Հոդված 2. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4.1-ին մասով.
«4.1. Ազատազրկման ձեւով պատիժ կրող այն անձինք, որոնց պատժի կրման ավարտին մնացել է մինչեւ վեց ամիս, եւ որոնք, որպես աշխատանք փնտրող անձ, հաշվառվել են «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված լիազորված մարմնի կողմից, իրավունք ունեն ընդգրկվելու ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում:»:
Հոդված 3. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) անձի դատվածություն ունենալու, այդ թվում՝ բաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրելու հանգամանքը:»:
Հոդված 4. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: