1) 7-րդ մասի առաջին եւ երկրորդ նախադասություններում «Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում» բառերը փոխարինել «ընտրողների ցուցակում» բառերով:
2) հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 11.1-րդ մասով.
«11.1. Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կառավարության կողմից սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպությանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլատրում է իրականացնելու բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում՝ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով:
Տեսանկարահանումը պետք է իրականացվի անշարժ տեսախցիկների միջոցով: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով: Տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվի սույն օրենսգրքով սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ:
Տեղամասային կենտրոնի տարածքը տիրապետողը եւ ընտրական հանձնաժողովները պարտավոր են աջակցել մասնագիտացված կազմակերպությանը՝ տեսանկարահանման եւ համացանցային հեռարձակման գործընթացը կազմակերպելու հարցում, սակայն պատասխանատվություն չեն կրում գործընթացի կազմակերպման եւ դրա որակի համար:»:
Հոդված 2. Օրենսգրքի 9-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 1-ին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում ընդգրկված, Հայաստանի Հանրապետության որեւէ համայնքում հաշվառված, ընտրելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անկախ Հայաստանի Հանրապետության քաղաքացու նույնականացման քարտ (այսուհետ՝ նույնականացման քարտ) ունենալու հանգամանքից:».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Նույնականացման քարտ չունեցող եւ նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ սույն օրենսգրքով սահմանված դեպքերի: Քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր եւ այլ տվյալներ:».
3) 4-րդ մասը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Կենտրոնական ընտրական հանձնաժողովին տրամադրվող ընտրողների ռեգիստրում ընդգրկվում են միայն այն ընտրողները, որոնք ունեն նույնականացման քարտ կամ գրանցվել են նույնականացման քարտ ստանալու համար:»:
Հոդված 3. Օրենսգրքի 10-րդ հոդվածի՝
1) 1-ին մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1. Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրի հիման վրա կազմվում է համայնքի ընտրողների ցուցակ` ըստ ընտրական տեղամասերի, որում՝
1) Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող կամ նույնակացման քարտ ստանալու համար գրանցված՝ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիները.
2) տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընդգրկվում են նույնականացման քարտ ունեցող, նույնակացման քարտ ստանալու համար գրանցված քաղաքացիները, ինչպես նաեւ քաղաքացիություն չունեցող եւ սույն օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ընտրելու իրավունք ունեցող անձինք:».
2) 3-րդ մասի առաջին նախադասությունում «Ազգային ժողովի ընտրությունների դեպքում» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված՝» բառերով.
3) 4-րդ մասի առաջին նախադասությունում «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ» բառերը փոխարինել «Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկված» բառերով.
4) 5-րդ մասի երկրորդ նախադասությունում «Լիազոր մարմինը» բառերը փոխարինել «Եթե քաղաքացին ունի նույնականացման քարտ կամ գրանցվել է նույնականցման քարտ ստանալու համար, ապա լիազոր մարմինը» բառերով.
5) 6-րդ մասի առաջին նախադասությունում «կազմում է քվեարկության օրն» բառերը փոխարինել «կազմում է ընտրողների ցուցակում ընդգրկված՝ քվեարկության օրն» բառերով.
6) 7-րդ մասի երկրորդ պարբերությունում «ստացիոնար բուժման մեջ գտնվող, ընտրողներին» բառերը փոխարինել «ստացիոնար բուժման մեջ գտնվող եւ ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողներին» բառերով.
7) 8-րդ մասը «ընտրողների ցուցակում» բառերից հետո լրացնել «՝ անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից» բառերով.
8) 11-րդ մասի երկրորդ պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողներն ընդգրկվում են ընտրողների ցուցակում՝ անկախ նույնականացման քարտ ունենալու հանգամանքից:»:
Հոդված 4. Օրենսգրքի 11-րդ հոդվածի՝
1) 6-րդ մասի 6-րդ կետում «ընտրողի նույնականացման քարտի,» բառերը փոխարինել «ընտրողի մատնահետքերը եւ նույնականացման քարտի,» բառերով.
2) 6-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«7) թվային շտեմարանում առկա լուսանկարը:»:
Հոդված 5. Օրենսգրքի 12-րդ հոդվածի՝
1) 2-րդ մասի առաջին պարբերության առաջին եւ երկրորդ նախադասությունները «տրամադրում է տեղեկանք» բառերից հետո լրացնել «ընտրողների ցուցակներում ընդգրկված» բառերով.
2) 2-րդ մասի երկրորդ պարբերության առաջին նախադասությունը «տրամադրում է տեղեկանք» բառերից հետո լրացնել «ընտրողների ռեգիստրում ընդգրկված» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Քվեարկության օրվան նախորդող 5 օրվա ընթացքում, ինչպես նաեւ քվեարկության օրը՝ մինչեւ քվեարկության ավարտը, քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում իրենց ընդգրկելու մասին դիմում լիազոր մարմին ներկայացնելու իրավունք ունեն այն անձինք, որոնք`
1) սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում եւ հաշվառված են համապատասխան ընտրական տեղամասի նկարագրում ընդգրկված հասցեում, սակայն դուրս են մնացել այդ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակից.
2) սույն օրենսգրքով սահմանված կարգով եւ ժամկետներում լիազոր մարմին ներկայացրել են համապատասխան ընտրական տեղամասի ցուցակում ժամանակավորապես ընդգրկվելու մասին դիմում եւ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունեն ընդգրկվելու ընտրողների ցուցակում, դիմումը չի մերժվել, սակայն նրանք չեն ընդգրկվել համապատասխան ցուցակում.
3) Հայաստանի Հանրապետություն են վերադարձել քվեարկության օրվան նախորդող տասը օրվա ընթացքում եւ` կամ չունեն նույնականացման քարտ, կամ չեն գրանցվել նույնականցման քարտ ստանալու համար:
Ընտրողների ցուցակներում ընդգրկվելու մասին դիմումների վերաբերյալ որոշումները կայացվում են այնպիսի ժամկետներում, որ ընտրողը հնարավորություն ունենա մասնակցելու քվեարկությանը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու մասին որոշում կայացնելու դեպքում լիազոր մարմինը տրամադրում է տեղեկանք, որում սույն մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերում նախատեսված դեպքերում նշում է անձին ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու հիմքերը:
Տեղամասային ընտրական հանձնաժողովին ներկայացման ենթակա` քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկվելու մասին լիազոր մարմնի տեղեկանքի հիման վրա ընտրողների ցուցակում լրացում կատարում է տեղամասային ընտրական հանձնաժողովը քվեարկության օրը` սույն օրենսգրքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով՝ լրացուցիչ ցուցակ կազմելու միջոցով:»:
Հոդված 7. Օրենսգրքի 16-րդ հոդվածի 3-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ընտրական տեղամասը կազմավորվորելիս հիմք է ընդունվում համապատասխան ընտրությունների ժամանակ ընտրողների ցուցակում ընդգրկվելու իրավունք ունեցող ընտրողների թիվը»:
Հոդված 8. Օրենսգրքի 50-րդ հոդվածի՝
1) վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «Քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալը, քվեարկության արդյունքների վերահաշվարկը».
2) 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր առաջին պարբերությամբ.
«Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումը կարող է ներկայացվել միայն համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով, որը պետք է պարունակի դիմումատուի վերաբերյալ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տվյալները եւ այն ընտրական տեղամասերի համարները, որոնց վերաբերյալ հայցվում է տեղեկատվությունը: Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչեւ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:»:
3) 5-րդ մասը «վերահաշվարկի» բառից առաջ լրացնել «քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ եւ» բառերով.
4) 16-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տարածքային ընտրական հանձնաժողովը մերժում է քվեարկությանը մասնակցած ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու վերաբերյալ դիմումով տեղեկատվության տրամադրումը եւ հայցվող տեղեկատվությունը չի տրամադրում, եթե դիմումը ներկայացվել է սույն հոդվածի դրույթների խախտումով:»:
Հոդված 9. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 66. Ընտրողի ինքնությունն ստուգելը, ընտրողների գրանցումը
1. Ընտրողի համար անձը հաստատող փաստաթուղթ են համարվում նույնականացման քարտը, կենսաչափական անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը, անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը` տրված լիազոր մարմնի կողմից, քրեակատարողական հիմնարկում գտնվող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, իսկ զինծառայողների համար` զինվորական վկայականը կամ զինվորական գրքույկը, եթե գրանցվում են (քվեարկում են) զորամասի կազմված ընտրողների ցուցակում: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ քաղաքացիություն չունեցող ընտրողի անձը հաստատող փաստաթուղթ է համարվում սույն օրենսգրքի 51-րդ հոդվածով սահմանված՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշմամբ սահմանված փաստաթղթերից որեւէ մեկը:
2. Ընտրողը քվեարկությանը մասնակցում է անձամբ. լիազորված քվեարկությունն արգելվում է:
Յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Եթե ընտրողը ներկայացրել է այլ անձի անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետն այդ մասին տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
3. Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ:
Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող եւ եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը, իսկ եթե այն եւս չի ճանաչվում, ապա ներմուծվում են այլ մատերի մատնահետքերը: Մատնահետքերի ներմուծումը կրկնվում է հինգ անգամ: Եթե այնուամենայնիվ որեւէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականցվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Այդ դեպքում մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող եւ եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է դեղին նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:
Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
4. Եթե տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրողը ներկայացրել է քաղաքացիություն չունեցող ընտրողի համար սահմանված անձը հաստատող փաստաթուղթ, ապա մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող եւ եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը:
Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է համապատասխան նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից:
Եթե տեխնիկական սարքավորումն անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ:
5. Անատոմիական առանձնահատկություններից ելնելով մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, եւ կիրառվում են անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցման վերաբերյալ նորմերը:
6. Մասնագետը տպված քվեարկության կտրոնն ընտրողի անձը հաստատող փաստաթղթի հետ վերադարձնում է ընտրողին, որից հետո ընտրողը մոտենում է ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի համապատասխան անդամին: Ընտրողների գրանցումն իրականացնող հանձնաժողովի անդամն ընտրողից վերցնում է քվեարկության կտրոնը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տողը եւ իր անհատական կնիքն է դնում համապատասխան սյունակում, որից հետո անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:
7. Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է հետեւյալ դեպքերում.
1) զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկություն.
2) քրեակատարողական հիմնարկում քվեարկություն.
3) շրջիկ արկղով քվեարկություն.
4) քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկություն.
5) տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում՝ քվեարկություն:
8. Ընտրողներին առանց տեխնիկական սարքավորման կիրառման գրանցելու դեպքում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Եթե ընտրողը չի կարող ինքնուրույն ստորագրել ընտրողների ցուցակում, ապա նա իրավունք ունի դիմելու այլ քաղաքացու օգնության, բացառությամբ ընտրական հանձնաժողովի անդամների:
Սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին եւ 4-րդ կետերով նախատեսված դեպքերում սույն մասով սահմանված կարգով գրանցվելուց հետո մասնագետի կողմից տեխնիկական սարքավորման մեջ ներմուծվում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում, որից հետո ընտրողը ներմուծում է իր մատնահետքը: Այդ գործողություններից հետո տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոն, որը պարունակում է, թե որ ցուցակի ընտրող է, ընտրողի համարը համապատասխան ցուցակում եւ քվեարկության կտրոնի հերթական համարը: Մասնագետը կտրոնը փոխանցում է ընտրողին:
Սույն հոդվածի 7-րդ մասի 2-րդ, 3-րդ եւ 5-րդ կետերով նախատեսված դեպքերում հանձնաժողովի համապատասխան անդամը լրացնում է համարակալված կտրոն՝ վրան նշելով, թե որ ցուցակի ընտրող է, ցուցակում ընտրողի հերթական համարը, անհատական կնիքով կնքում է քվեարկության կտրոնը եւ այն փոխանցում ընտրողին:
Սույն օրենսգրքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով սահմանված դեպքում ընտրողին քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակում ընդգրկելու դեպքում հանձնաժողովի անդամն իր նախաձեռնությամբ կամ հանձնաժողովի այլ անդամի կամ վստահված անձի պահանջով կարող է ստուգել նաեւ Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու վերաբերյալ ընտրողի անձը հաստատող փաստաթղթի նշումները:
9. Համարակալված կտրոնի ձեւը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կարող է սահմանել էկրանի վրա լրացուցիչ տվյալներ հայտնվելու եւ քվեարկության կտրոնի վրա լրացուցիչ տվյալներ տպելու պահանջներ:»:
Հոդված 10. Օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը առաջին նախադասությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:»:
Հոդված 11. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նոր նմուշի նույնականցման քարտ տրամադրելու համար տվյալների հավաքագրման, տվյալների էլեկտրոնային պահոցի տեխնիկական եւ ծրագրային ապահովման, նույնականացման քարտերի արտադրության եւ ընտրողների գրանցման համար տեխնիկական սարքավորումների եւ համապատասխան ծրագրային ապահովման ձեռքբերման համար համապատասխան ֆինանսական միջոցների առկայության եւ սույն օրենքով սահմանված գործընթացները մեկնարկելու մասին հայտարարությամբ հանդես գալու հաջորդ օրվանից:
2. Մինչեւ 2016 թվականի սեպտեմբերի 1-ը կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սույն հոդվածի առաջին մասով նախատեսված հայտարարությամբ հանդես չգալու դեպքում սույն օրենքը չեղյալ է ճանաչվում:
3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության ընտրողների ռեգիստրը` ըստ համայնքների, էլեկտրոնային տարբերակով ներկայացնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ հանձնաժողովի համացանցային կայքում որոնման հնարավորությամբ տեղադրելու համար:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ OՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
2016 թվականի հունիս 16-ին կայացել է Ընտրական օրենսգրքի շուրջ քաղաքական համաձայնություն (կոնսենսուս), որի շրջանակներում քաղաքական ուժերը համաձայնություն են ձեռք բերել փոփոխություններ եւ լրացումներ կատարել Ընտրական օրենսգիրքում` դրանում արտացոլելով համաձայնության արդյունքում առաջարկվող դրույթները եւ միջոցառումները:
Միեւնույն ժամանակ նախագծում հաշվի են առնվել Վենետիկյան հանձնաժողովի եւ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի դիրքորոշումներն ու ներկայացրած առաջարկությունները՝ դիտորդների ստուգարքի, ինչպես նաեւ բողոքարկման համար սահմանված ժամկետների երկարաձգման վերաբերյալ:
Առաջարկվող լուծումները
Առաջարկվում է Ընտրական օրենսգրքում ամրագրել հետեւյալ դրույթները.
Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքի(երի) միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում: Ընդ որում, տեսանկարահանումը պետք է իրականացվի Կառավարության սահմանած կարգով մրցույթի արդյունքում ընտրված մասնագիտացված կազմակերպության կողմից: Տեսախցիկների տեսադաշտում պետք է լինեն քվեատուփը, ընտրողների գրանցման եւ քվեարկության ծրարների, քվեաթերթիկների հատկացման, ինչպես նաեւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացը, տեղամասային կենտրոնն ու դրա մուտքը՝ մինչեւ 50 մետր շառավղով: Ամեն պարագայում տեսանկարահանումը եւ համացանցային հեռարձակումը պետք է իրականացվեն սահմանված քվեարկության գաղտնիության սկզբունքի պահպանմամբ: Ներդնել ընտրողների մատնահետքերով էլեկտրոնային գրանցման նախնական համակարգ: Այսպես, առաջարկվում է ամրագրել, որ նույնականացման քարտ չունեցող եւ նույնականցման քարտ ստանալու համար չգրանցված քաղաքացիներն ընտրողների ցուցակում չեն ընդգրկվում, բացառությամբ օրենսգրքով սահմանված դեպքերի: Ընդ որում, քաղաքացին համարվում է նույնականցման քարտ ստանալու համար գրանցված, եթե նույնականացման քարտ ստանալու համար «Նույնականացման քարտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հանձնել է մատնահետքեր եւ այլ տվյալներ: Բացառություն է սահմանված զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողների, քրեակատարողական հիմնարկում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկողների, շրջիկ արկղով քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցող ընտրողների համար: Այն դեպքերում, երբ անձը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից եւ սահմանված ժամկետում չի ստացել նույնականացման քարտ եւ չի գրանցվել նույնականացման քարտ ստանալու համար, ապա նա կարող է մասնակցել ընտրություններին` ընդգրկվելով ընտրողների լրացուցիչ ցուցակում: Քվեարկության օրը ընտրական տեղամասերում ընտրողների գրանցումը կատարվում է տեխնիկական սարքի միջոցով` մատնահետքով: Այսպես` քվեարկության օրը յուրաքանչյուր ընտրող մոտենում է մասնագետին, ներկայացնում անձը հաստատող փաստաթուղթը: Մասնագետը ստուգում է ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով: Ընտրողը ներմուծում է իր աջ կամ ձախ ձեռքի ցուցամատի մատնահետքը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը մատնահետքի ճանաչման արդյունքում պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող եւ եթե մինչ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը ընտրողի մատնահետքը չի ճանաչում, ապա ներմուծվում է մյուս ձեռքի ցուցամատի մատնահետքը, իսկ եթե այն եւս չի ճանաչվում, ապա ներմուծվում են այլ մատերի մատնահետքերը: Մատնահետքերի ներմուծումը կրկնվում է հինգ անգամ: Եթե այնուամենայնիվ որեւէ մատնահետք չի ճանաչվում, ապա ընտրողի գրանցումն իրականցվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա:Այդ դեպքում մասնագետը ստեղնաշարով ներմուծում է անձը հաստատող փաստաթղթի համարը տեխնիկական սարքավորման մեջ: Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը հանդիսանում է տվյալ ընտրական տեղամասի ընտրող եւ եթե առ այդ պահը նա չի մասնակցել քվեարկությանը, ապա էկրանին հայտնվում է կանաչ նշան եւ տեխնիկական սարքավորումը տպում է քվեարկության կտրոնը, որում նշվում է ընտրողների ցուցակում ընտրողի հերթական համարը, ազգանունը, անունը, քվեարկության կտրոնի հերթական համարը, ընտրողի լուսանկարը: Եթե տեխնիկական սարքավորումը անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողը գրանցված չէ տվյալ ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ապա էկրանին հայտնվում է համապատասխան նշան, իսկ եթե տեխնիկական սարքավորման մեջ առկա է համապատասխան տեղեկատվություն, ապա նաեւ այն ընտրական տեղամասի համարը, որի ցուցակում է ընդգրկված այդ ընտրողը: Ընտրողը դուրս է հրավիրվում քվեարկության սենյակից: Եթե տեխնիկական սարքավորումն մատնահետքի կամ անձը հաստատող փաստաթղթի համարի հիման վրա պարզում է, որ ընտրողն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը, էկրանին հայտնվում է կարմիր նշան եւ մասնագետը տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովի նախագահը նման դեպքում քվեարկության սենյակ է հրավիրում ոստիկանության ծառայողներին, որոնք ձեռնարկում են օրենքով սահմանված միջոցներ: Հարկ է նշել, որ անատոմիական առանձնահատկություններից ելնելով մատնահետքը ստանալու անհնարինության դեպքում մատնահետքի ներմուծման քայլը բաց է թողնվում, եւ կիրառվում է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա գրանցման վերաբերյալ նորմերը: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքավորման կիրառման իրականացվում է զորամասում հաշվառված ընտրողների ցուցակով քվեարկության, քրեակատարողական հիմնարկում քվեարկության, շրջիկ արկղով քվեարկության, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկության դեպքերում եւ տեխնիկական սարքավորման խափանման կամ չլինելու պարագայում: Այն դեպքերում, երբ հնարավոր չէ իրականացնել տեխնիկական սարքավորման միջոցով գրանցում հանձնաժողովի համապատասխան անդամն ստուգում է ընտրողի ինքնությունը, ընտրողների ցուցակում գտնում է ընտրողի տվյալները (քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկելու դեպքում լրացնում է ընտրողի անունը, հայրանունը, ազգանունը), լրացնում ընտրողի անձը հաստատող փաստաթղթի համարը, որից հետո ընտրողն ստորագրում է իր անվան դիմաց, հանձնաժողովի անդամը դնում է իր անհատական կնիքը ստորագրության դիմաց: Քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների մատչելիությունն առավել հասանելի դարձնելու համար ներդրվել է հետեւյալ մեխանիզմը. Գործող Ընտրական օրենսգիրքը ցուցակների ստուգումն իրականացնելու համար նախատեսում է այն ընթացակարգը, որ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ տեխնիկական սարքավորման միջոցով տպում է տեղեկանք, որում, առանց ընտրական տեղամասի համարը նշելու, նշվում է տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարը համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում, ընդ որում տեղեկանքի մեկական օրինակ ըստ պահանջի տրամադրվում է ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության մեկական վստահված անձի Բացի դրանից տեղեկանքի մեկ օրինակը սոսնձվում է առանձին թղթի վրա, որից հետո տեղամասային ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց հնարավորություն է ընձեռվում լուսանկարելու այն: Առաջարկվող կարգավորումը վերոգրյալ մեխանիզմի հետ մեկտեղ ամրագրում է, այն դրույթը, որ տեղեկանքը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումը իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Բացի դրանից Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցող կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուն կամ ընտրություններին մասնակցող կուսակցության մեկ վստահված անձը քվեարկության հաջորդ օրը՝ ժամը 12.00-ից մինչեւ ժամը 18.00-ն, կամ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 9.00-ից մինչեւ ժամը 11.00-ն կարող է տարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնել դիմում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար: Դիմումի հետ պետք է ներկայացվի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սահմանած պահանջներին բավարարող էլեկտրոնային կրիչ: Տարածքային ընտրական հանձնաժողովը մինչեւ քվեարկությունից հետո երկրորդ օրը` ժամը 12.00-ն վերադարձնում է կրիչը, որի վրա զետեղվում են դիմումում նշված ընտրական տեղամասերում տեխնիկական սարքավորման միջոցով գրանցված ընտրողների հերթական համարները համապատասխան ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում: Տեղեկատվությունը պետք է պարունակի հատուկ նշում այն ընտրողների վերաբերյալ, որոնց գրանցումն իրականացվել է անձը հաստատող փաստաթղթի հիման վրա: Թեեւ Ընտրական օրենսգրքով ամրագրված է, որ դիտորդների համար իրականացվող ստուգարքի նպատակը ընտրական օրենսդրության վերաբերյալ միայն տարրական գիտելիքների եւ դիտորդի իրավունքների եւ պարտականությունների իմացության ստուգումն է, սակայն հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, ինչպես նաեւ հասարակական կազմակերպությունների կողմից բարձրաձայնվող մտահոգությունները, նախագծով առաջարկվում է հանել դիտորդի համար սահմանված ստուգարքի պահանջները: Գործող Ընտրական օրենսգրքում ի տարբերություն նախորդ ընտրական օրենսգրքի վերանայվել են բողոքարկման հետ կապված ընթացակարգերը եւ երկարացվել են բողոքարկման ժամկետները: Սակայն, հաշվի առնելով ընտրական գործընթացում բողոքարկման կարեւորությունը, առաջարկվում է կրկին անդրադառնալ բողոքարկման ժամկետներին եւ ավելի երկարաձգել դրանք:
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում հնարավոր կլինի իրացնել քաղաքական համաձայնության արդյունքում ձեւակերպված դրույթները եւ միջոցառումները, ինչպես նաեւ բողոքարկման ժամկետների հետ կապված առկա մտահոգությունները:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
««Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Հայաստանի Հանրապետության ընտրական oրենuգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին», «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում եւ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Ուսումնասիրելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը` հայտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի չեզոք:
Եզրակացություն
«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ՝ Նախագիծ) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է ,Իրավական ակտերի մասինե ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագիծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) կատարվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես` նախատեսվում է ընտրությունների ժամանակ թույլ տալ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ ուղիղ ժամանակային ռեժիմում՝ հատուկ ստեղծված կայքերի միջոցով միաժամանակյա համացանցային հեռարձակում, ընտրողների մատնահետքերով նախնական էլեկտրոնային գրանցման համակարգի ներդնում, ինչպես նաեւ առաջարկվում է հստակեցնել բողոքարկման հետ կապված ընթացակարգերը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում են դրույթներ ընտրությունների ժամանակ բոլոր ընտրական տեղամասերից քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում եւ հեռարձակում իրականացնելու վերաբերյալ, ինչպես նաեւ առաջարկվում է վերանայել դիտորդների ստուգարքի վերաբերյալ կանոններն ու բողոքարկման համար սահմանված ժամկետները: Նախագծի ընդունման ու կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: