Armenian ARMSCII Armenian
Կ-9831-06.04.2016,04.07.2016-ՊԻ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2004 թվականի դեկտեմբերի 24-ի քրեակատարողական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 89-րդ հոդվածում`

1) 1-ին մասը «կրթությունը» բառից հետո լրացնել «եւ մասնագիտական ուսուցումը» բառերով.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մասով.

«3. Ազատազրկման ձեւով պատիժ կրող այն դատապարտյալներին, որոնց պատժի կրման ավարտին մնացել է վեց ամիս, ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, գրավոր եւ անհատապես ծանուցում է ամենամյա ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու իրենց իրավունքի մասին եւ ներկայացնում «Զբաղվածության  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված մասնագիտական ուսուցման ծրագրերը: Դատապարտյալի կողմից մասնագիտական ուսուցման ծրագրերում ընդգրկվելու ցանկություն հայտնելու դեպքում  ուղղիչ հիմնարկի վարչակազմը, իսկ այլընտրանքային պատիժ կրող դատապարտյալների դեպքում՝ Պրոբացիայի պետական ծառայությունը, դատապարտյալների տվյալները փոխանցում է օրենքով սահմանված լիազորված մարմին՝ զբաղվածության կարգավորման ամենամյա պետական ծրագրի շրջանակներում կազմակերպվող մասնագիտական ուսուցման ծրագրերում նրանց ընդգրկելու նպատակով:»:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 2-րդ մասում «երեք» բառը փոխարինել «վեց» բառով:

Հոդված 3. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը: