Հոդված 1. «Հարկերի մաuին» Հայաuտանի Հանրապետության 1997 թվականի ապրիլի 14-ի ՀO-107 oրենքի 23-րդ հոդվածում «0.15 տոկոսի» բառերը փոխարինել «0.075 տոկոսի» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
Թեպետ անցած 18 տարիների ընթացքում ՀՀ հարկային եւ մաքսային համակարգում, քաղաքականության մեջ տեղի են ունեցել էական բարեփոխումներ, ներմուծվել է նոր, ժամանակակից գործիքակազմ, կատարելագործվել են օրենսդրությունը եւ վարչարարությունը, այնուամենայնիվ, հարկային պատասխանատվության կիրառման դաշտում որոշ կարգավորումներ, ինչպիսին, օրինակ` ժամկետանց հարկային պարտավորությունների նկատմամբ կիրառվող տույժերն են, չեն համապատասխանում թեԲ գործարար շրջանակների, թեԲ միջազգային հարկային վարչարարության հիմնարար սկզբունքներին:
Չնայած 1998թ.-ից սկսած դրույքաչափի նվազեցումներ են կատարվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքով հարկային պարտավորության նկատմամբ հաշվարկվող տույժերի մասով, մասնավորապես 28.12.1998թ. այն նվազեցվել է մինչեւ 0.2, իսկ 26.12.2010թ. 0.15 տոկոս, այնուամենայնիվ, գործող դրույքաչափը էապես տարբերվում է ինչպես զարգացած երկրների, այնպես էլ ՀՀ-ի հետ տնտեսական սերտ ինտեգրման մեջ գտնվող ԵԱՏՄ անդամ պետությունների պրակտիկայից:
Մյուս կողմից Հայաստանի` ԵԱՏՄ անդամակցությունը ենթադրում է ինչպես մաքսային, այնպես էլ հարկային քաղաքականության աստիճանական համահարթեցում: Այս համատեքսում հարկ է նշել, որ ԵԱՏՄ անդամ մյուս պետություններում օրենքով սահմանված ժամկետում չկատարված հարկային եւ այլ պարտավորությունների համար տույժի տարեկան դրույքաչափը որոշվում է ելնելով դրա հաշվարկման պահին գործող Կենտրոնական բանկի վերաֆինանսավորման դրույքաչափից կամ հաշվարկային դրույքից, մինչդեռ նույն տրամաբանությամբ հաշվարկելու պարագայում ՀՀ-ում տույժի տարեկան դրույքաչափը չպետք է գերազանցեր 12 տոկոսը` ներկայիս 54.75 տոկոսի փոխարեն:
Չնայած որոշ երկրներում տույժի ցածր դրույքաչափը ուղեկցվում է դրա հաշվարկի ավելի երկար ժամանակահատվածով, քան 365 օրն է, սակայն միեւնույնն է, այն ժամանակային առումով ավելի մեղմ բեռ է առաջացնում հարկատուների համար:
Հաշվի առնելով տույժի դրույքաչափի կտրուկ նվազեցման հնարավոր հետեւանքները բյուջեի հարկային եկամուտների վրա` առաջիկայի համար առաջարկվում է այն նվազեցնել նախնական 0.075 տոկոս օրական, իսկ հետագայում` հարկային օրենսգրքի համատեքստում լիարժեքորեն համապատասխանեցնել այն ԿԲ հաշվարկային դրույքին` այլ եկամուտների հաշվին փոխհատուցելով առաջացող բացը:
Օրինագծի ընդունումը թույլ կտա կիրառել արդարացի եւ միջազգային առաջավոր պրակտիկային համահունչ վարչարարություն` միեւնույն ժամանակ համահարթեցնելով տույժերի կիրառման մեխանիզմը հարկային ոլորտում իրականացվող քաղաքականության հետ: