Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1032-24.06.2016,27.06.2016-ՊԻ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի մայիսի 25-ի ընտրական օրենսգրքի (այuուհետ` Oրենuգիրք) 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը՝ մինչեւ քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք՝

1) հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.

2) սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում:

Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք:

Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացման ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 23-րդ հոդվածի վերնագրում եւ 1-ին մասում «Քաղաքական, հայեցողական, քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, պետական կամ համայնքային ծառայող» բառերը փոխարինել «Հանրային ծառայող» բառերով:

Հոդված 3. Օրենսգրքի 31-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«Մինչեւ հավատարմագրվելու համար դիմում ներկայացնելը Հայաստանի Հանրապետությում գրանցված հասարակական կազմակերպությունները պարտավոր են ընդունել իրենց դիտորդների վարքագծի կանոններ, որոնք պետք է համապատասխան ընտրությունների դիտարկման միջազգային սկզբունքներին եւ սույն օրենսգրքի կանոնակարգումներին:

Սույն մասում նշված հասարակական կազմակերպություններն իրենց դիտորդների համար կազմակերպում եւ անցկացնում ընտրական օրենսդրության ու կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ուսուցում:

Հավատարմագրվելու դիմումը պետք է նշում պարունակի կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման եւ ուսուցման մասին:».

2) 4-րդ մասը «որոշման պահանջներին» բառերից հետո լրացնել «կամ դիմումը չի պարունակում նշում կազմակերպության դիտորդների վարքագծի կանոնների ընդունման կամ ուսուցում մասին» բառերով:

Հոդված 4. Օրենսգրքի 32-րդ հոդվածի`

1) 1-ին մասի 1-ին կետի երկրորդ պարբերությունը հանել.

2) 4-րդ մասի վերջին նախադասությունը հանել.

3) 5-րդ մասը «31-րդ հոդվածի 5-րդ մասով,» բառերից հետո լրացնել «8-րդ մասով» բառերով:

Հոդված 5. Օրենսգրքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1) 1-ին նախադասության «եւ Հայաստանի Հանրապետությունում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնելու ցանկություն ունեցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների» բառերը հանել.

2) 2-րդ նախադասության «, հասարակական կազմակերպությունների» բառերը հանել:

Հոդված 6. Օրենսգրքի 46-րդ հոդվածի 8-րդ մասի առաջին նախադասությունը «անձինք» բառից հետո լրացնել «, մասնագետը» բառով:

Հոդված 7. Օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերությունում, ինպես նաեւ 14-րդ մասում «9.00-ից մինչեւ ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն» բառերով:

Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածի՝

1) 1-ին մասի վերջին պարբերությունում «9.00-ից մինչեւ ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն» բառերով.

2) 6-րդ մասում «վերջնաժամկետի օրը` ժամը 12.00-ից» բառերը փոխարինել «վերջնաժամկետի օրը` ժամը 14.00-ից» բառերով:

Հոդված 9. Օրենսգրքի 51-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ կետի «կամ դիտորդական առաքելություն իրականացնելու» բառերը հանել:

Հոդված 10. Օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «լիազոր մարմնի կողմից,» բառերից հետո լրացնել «քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը,» բառերով:

Հոդված 11. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի՝

1) երկրորդ պաբերության երկրորդ նախադասությունում «լուսանկարելու այն» բառերից հետո լրացնել «, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահը տեղեկանքը ստորագրում է եւ կնքում հանձնաժողովի կնիքով» բառերով.

2) երրորդ պարբերության «ընդհանուր 20 րոպե» բառերը փոխարինել  «ընդհանուր 30 րոպե» բառերով.

3) չորրորդ պարբերության «9.00-ից մինչեւ ժամը 9.30-ը» բառերը փոխարինել «9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն» բառերով:

Հոդված 12. Օրենսգրքի 83-րդ հոդվածի 9-րդ մասում՝

1. «այդ ընտրական տարածքի յուրաքանչյուր 15 000 ընտրողի հաշվարկով» բառերը փոխարինել «ըստ ընտրողների ռեգիստրի այդ ընտրական տարածքում ընդգրկված յուրաքանչյուր 15 000 քաղաքացու հաշվարկով».

2. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Նշված թիվը յուրաքանչյուր ընտրական տարածքի համար հաշվարկվում է հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

Հոդված 13. Օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ մասը 6-րդ կետից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն մասում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

Հոդված 14. Օրենսգրքի 108-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.

«Սույն կետում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

Հոդված 15. Օրենսգրքի 115-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ մասով.

«5. Սույն հոդվածում նշված ընտրողների թիվը յուրաքանչյուր համայնքի համար հաշվարկվում է հիմք ընդունելով ընտրողների ռեգիստրի թիվը:»:

Հոդված 16. Օրենսգրքի 144-րդ հոդվածի 14-րդ, 15-րդ եւ 16-րդ մասերում «2022 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով:

Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվա հաջորդող տասներորդ օրը: