելը
1. Անձի հանձնելու վերաբերյալ խնդրանքին կից նրան կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման պատճենի առկայության դեպքում, խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը սույն օրենսգրքով սահմանված կարգով միջոցներ է ձեռնարկում հանձնման ենթակա անձին կալանավորելու համար, եթե հնարավոր չի համարում խնդրանքի կատարումն առանց դրա։
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում անձի
կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը պետք է կայացվի հանձնման ենթակա անձի ներկայությամբ։
Եթե կալանավորման մասին Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի որոշումը կայացվել է առանց հանձնման ենթակա անձի ներկայության՝ նրա բացակայության կամ այլ պատճառով, ապա նախքան այդ անձի հանձնելն իրականացնելը, նա պետք է հնարավորություն ունենա բողոքարկել դատարանի որոշումը վերադաս դատարան։
Սույն հոդվածի կանոնները չեն կիրառվում հանձնման ենթակա այն անձի նկատմամբ, որը նախքան հանձնման մասին խնդրանքն ստանալը, սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանավորված եւ պատիժ կրելիս է եղել Հայաստանի Հանրապետության համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
Հոդված 492. Նախքան հանձնելու մասին խնդրանքն ստանալը կալանավորելը կամ ձերբակալելը
1. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդությամբ անձը կարող է Հայաստանի Հանրապետությունում կալանավորվել նաեւ մինչեւ հանձնելու մասին խնդրանքն ստանալը։ Միջնորդության մեջ պետք է պարունակվեն հղումներ կալանքի վերցնելու մասին օտարերկրյա պետության իրավասու մարմնի որոշման կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռի վրա՝ նշելով, որ տվյալ անձի հանձնելու մասին խնդրանքը կներկայացվի լրացուցիչ։ Մինչեւ հանձնելու մասին խնդրանք ներկայացնելը անձին կալանավորելու մասին միջնորդությունը կարող է հանձնվել փոստով, հեռագրով կամ ֆաքսով, ինչպես նաեւ Միջազգային քրեական ոստիկանության (Ինտերպոլ) կամ անձի հետախուզում իրականացնող այլ միջազգային կազմակերպության միջոցով, որի մասնակից է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։
2. Անձը կարող է սույն օրենսգրքով սահմանված կարգով ձերբակալվել առանց օտարերկրյա պետության իրավասու մարմնի միջնորդության կամ հանձնելու մասին խնդրանքի, եթե սույն օրենսգրքով նախատեսված հիմքեր կան կասկածելու, որ նա հանցագործություն է կատարել այն օտարերկրյա պետության տարածքում, որի հետ Հայաստանի Հանրապետությունը կապված է փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու պայմանավորվածությամբ։ Այդ պետության իրավասու մարմնի կողմից հանձնելու մասին խնդրանք ներկայացնելու դեպքում, ձերբակալված անձը ենթակա է հանձնման։
3. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված դեպքերում անձին կալանավորելիս կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի երկրորդ մասի կանոնները, իսկ երկրորդ մասով նախատեսված դեպքում՝ անձին ձերբակալելիս՝ կիրառվում են սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կանոնները։
4. Սույն հոդվածի առաջին եւ երկրորդ մասերով նախատեսված դեպքերում կալանավորված կամ ձերբակալված անձի նկատմամբ համապատասխան խափանման միջոցի կիրառման մասին անմիջապես տեղյակ է պահվում օտարերկրյա պետության իրավասու մարմինը։
5. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով կալանավորված անձը պետք է ազատ արձակվի, եթե նրան հանձնելու խնդրանքը չի ստացվել կալանքի վերցնելու օրվանից 30 օրվա ընթացքում։
Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կարգով ձերբակալված անձը պետք է ազատ արձակվի, եթե սույն օրենսգրքով ձերբակալման համար սահմանված ժամկետի լրանալու պահի դրությամբ համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնից նրա հանձնման մասին խնդրանքը կամ՝ մինչեւ խնդրանքն ուղարկելը՝ կալանավորման միջնորդությունը, չներկայացվի։
Հանձնման մասին խնդրանքը կամ՝ մինչեւ խնդրանքն ուղարկելը՝ կալանավորման միջնորդությունը ստացվելու դեպքում, կալանավորման առնչությամբ համապատասխանաբար կիրառվում են սույն օրենսգրքի 491-րդ հոդվածի կամ սույն հոդվածի առաջին մասի կանոնները։
Հոդված 493. Հանձնումը հետաձգելը, ժամանակավոր հանձնելը
1. Եթե անձի նկատմամբ, որի հանձնումը հայցվում է, Հայաստանի Հանրապետության տարածքում քրեական հետապնդում է հարուցված կամ այդ անձը Հայաստանի Հանրապետությունում դատապարտվել է այլ հանցագործության համար, ապա նրա հանձնումը կարող է հետաձգվել մինչեւ սույն օրենսգրքով սահմանված կարգով քրեական հետապնդումն ավարտելը, դատավճիռն ի կատար ածելը կամ պատժից ազատելը։
2. Եթե սույն հոդվածի առաջին մասով նախատեսված անձի հանձնման հետաձգումը կարող է հանգեցնել հանձնման մասին խնդրանքով դիմած օտարերկրյա պետության օրենքով սահմանված քրեական հետապնդման վաղեմության ժամկետն անցնելուն կամ վնաս պատճառել այդ պետությունում վարվող քննությանը, ապա այդ անձը կարող է հանձնվել ժամանակավորապես։
Ժամանակավոր հանձնված անձը պետք է օտարերկրյա պետության կողմից վերադարձվի այնտեղ վարվող քրեական գործի վարույթով այն դատավարական գործողությունները կատարելուց հետո, որի համար նա հանձնվել է, բայց ոչ ուշ, քան հանձնելու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կամ պաշտոնատար անձի հիմնավորված խնդրանքի եւ դրա հետ Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի համաձայնվելու դեպքերում, այդ ժամկետը կարող է երկարացվել, բայց մեկ ամսից ոչ ավելի ժամանակով։
3. Ժամանակավոր հանձնված անձի օտարերկրյա պետությունում գտնվելու ժամանակամիջոցը հաշվեկցվում է Հայաստանի Հանրապետությունում նրա նախնական կալանքի կամ պատժի կրման ժամկետին։
Հոդված 494. Հանձնելու մասին մի քանի հարցումների կամ խնդրանքների բավարարման կարգը
Եթե միեւնույն անձին հանձնելու մասին խնդրանք է ստացվել մի քանի պետություններից, ապա խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատախազը կամ դատարանը ինքն է որոշում, թե այդ խնդրանքներից որը պետք է բավարարվի առաջին հերթին։
Ընդ որում, խնդրանքներից որեւէ մեկն առաջին հերթին բավարարելու հարցը քննարկելիս, անհրաժեշտ է հաշվի առնել բոլոր հանգամանքները, հատկապես հանցագործության ծանրությունը եւ կատարման վայրը, համապատասխան հարցումների տարին, ամիսը եւ ամսաթիվը, հայցվող անձի քաղաքացիությունը եւ այլ պետության հետագա հանձնման հնարավորությունը։
Հոդված 495. Հանձնումն իրականացնելը
1. Անձի հանձնման մասին վերջնական որոշում ընդունելուց հետո, համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որի հանձնման մասին խնդրանքը բավարարվել է, տեղյակ է պահվում անձի փաստացի հանձնման ժամանակի եւ տեղի մասին։
2. Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը, որին սույն հոդվածի առաջին մասով նախատեսված ծանուցումն ուղարկվել է, հանձնման ենթակա անձին չի ընդունում ծանուցմամբ սահմանված ժամկետից հետո՝ 15 օրվա ընթացքում, ապա այդ անձը, եթե նա մինչ այդ կալանավորված է եղել, ազատվում է կալանքից։
Հոդված 496. Կրկնակի հանձնելը
Եթե հանձնված անձը խուսափում է տվյալ օտարերկրյա պետությունում նրա նկատմամբ վարվող քրեական հետապնդումից կամ պատիժը կրելուց եւ վերադառնում է Հայաստանի Հանրապետության տարածք, ապա նույն օտարերկրյա պետության նոր խնդրանքով նա հանձնվում է առանց սույն օրենսգրքի 489-490-րդ հոդվածներով նախատեսված տեղեկություններն ու տվյալները ներկայացնելու, եթե սույն օրենսգրքի 488-րդ հոդվածով նախատեսված հիմքեր չեն առաջացել հանձնումը մերժելու համար։
Հոդված 497. Տարանցիկ փոխադրման թույլտվություն տալը
1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ իրավական օգնություն ցույց տվող օտարերկրյա պետության իրավասու մարմնի գրավոր միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը լուծում է Հայաստանի Հանրապետության տարածքով այն անձի փոխադրման վերաբերյալ թույլտվություն տալու հարցը, որի հանձնմանը համաձայնություն է տվել որեւէ երրորդ պետություն։
Տարանցիկ փոխադրման թույլտվություն տալու վերաբերյալ միջնորդությունը քննվում է նույն կարգով, ինչ հանձնման մասին խնդրանքը։
2. Տարանցիկ փոխադրման թույլտվություն տալու դեպքում, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը միաժամանակ որոշում է փոխադրման եղանակը, որն առավել նպատակահարմար է գտնում (օդային, երկաթուղային կամ ավտոմոբիլային տրանսպորտով)։
Տարանցիկ փոխադրման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքում կանգառ կատարելու դեպքում, հանձնված անձը պետք է դուրս չգա համապատասխան տրանսպորտային միջոցից, իսկ դուրս գալու անհրաժեշտության դեպքում դա կարող է կատարվել բացառապես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից նշանակված օպերատիվ խմբի վերահսկողությամբ եւ ժամկետով։
3. Հայաստանի Հանրապետությունը տարանցիկ փոխադրման համար թույլտվությունը կարող է մերժել, եթե՝
ա) Հայաստանի Հանրապետության օրենքով հանցագործություն չի համարվում այն արարքը, որի համար խնդրվում է անձի հանձնումը.
բ) հանձնման ենթակա անձը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է.
Տարանցումը չի թույլատրվում այն տարածքով, որտեղ հանձնման ենթակա անձի կյանքին կամ ազատությանը կարող է վտանգ սպառնալ խոշտանգումների, դաժան կամ անմարդկային վերաբերմունքի, ազգային կամ ռասայական պատկանելիության, կրոնի, քաղաքացիական կամ քաղաքական հայացքների պատճառով։
Հոդված 498. Քրեական հետապնդման պարտադիր լինելը
1. Հայաստանի Հանրապետության դատախազը, դատարանը սույն գլխով սահմանված կարգով օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից ներկայացված խնդրանքով՝ սույն օրենսգրքին համապատասխան, քրեական հետապնդում է իրականացնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ինչպես նաեւ օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող այն անձանց նկատմամբ, որոնց հանձնումը մերժվել է եւ որոնք կասկածվում են խնդրանքը ներկայացրած օտարերկրյա պետության տարածքում հանցանք կատարելու մեջ։
2. Եթե հանցագործությունը, որով հարուցված է քրեական գործ, առաջ է բերում հանցագործությունից վնաս կրած անձանց քաղաքացիաիրավական պահանջներ, ապա վնասը հատուցելու մասին նրանց միջնորդության առկայության դեպքում համապատասխան պահանջները քննվում են տվյալ գործով վարույթում՝ սույն օրենսգրքին համապատասխան։
Հոդված 499. Հանձնված անձի քրեական հետապնդման սահմանները
1. Եթե սույն գլխի նորմերով սահմանված կարգով անձը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի իրավասությանն է հանձնվել նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու կամ շարունակելու կամ դատավճիռն ի կատար ածելու համար, ապա առանց հանձնումը թույլատրած համապատասխան օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության այդ անձը չի կարող քրեական պատասխանատվության եւ պատժի ենթարկվել մինչեւ նրա հանձնելը կատարած այն հանցագործության համար, որով նա չի հանձնվել։
2. Առանց հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնության հանձնված անձը չի կարող հանձնվել նաեւ երրորդ պետության։
3. Հանձնումը թույլատրած օտարերկրյա պետության իրավասու մարմնի համաձայնությունը չի պահանջվում, եթե հանձնված անձը՝ լինելով օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող անձ, իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում համապատասխան դատավարական գործողությունների կատարումն ավարտելուց, իսկ նրան դապապարտելու դեպքում՝ պատիժը կրելուց կամ օրենքով նախատեսված այլ հիմքերով պատժից վաղաժամկետ ազատվելուց հետո 30 օրվա ընթացքում չի լքում Հայաստանի Հանրապետության տարածքը, կամ եթե լքելուց հետո նա ինքնակամ վերադառնում է այնտեղ։ Նշված ժամկետի մեջ չի հաշվակցվում այն ժամանակը, որի ընթացքում հանձնված անձը չէր կարող լքել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ իրենից անկախ հանգամանքներով։
Հոդված 4991 . Քրեական գործով վարույթ իրականացնելու խնդրանքը
1. Փոխադարձության կարգով Հայաստանի Հանրապետության հետ կապված օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից Հայաստանի
Հանրապետությունում քրեական գործով վարույթ իրականացնելու մասին խնդրանքը պետք է պարունակի՝
1) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի անվանումը.
2) արարքի նկարագրությունը, որի առնչությամբ ուղարկվում է քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանքը.
3) արարքը կատարելու ժամանակի եւ տեղի մասին ըստ հնարավորին ստույգ նշումներ.
4) խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության այն օրենքի բնագիր տեքստի պատճենը, որը տվյալ արարքը դիտում է որպես հանցագործություն, ինչպես նաեւ այն օրենսդրական նորմերի տեքստերի պատճենները, որոնք էական նշանակություն ունեն գործով վարույթի համար.
5) կասկածվող անձի անունը եւ ազգանունը, քաղաքացիությունը, ինչպես նաեւ նրա մասին հայտնի այլ տվյալներ.
6) հանցագործությամբ պատճառված վնասի չափի եւ խնդրանքն ուղարկելու պահին դրա հատուցման վիճակի մասին։
2. Խնդրանքին պետք է կցվեն խնդրանքը ներկայացնող օտարերկրյա պետության իրավասու մարմնի մոտ առկա ապացույցներն ու այլ նյութերը։
Գործում առկա բոլոր փաստաթղթերը պետք է ստորագրված լինեն համապատասխան պաշտոնատար անձի կողմից՝ նրա պաշտոնի նշումով, եւ հաստատված լինեն խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնի զինանշանի պատկերով կնիքով։
Հոդված 4992 . Քրեական գործով վարույթի արդյունքների մասին տեղեկացնելը
Քրեական հետապնդում իրականացնելու մասին խնդրանք ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա պետության իրավասու մարմնին տեղեկացնում է տվյալ քրեական գործով ընդունված վերջնական որոշման մասին՝ ուղարկելով դրա հաստատված պատճենը։
Հոդված 4993 . Առարկաներ հանձնելը
1. Փոխադարձության կարգով իրավական օգնություն ցույց տալու խնդրանքն ստացած Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը խնդրանքն ուղարկած օտարերկրյա իրավասու մարմնի միջնորդությամբ՝ առանց վնասելու իր կողմից վարվող քրեական գործի քննությանը, նրան է հանձնում այն առարկաները, որոնք՝
1) օգտագործվել են հանցանքը կատարելիս, այդ թվում՝ հանցագործության գործիքները, առարկաները, որոնք ձեռք են բերվել հանցավոր ճանապարհով, կամ հանցագործն ստացել է որպես փոխհատուցում հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաների փոխարեն.
2) կարող են ունենալ ապացուցողական նշանակություն օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով։ Այդ առարկաները հանձնվում են նաեւ այն դեպքում, երբ հանցագործին հանձնելն անհնար է նրա մահվան, փախուստի կամ այլ պատճառներով։
3. Սույն հոդվածում նշված գործիքները, առարկաները օտարերկրյա պետության իրավասու մարմնին կարող են հանձնվել պայմանով, որ օտարերկրյա պետությունում վարվող քրեական գործով վարույթն ավարտելուց հետո անհապաղ վերադարձվեն դրանք հանձնած Հայաստանի Հանրապետության դատարանին, դատախազին, քննիչին, հետաքննության մարմնին։
4. Օտարերկրյա պետության իրավասու մարմնին հանձնված գործիքների, առարկաների նկատմամբ երրորդ անձանց իրավունքները մնում են ուժի մեջ։
Հոդված 4994 . Փոխադարձության հիման վրա իրավական օգնության հարցերով օտարերկրյա իրավասու մարմիններին դիմելու եւ դրա առնչությամբ ստացված նյութերի օգտագործման կարգը
1. Փոխադարձության հիման վրա իրավական օգնություն ցույց տալու վերաբերյալ խնդրանքը կազմելիս եւ օտարերկրյա պետության իրավասու մարմնին ուղարկելիս, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը պահպանում է խնդրանքի ձեւի եւ դրա ներկայացման վերաբերյալ տվյալ օտարերկրյա պետության օրենքով նախատեսված պահանջները, իսկ օտարերկրյա պետության օրենքի բացակայության դեպքում՝ խնդրանքը կազմվում եւ օտարերկրյա պետության իրավասու մարմինին է ուղարկվում սույն օրենսգրքի 483-րդ եւ 489-րդ հոդվածներով սահմանված ձեւին եւ կարգին համապատասխան։
2. Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի խնդրանքը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կատարելու ընթացքում լրացուցիչ փաստաթղթերի, նյութերի, այդ թվում՝ ապացույցների, առարկաների տրամադրումը Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից իրականացվում է օտարերկրյա պետության համապատասխան մարմնի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին եւ սույն գլխի դրույթներին համապատասխան։
3. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից խնդրանքի կատարման կապակցությամբ ստացված փաստաթղթերը, առարկաները, նյութերը, այդ թվում՝ ապացույցները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օգտագործում են սույն օրենսգրքին համապատասխան։
Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմինը խնդրել է իրենց տրամադրած փաստաթղթերը, նյութերը կամ առարկաները վերադարձնել, ապա դա իրականացվում է նրանց հետ ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան
4. Եթե փոխադարձության հիման վրա իրավական օգնության արդյունքում տեղի է ունեցել հանցագործություն կատարած անձի հանձնում Հայաստանի Հանրապետությանը, ապա այդ անձի նկատմամբ քրեական վարույթ է սկսվում կամ տվյալ օտարերկրյա պետությունում սկսված վարույթը շարունակվում է սույն օրենսգրքով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի կողմից՝ այդ անձի նկատմամբ իրականացնելով սույն օրենսգրքից բխող համապատասխան դատավարական գործողություններ։
Եթե օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից անձի հանձնումը պայմանավորված է նրա վերադարձումով այդ պետության տարածք, ապա դա իրականացվում է փոխադարձ պայմանավորվածությանը համապատասխան։
Ընդ որում, եթե հանձնումը պայմանավորված է անձի կալանքի տակ պահումով, ապա նա Հայաստանի Հանրապետությունում սույն օրենսգրքով սահմանված կարգով կալանքի տակ կարող է պահվել այն ժամկետով, որի ընթացքում այդ անձը ենթակա է վերադարձման տվյալ օտարարկրյա պետության տարածք։
5. Օտարերկրյա պետության իրավասու մարմնի խնդրանքով նրա կողմից վարվող քրեական գործով անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելիս, անձանց հանձնելիս, հանցագործության գործիքներ կամ իրեր փոխանցելիս, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը օտարերկրյա պետության իրավասու մարմնի ուշադրությունը պետք է հրավիրի համապատասխան գործողություններն իրենց կողմից կատարելու վերաբերյալ սույն գլխի համապատասխան կանոնների վրա։
Հոդված 4995 . Անձանց ներկայանալը Հայաստանի Հանրապետություն
1. Փոխադարձության կարգով քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու շուրջ պայմանավորվածություններին համապատասխան, հարցման կամ խնդրանքի հիման վրա Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել Հայաստանի Հանրապետության դատարանի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի վարույթում գտնվող գործով որպես վկա, տուժող, քաղաքացիական պատասխանող, քաղաքացիական հայցվոր, նրանց ներկայացուցիչներ, փորձագետներ, մասնագետներ հանդես եկող այն անձինք (այսուհետ՝ այլ անձինք), ովքեր լինելով Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս, հայտնի է, որ գտնվում են այն օտարարկրյա պետության տարածքում, որի իրավասու մարմիններին համապատասխան խնդրանք է ուղարկվում։
2. Եթե այլ անձինք իրենց համաձայնությամբ եւ կամքով ներկայանում են Հայաստանի Հանրապետութուն, ապա համապատասխան քրեական գործով վարույթ իրականացնող դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը նրանց մասնակցությամբ համապատասխան դատավարական գործողությունները կատարում են սույն օրենսգրքով սահմանված կարգով՝ հետեւյալ վերապահումներով. եթե ներկայացած այլ անձը հանդիսանում է օտարերկրյա պետության քաղաքացի կամ նրա տարածքում այդ պետության օրենքներին համապատասխան բնակության վայր ունեցող քաղաքացիություն չունեցող անձ, ապա նրա նկատմամբ արգելվում է կիրառել բերման ենթարկելու, դրամական տույժի, ինչպես նաեւ ցուցմունքներ տալուց հրաժարվելու կամ խուսափելու կամ ակնհայտ սուտ ցուցմունքներ կամ եզրակացություն տալու համար քրեական պատասխանատվության ենթարկելու դատավարական գործողություններ։
3. Այլ անձինք Հայաստանի Հանրապետություն կարող են կանչվել եւ ներկայանալ իրենց ազատ կամքի արտահայտմամբ նաեւ իրենց գտնվելու պետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ փոխադարձության շուրջ պայմանավորվածությունների բացակայության դեպքում։
Հայաստանի Հանրապետություն ներկայացած սույն մասով նախատեսված այլ անձանց նկատմամբ նույնպես տարածվում են սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված կանոնները։
Հոդված 99. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 542 , 543 եւ 544 գլուխներով՝
Գլուխ 542
. ԻՐԱՎԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՀԵՏ
Հոդված 4996 . Միջազգային մարմինների հետ հաղորդակցվելու հիմքը
1. Սույն օրենսգրքի իմաստով միջազգային մարմիններ են համարվում միջպետական, միջկառավարական կամ միջգերատեսչական միջազգային պայմանագրերով ստեղծված դատարանները կամ այլ այնպիսի մարմինները, որոնց իրավասությունների մեջ է մտնում քրեական գործերով որոշակի դատավարական գործողությունների կատարումը եւ հանցավորության դեմ պայքարի գործում պետությունների ջանքերին օժանդակելը, նպաստելը, աջակցելը, ինչպես նաեւ քրեական պատիժներ նշանակելը եւ դրանք ի կատար ածման ներկայացնելը։
2. Միջազգային մարմինների հետ հարաբերությունները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը իրականացնում են այդ մարմինների հիմնադրման (ստեղծման) մասին, դրանց լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերին համապատասխան, որոնց մասնակից է Հայաստանի Հանրապետությունը։
Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ միջազգային մարմնի հիմնադրման եւ դրանից բխող միջազգային պայմանագրերին, որոնք կարգավորում են քրեական գործերով հարաբարությունների հարցերը, ապա այդ մարմինների հետ Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը հաղորդակցվում է տվյալ միջազգային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության միջեւ կնքված իրավական ոլորտում համագործակցության կամ աջակցության մասին միջազգային պայմանագրին համապատասխան։
3. Եթե Հայաստանի Հանրապետությունը մասնակից է տվյալ միջազգային մարմնի ստեղծման կամ նրա լիազորությունները սահմանող մի քանի միջազգային պայմանագրերից ոչ բոլորին, ապա մյուս պայմանագրի (պայմանագրերի) դրույթները, որին Հայաստանի Հանրապետությունը մասնակից չէ, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կարող են կիրառել համապատասխան դատավարական գործողությունները կատարելիս, եթե դրանք չեն հակասում սույն օրենսգրքի եւ քրեական դատավարության նորմեր պարունակող այլ օրենքների պահանջներին։
Հոդված 4997 . Միջազգային մարմինների հետ հաղորդակցության եւ քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու կարգը
1. Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը միջազգային մարմնի իրավասությունից բխող հարցերով իրավական օգնություն կամ առաջարկություն ցույց տալու հարցումներով նրանց դիմում եւ իրավական օգնությունը կամ աջակցությունը ստանում են սույն օրենսգրքի 4996 -րդ հոդվածով նախատեսված պայմանագրերով սահմանված կարգին եւ պայմաններին համապատասխան։
Ընդ որում, տվյալ միջազգային մարմնին համապատասխան հարցում ներկայացնելիս, Հայաստանի Հանրապետության դատարանները դա իրականացնում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջոցով, իսկ դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջոցով, եթե համապատասխան միջազգային պայմանագրով իրավական օգնության կամ աջակցության այլ կարգ սահմանված չէ։
2. Միջազգային մարմնի կողմից քրեական գործերով իրավական օգնություն կամ աջակցություն ցույց տալուն Հայաստանի Հանրապետության դատավորի, դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի (նրա ներկայացուցչի) մասնակցության հնարավորության դեպքում, վերջիններս պարտավոր են տվյալ մարմնում գտնվելու ընթացքում կատարել սույն օրենսգրքից եւ այլ օրենքներից բխող իրենց վրա դրվող պարտականությունները՝ համապատասխան միջազգային պայմանագրերից բխող բացառություններով։
3. Միջազգային մարմնի հարցումները Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը կատարում են սույն օրենսգրքով նախատեսված կանոններին համապատասխան՝ միջազգային պայմանագրից բխող բացառություններով։
Եթե միջազգային մարմնի հարցումների համաձայն Հայաստանի Հանրապետությունում կատարվելիք դատավարական գործողություններին մասնակցելու համար Հայաստանի Հանրապետություն է ներկայանում միջազգային մարմնի իրավասու պաշտոնատար անձը, ապա նրա հետ Հայաստանի Հանրապետությունում հաղորդակցվելու կարգը եւ պայմանները որոշվում են այդ մարմնի լիազորություններին առնչվող միջազգային պայմանագրով, իսկ այդ պայմանագրով կարգ եւ պայմաններ սահմանված չլինելու դեպքում, կիրառվում են հետեւյալ կանոնները՝
1) Հայաստանի Հանրապետության դատարանների հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին է ներկայացնում այն գործը եւ դրան առնչվող հարցերի շրջանակը, որնք ենթակա են պարզաբանման կամ լուծման Հայաստանի Հանրապետության դատարաններում կամ նրանց կողմից։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավվելիք Հայաստանի Հանրապետության դատարանը, կամ դատարանները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան.
2) մինչդատական վարույթում գտնվող քրեական գործի հետ կապված դատավարական գործողությունների առնչությամբ միջազգային մարմնի պաշտոնատար անձը Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին է ներկայացնում այն գործը եւ դրան առնչվող հարցերի շրջանակը, որոնք ենթակա են պարզաբանման եւ լուծման Հայաստանի Հանրապետության հետաքննության կամ նախաքննության մարմինների կողմից։
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը որոշում է միջազգային մարմնի պաշտոնատար անձի ներկայացրած հարցերի պարզաբանմանը կամ լուծմանը ներգրավելիք Հայաստանի Հանրապետության նախաքննության կամ հետաքննության մարմինը կամ մարմինները՝ սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան։
Համապատասխան դատավարական գործողությունների ավարտից հետո ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության դատարանը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը՝ համապատասխանորեն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին կամ գլխավոր դատախազին գրավոր ծանուցում է կատարված դատավարական գործողությունների մասին։
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը՝ իրենց իրավասությունների շրջանակներում, համակարգում են համապատասխան դատավարական գործողությունների կատարմանը ներգրավված Հայաստանի Հանրապետության մարմինների եւ պաշտոնատար անձանց գործողությունները, անհրաժեշտության դեպքում դրանց ներգրավում իրավասու այլ պետական մարմինների պաշտոնատար անձանց։
Գլուխ 543 . ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ԴԱՏԱՎՃԻՌՆԵՐԻ ՃԱՆԱՉՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ
Հոդված 4998 . Օտարերկրյա պետությունների դատավճիռների ճանաչումը Հայաստանի Հանրապետությունում
1. Հայաստանի Հանրապաետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում։
2. Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝
Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով։
Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության քրեական եւ զինվորական գործերով վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ սույն օրենսգրքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը։
4. Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ սույն հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում։ Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը եւ այլ գույքային բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Հոդված 4999 . Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման պայմանները եւ մերժման հիմքերը
1. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռի ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելիս, սույն օրենսգրքի 4998 -րդ հոդվածի երրորդ մասով իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանները պարզում են , թե որքանով են պահպանված համապատասխան միջազգային պայմանագրով նախատեսված այն պայմանները, որոնք ճանաչման վերաբերյալ որոշում կայացնելու հիմք են հանդիսանում։
Այդ պայմանների պահպանված լինելը, ինչպես նաեւ տվյալ միջազգային պայմանագրով դատավճռի ճանաչումը եւ կատարումը մերժելու հիմքերի բացակայությունը հիմք են օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու որոշում կայացնելու եւ ի կատար ածման ներկայացնելու համար։
2. Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռի ճանաչումը կարող է մերժվել Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված հիմքերով՝ նկատի ունենալով նաեւ կիրառվող միջազգային պայմանագրի վերաբերյալ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կողմից արված հայտարարությունները կամ վերապահումները, ինչպես նաեւ, եթե՝
ա) արարքը, որի համար անձը դատապարտվել է, Հայաստանի Հանրապետության օրենքով քրեորեն պատժելի չի համարվում.
բ) դատավճռով որպես պատիժ նախատեսված է մահապատիժ։
Հոդված 49910 . Միջազգային դատարանի դատավճիռը ճանաչելը եւ մերժելը
1. Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ենթակա է ճանաչման, եթե դա նախատեսված է այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով)։
Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում
ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատը՝ միջազգային դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրով սահմանված կարգով։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է այդ դատարանի իրավասությունը սահմանող միջազգային պայմանագրերով նախատեսված կարգով եւ ճանաչումը կարող է մերժվել այդ պայմանագրով նախատեսված հիմքերով ինչպես նաեւ սույն օրենսգրքի 4999 -րդ հոդվածի երկրորդ մասի «ա» եւ «բ» կետերով նախատեսված դեպքերում։
3. Միջազգային դատարան է համարվում Հայաստանի Հանրապետության անդամակցությամբ (մասնակցությամբ) գործող այն միջպետական մարմինը, որը իր հիմնադրման կամ նրա լիազորությունները սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրերով) իրավասու է քրեական գործեր քննել եւ դրանց վերաբերյալ դատավճիռ կայացնել։
4. Միջազգային դատարանի դատավճիռների կատարումը Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը եւ այլ գույքային բռնագանձումներին վերաբերյալ մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Հոդված 49911 . Օտարերկրյա պետության դատարանի եւ միջազգային դատարանի դատավճռի ճանաչման իրավական հետեւանքները
Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի ճանաչումը Հայաստանի Հանրապետության տարածքում առաջացնում է նույն իրավաբանական հետեւանքները, ինչ կառաջացներ Հայաստանի Հանրապետության դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռը։
Հոդված 49912 Միջազգային դատարանի դատավճռի կատարումը առանց ճանաչման
1. Այն դեպքում, երբ միջազգային դատարանի հիմնադիր կամ նրա իրավասությունը սահմանող այլ միջազգային պայմանագրով (պայմանագրով) նախատեսված է այդ դատարանի դատավճռի կատարում առանց ճանաչման, ապա այդ դատավճիռը՝ տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում ստանալուն պես, ուղարկվում է ի կատար ածման՝ համապատասխան քրեակատարողական հիմնարկում։
2. Եթե տվյալ միջազգային դատարանի կանոնակարգով նախատեսված չէ ինչպես նրա դատավճռի անմիջական կատարման կամ ճանաչման ձեւով կատարման պարտականություն, ապա այդ դատավճռի հիման վրա սույն օրենսգրքի 4081 եւ 4101 հոդվածներին համապատասխան, հարցվում է գործի վերանայման վարույթ։
Հոդված 49913 . Միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հիմքերը եւ կարգը
1. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է կատարվել տվյալ դատարանի վերաբերյալ միջազգային պայմանագրերին Հայաստանի Հանրապետության մասնակից լինելու դեպքում։
2. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է ի կատար ածվել նաեւ այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետությունում նման միջազգային պարտավորություն ստանձնաց չլինելով հանդերձ, տվյալ դատարանի իրավասության շրջանակներում նրա հետ գրավոր համաձայնություն է ձեռք բերել այդ դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ի կատար ածելու վերաբերյալ։
3. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման է ներկայացվում Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորություններին համապատասխան եւ առանց դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ճանաչելու վերաբերյալ որոշում կայացնելու, եթե նշված պարտավորություններով այլ բան նախատեսված չէ։
4. Միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածման նպատակով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համաձայն, որոշում է այն քրեակատարողական հիմնարկը, որտեղ պետք է դատապարտված անձը կրի դատավճռով նշանակված պատիժը։
5. Միջազգային դատարանի դատավճռով Հայաստանի Հանրապետությունում պատիժ կրող անձի նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով։
Հոդված 49914 . Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռի կատարման իրավական հետեւանքները
1. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի
դատավճռի ի կատար ածման նկատմամբ գործում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենքի ռեժիմը։
Պատիժ կրող անձի նկատմամբ այն առաջացնում է նույն իրավաբանական հետեւանքները, ինչ կառաջանար, եթե տվյալ անձը դատապարտված լիներ Հայաստանի Հանրապետության տարածքում եւ նրա իրավասու դատարանի կայացրած եւ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
2. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճռով նշանակված պատիժը լրիվ կամ չկրած մասով Հայաստանի Հանրապետության տարածքում կրող անձը օգտվում է պատժից վաղաժամկետ ազատվելու այն իրավունքներից, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության համապատասխան միջազգային պայմանագրերից, այդ թվում՝ ներման եւ համաներման իրավունքներից։
3. Պատժի լրիվ կամ դրա մի մասի կրումից կամ պատժից՝ սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված հիմքերով վաղաժամկետ ազատվելուց հետո, անձը Հայաստանի Հանրապետության տարածքում կարող է գտնվել իր կարգավիճակին եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան (որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, օտարերկրյա պետության քաղաքացի, քաղաքացիություն չունեցող անձ եւ այլն)։
Ընդսմին, եթե պատիժը կրած կամ պատժից վաղաժամկետ ազատված անձը՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չէ եւ ըստ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի կարող է փոխանցվել որեւէ օտարերկրյա պետության, որը պարտավոր է ընդունել նրան կամ որեւէ այլ պետության, որը համաձայնվել է ընդունել նրան, ապա այդ անձը՝ իր համաձայնությամբ, փոխանցվում է տվյալ պետությանը։
4. Եթե օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության տարածքում ի կատար ածելու ընթացքում վերանայվում է դրա իրավասությունն ունեցող օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի կողմից, ապա ի կատար ածումը դադարեցվում կամ շարունակվում է՝ վերանայման արդյունքում կայացրած դատավճռին համապատասխան
եւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով եւ պայմաններով։
5. Օտարերկրյա պետության դատարանի կամ միջազգային դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանը կարող է վերանայել բացառապես Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված դեպքերում։
ԳԼՈՒԽ 544 . ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼԸ
Հոդված 49915 . Միջազգային դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր անձ, ով գտնում է, որ քրեական գործով սույն օրենսգրքով սահմանված կարգով ընդունված վերջնական դատական որոշմամբ իր նկատմամբ խախտվել են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված իրավունքները, Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարան դիմելու իրավունք ունի՝ այդ դատարանի հիմնադրման մասին կամ նրա լիազորությունները սահմանող միջազգային պայմանագրերով (այսուհետ՝ միջազգային դատարանի կանոնակարգեր) սահմանված կարգով։
2. Սույն գլխի նպատակների համար վերջնական դատական որոշում է համարվում սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական եւ զինվորական գործերով պալատի կողմից կայացրած եւ 424-րդ հոդվածով սահմանված կարգով ուժի մեջ մտած որոշումը։
3. Միջազգային դատարան դիմելու իրավունքը ծագում է վերջնական դատական որոշման ուժի մեջ մտնելուց հետո՝ համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված պահից։ Անձն այդ իրավունքը կորցնում է միջազգային դատարանի կանոնակարգերով սահմանված դեպքերում եւ կարգով։
4. Միջազգային դատարան դիմելու իրավունք ունեցող անձանց շրջանակը սահմանվում է տվյալ միջազգային դատարանի կանոնակարգերով։
Հոդված 49916 . Միջազգային դատարան դիմելու կարգը
1. Միջազգային դատարան դիմելու կարգը սահմանվում է համապատասխան միջազգային դատարանի կանոնակարգերով։
2. Անձը, ով մտադրություն ունի օգտվել միջազգային դատարան դիմելու իրավունքից, ինչպես նաեւ նրա օրինական ներկայացուցիչը կամ ներկայացուցիչը, իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանից, ինչպես նաեւ տվյալ գործով դատական ակտեր ընդունած Հայաստանի Հանրապետության մյուս դատարաններից ձեռք բերել տվյալ գործին առնչվող փաստաթղթեր, դրանց պատճենները, լուսապատճենները, կատարել քաղվածքներ դրանցից։
3. Միջազգային դատարան դիմելու հետ կապված ծախսերը կրում է դիմողը, եթե այդ դատարանի կանոնակարգերով այլ բան նախատեսված չէ ։
Հոդված 49917 . Միջազգային դատարանին աջակցելու պարտականությունը
1. Միջազգային դատարանի վարույթում գտնվող գործի հետ կապված հանգամանքներ պարզելու կամ լրացուցիչ ապացույցներ, փաստաթղթեր եւ այլ նյութեր ներկայացնելու վերաբերյալ այդ դատարանի կողմից ուղարկված հարցումներին Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը պատասխանում եւ անհրաժեշտ նյութերն ու փաստաթղթերը տրամադրում է համապատասխան հարցումն ստանալու օրվանից 15 օրվա ընթացքում, եթե միջազգային դատարանի կանոնակարգերով այլ ժամկետ սահմանված չէ։
2. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանը աջակցություն է ցույց տալիս տվյալ գործով միջազգային դատարանին հետաքրքրող բոլոր հանգամանքների պարզաբանման համար՝ ելնելով Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից տվյալ գործի քննության ընթացքում թույլ տրված դատական սխալները բացահայտելու եւ արդարադատության շահը մինչեւ վերջ պաշտպանելու անհրաժեշտությունից։
Հոդված 100. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրվանից։