Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիuի 3-ի ՀO-401-Ն oրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 8-րդ մասով.
«8. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 11.3-րդ կետով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատվելու դեպքում անձանց՝ ոստիկանության կոչում շնորհելու մասին հրամանը ճանաչվում է ուժը կորցրած:»:
Հոդված 2. Օրենքի 11-րդ հոդվածում`
1) 1-ին մասում`
ա. «18-ից» բառից հետո լրացնել «(բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների)» բառերը,
բ. 2-րդ կետը «անձնական հատկանիշներով» բառերից առաջ լրացնել «կրթությամբ,» բառով,
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը եւ դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»,
3) 3-րդ մասը «ներկայացվող» բառից հետո լրացնել «մասնագիտական,» բառով:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի 2-րդ պարբերությունից հանել «եւ քննչական գլխավոր վարչության պետին» բառերը եւ երկրորդ նախադասությունը,
2) 5-րդ մասի առաջին պարբերությունը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:»:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածում`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչեւ նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն եւ ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:»,
2) 3-րդ մասում`
ա. առաջին պարբերությունից հանել «ունեն «Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն,» բառերը,
բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Առանց սույն մասով նախատեսված պաշտոնի նշանակելու պայմանների, ոստիկանության մասնագիտացված հանձնաժողովի եզրակացության հիման վրա` ոստիկանության գլխավոր կամ ավագ խմբերի պաշտոններում կարող է նշանակվել ծառայողական գերազանց ցուցանիշներ ունեցող եւ անձնական (բարոյական) բարձր որակներով բնութագրվող ոստիկանության այն ծառայողը, որը մինչեւ նշանակումն առնվազն երեք տարի զբաղեցրել է ոստիկանության միջին խմբի պաշտոն: Մասնագիտացված հանձնաժողովի եզրակացությամբ պաշտոնի նշանակվելուց հետո ծառայողի վերապատրաստումը պարտադիր է: Մասնագիտացված հանձնաժողովի ձեւավորման եւ գործունեության կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»,
գ. չորրորդ պարբերությունում ««Ոստիկանության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «բարձրագույն կրթություն» բառերով,
3) 6-րդ եւ 7-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«6. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետեւյալ առաջնահերթությամբ`
1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները,
2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները,
3) Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:
7. Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացածների, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո, սահմանվում է վեցամսյա փորձաշրջան: Փորձաշրջանում գտնվող ոստիկանության ծառայողի՝ տվյալ պաշտոնին համապատասխանությունը ստուգվում է ոստիկանության ուսումնական հաստատությունում եռամսյա վերապատրաստման արդյունքներով եւ ուղղակի ղեկավարի դրական բնութագրի հիման վրա: Բնութագիրը պետք է պարունակի նվազագույն տեղեկություններ փորձաշրջանում գտնված անձի տրամաբանելու, քաղաքացիների, գործընկեր ծառայողների հետ շփվելու որակների, ծառայողական լիազորությունների իմացության եւ դրանք կիրառելու կարողության, ծառայողական կարգապահության վերաբերյալ: Փորձաշրջանի անցկացման կարգը սահմանվում է պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով:»:
4) 8-րդ մասում ««Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն» բառերը փոխարինել «ոստիկանական նախնական մասնագիտական կրթություն» բառերով:
Հոդված 5. Օրենքի 14.1. հոդվածի 1-ին եւ 3-րդ մասերից հանել «միջին,» բառը:
Հոդված 6. Օրենքի 21-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 1.1 մասով.
«1.1. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողներն ուսման ողջ ժամանակահատվածում ստանում են վարձատրություն` Հայաստանի Հանրապետությունում նվազագույն ամսական աշխատավարձի չափով:»:
Հոդված 7. Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 11-րդ կետի երկրորդ պարբերության «տարածքային կառավարման նախարարության Հայաստանի» բառերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարության» բառերով,
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 11.3-րդ կետ.
«11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.»:
Հոդված 8. Օրենքի 55-րդ հոդվածում`
1) 4-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:»,
2) 6-րդ մասից հանել ««Ոստիկանության մագիստրոս» կամ» եւ ««Ոստիկանության բակալավր» կամ» բառերը:
Հոդված 9. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը, բացառությամբ սույն օրենքի`
1) 4-րդ հոդվածի 1-ին կետի, որն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 2-ից,
2) 4-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» եւ «գ» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2017 թվականի հունվարի 2-ից,
3) 6-րդ հոդվածի, որն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հունվարի 1-ից:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի 102-րդ կետի պահանջից:
Նախագծի ընդունումը պայմանավորված է ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը խթանելու, ոստիկանությունում առաջացող թափուր հաստիքներն առավել արդյունավետ համալրելու անհրաժեշտությամբ:
«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում 2011թ. դեկտեմբերի 8-ին կատարված փոփոխություններով սահմանվել է մասնագիտական կրթության պահանջ, համաձայն որի ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են ծառայության անցնել «Ոստիկան» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները, իսկ միջին խմբի պաշտոններում` «Ոստիկան-սպա» որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Մինչեւ նշված օրենսդրական փոփոխությունների կատարումը ոստիկանությունում ծառայության կարող էին անցնել շուրջ 100 տարբեր մասնագիտություններ ունեցող քաղաքացիներ:
Վերը նշված փոփոխությունների արդյունքում ոստիկանությունում ծառայության էին անցնելու մասնագիտական (ոստիկանական) կրթություն ունեցող քաղաքացիներ, ինչն էապես կնպաստեր ոստիկանության ստորաբաժանումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացմանը: Դրա հետ մեկտեղ նշված կարգավորումն առաջացնում է էական խոչընդոտներ միջին եւ կրտսեր խմբերի թափուր հաստիքների համալրման աշխատանքներում, մասնավորապես.
Վերջին 5 տարիների միջին խմբի թափուր հաստիքների համալրման վերլուծությունից պարզվում է, որ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի եւ քոլեջի առկա ուսուցման, ինչպես նաեւ կրտսեր խմբից հեռակա ուսուցմամբ սովորող շրջանավարտների թիվը կազմում է միջին խմբում նշանակվածների ընդհանուր թվի շուրջ 30 տոկոսը: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում սպայական պաշտոններից ազատվածների թվաքանակը 10 տոկոսով գերազանցում է ոստիկանության միջին խմբում նշանակվածների թվաքանակին, եւ 74 տոկոսով` կրթահամալիրի շրջանավարտների թվաքանակին, այն դեպքում, երբ շրջանավարտների թիվը վերջին 5 տարիների ընթացքում միջինը կազմել է շուրջ 150:
Բացի այդ, ոստիկանության կրթահամալիրի շրջանավարտների տեղաբաշխման (պաշտոնի նշանակման) աշխատանքներն իրականացվում են տարեկան մեկ անգամ` հիմնականում հուլիս-օգոստոս ամիսներին: Հետեւաբար, եթե տեղաբաշխման աշխատանքների ավարտից հետո, օրինակ՝ սեպտեմբեր ամսին, ծառայողներ ազատվեն ոստիկանությունում ծառայությունից, ապա հաջորդ 11 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումներ չեն կարող իրականացվել, եւ այդ պաշտոնները կմնան թափուր:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունվարի 12-ի թիվ 73-Ն որոշման համաձայն «Ոստիկանական գործ» մասնագիտությամբ նախնական մասնագիտական կրթության արդյունքում «Ոստիկան» մասնագիտական որակավորում շնորհվում է 3 ամսվա, իսկ 2018 թվականի հունվարի 1-ից հետո` 6 ամսվա ուսումնառությունից հետո: Հարկ է նշել, որ «Ոստիկան» մասնագիտական որակավորում շնորհելու համար ի սկզբանե ուսումնառության տեւողությունը նախատեսված է եղել 6 ամիս, սակայն թափուր հաստիքների համալրման անհրաժեշտությունից ելնելով, 27.03.2014թ. թիվ 331-Ն որոշմամբ լրացում է կատարվել, համաձայն որի ուսումնառության տեւողությունը մինչեւ 2016 թվականի հունվարի 1-ը` սահմանվել է 3 ամիս: Իսկ ՀՀ կառավարության 04.02.2016թ. թիվ 85-Ն որոշմամբ 3-ամսյա ուսուցում իրականացնելու հնարավորությունը երկարաձգվել է մինչեւ 2018թ. հունվարի 1-ը, ինչը կրտսեր խմբի թափուր հաստիքները համալրելուն ուղղված ժամանակավոր լուծում է: Այսինքն` 2018 թվականի հունվարի 1-ից հետո կրկին բարձրանալու է ոստիկանության կրտսեր խմբի պաշտոնների համալրման խնդիրը:
Վերլուծությունը ցույց է տվել, որ կտրուկ նվազել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի դիմորդների քանակը (օրինակ՝ 2009թ. ՀՀ ոստիկանության ակադեմիա ընդունվելու համար դիմել են 718 դիմորդ, որոնցից ընդունվել են 188-ը, իսկ 2014թ. դիմել է ընդամենը 81 դիմորդ, որոնցից ընդունվել է 36-ը: Ընդ որում, 2009թ.-ին սահմանված է եղել 190 տեղ, իսկ 2014թ-ին՝ 100:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի քոլեջում առաջին ընդունելությունը կատարվել է 2011թ-ին: Ուսումնասիրությունից երեւում է, որ ընդամենը 4 տարում ակնհայտ նվազել է նաեւ քոլեջի դիմորդների քանակը: Այսպես՝ 2011թ. սահմանված էր ընդունելության 65 տեղ, դիմել էր 96 դիմորդ, որոնցից ընդունվել էր ընդամենը 64-ը, իսկ 2014թ. արդեն իսկ սահմանվել է 105 տեղ, սակայն դիմել է ընդամենը 70 դիմորդ, որոնցից ընդունվել են ընդամենը 32-ը: Հատկացված տեղերից քիչ դիմելու դեպքում մրցակցային սկզբունքը մղվում է երկրորդ պլան, եւ առաջնայնություն է տրվում հատկացված տեղերի համալրման սկզբունքին:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ հանել ավագ, գլխավոր եւ բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը: Տվյալ դեպքում հնարավոր կլինի ոստիկանության միջին խմբի պաշտոնները համալրել ոչ միայն ոստիկանության ուսումնական հաստատության շրջանավարտներով, այլ նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներով: Իսկ ոստիկանության ծառայողներին ներկայացվող մասնագիտական պահանջները սահմանելու իրավասությունը կվերապահվի ՀՀ կառավարությանը:
Հաշվի առնելով, որ ոստիկանության համար կադրեր պատրաստող հիմնական բուհը ոստիկանության կրթահամալիրն է, ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակում կատարելու համար նախագծով սահմանվում է առաջնահերթություն, որի համաձայն պաշտոնի կարող են նշանակվել նախ` ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները, հետո` ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները, այնուհետեւ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները: Այս դեպքում ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակելուց հետո այդ անձանց համար, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում կրթություն ստացած ծառայողների, կսահմանվի վեցամսյա փորձաշրջան: Առաջարկությունը բխում է ՀՀ աշխատանքային օրենսգրքի 91-րդ հոդվածից, որի 1-ին մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան: Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին (պաշտոնին) աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին (պաշտոնին) իր համապատասխանությունը որոշելու համար: Միաժամանակ, ՀՀ աշխատանքային օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը հնարավորություն է տալիս օրենսդրությամբ նախատեսված դեպքերում փորձաշրջան սահմանել մինչեւ վեց ամիս ժամկետով:
Նշված լրացմամբ պայմանավորված` օրենքում որպես ոստիկանությունում ծառայությունից ազատելու եւ ոստիկանության կոչումից զրկելու հիմք են նախատեսվում սահմանված փորձաշրջանի արդյունքները (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն փորձաշրջանի արդյունքներն աշխատանքային պայմանագիրը լուծելու հիմք են):
Նախագծով ավագ եւ գլխավոր խմբի պաշտոններում նշանակում կատարելու համար անհրաժեշտ պայմանները համապատասխանեցվել են իրական կյանքում առաջացող եւ անհրաժեշտ չափանիշներին: Մասնավորապես, պրակտիկան ցույց է տալիս, որ գլխավոր խմբում նշանակվելու համար գործող օրենքով նախատեսված 8 տարվա միջին խմբի ծառայության ստաժը միշտ չէ, որ երաշխավորում է բարձր պրոֆեսիոնալիզմ եւ անձնական հատկանիշներ ունեցող կադրերի հայտնաբերումը եւ առաջխաղացումը: Ուստի նախագծով նախատեսվել է պաշտոնի նշանակման` ընդհանուր կանոնից բացառություն կազմող այլ իրավակարգավորում` մասնագիտական հանձնաժողովի երաշխավորությունը (ծառայողական գերազանց ցուցանիշներ եւ անձնական բարձր որակներ ունենալու դեպքում):
Նախագծով ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում սահմանվում է վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:
Նշված կարգավորումները իրավական խթան կհանդիսանան ոստիկանության կրթահամալիրում սովորելու համար, միաժամանակ կվերացնեն սովորողների եւ պրակտիկ ոստիկանների սոցիալական կարգավիճակի նկատմամբ տարբերակված մոտեցումը («Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ոստիկանության ծառայող են համարվում նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում սովորող, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Հայաստանի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձեւով սովորող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները):
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Օրինագծերի ընդունման արդյունքում՝
1) կմեծանա ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորելու ցանկություն ունեցող անձանց թիվը.
2) հնարավորություն կտրվի ոստիկանության թափուր պաշտոնները համալրել առավել որակյալ կադրերով (քանակից՝ որակ).
3) համապարփակ եւ ամբողջական լուծում կտրվի կադրային համալրվածության խնդրին.
4) սոցիալական լրացուցիչ երաշխիքներ կսահմանվեն ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների համար, որոնք օրենքի ուժով ունեն ոստիկանության ծառայողի կարգավիճակ.
5) կբարձրանա ոստիկանական մասնագիտության հեղինակությունը:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու, մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգւսվորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1. «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հոդի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքնեք չեն առաջանա:
2. Նախագծի չընդունմւսն դեպքում շրջւսկւս միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Նախագծի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նախատեսվում է ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաեւ Նախագծով վերացվում է ավագ, գլխւսյոր եւ բարձրագույն խմբի համար նախատեսված ոստիկանական կրթության պահանջը:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայի հետ, ուստի Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային խմբի շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են՝ արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումնեո:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում են սոցիալական լրացուցիչ երաշխիքներ ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողների համար, որոնք ունեն ոստիկանության ծառայողի կարգավիճակ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (ւսյսուհետ՝ Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիւսլւյկան պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրւսնց ինդիկատորների հիման վրա: Նախագիծը՝
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից՝ դրական ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծով առաջարկվում է`
1. ոստիկանության միջին խմբի պաշտոններում, բացի ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիներից, հնարավորություն ընձեռել նշանակելու նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին: Տվյալ դեպքում հնարավոր կլինի ոստիկանության միջին խմբի պաշտոնները համալրել ոչ միայն ոստիկանության ուսումնական հաստատության շրջանավարտներով, այլ նաեւ համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներով,
2. ոստիկանության կրթահամալիրի քոլեջի շրջանավարտներին 1 տարվա ծառայության ստաժ ունենալու դեպքում հնարավորություն տալ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիա դիմելու ընդունելության ընդհանուր մրցույթից դուրս, սահմանել ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակներում կրթություն ստացող սովորողների համար ուսման ողջ ժամանակահատվածում վարձատրություն ստանալու իրավունք` ՀՀ-ում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով: Ոստիկանության կողմից ներկայացված հաշվարկի համաձայն նշված նպատակով տարեկան անհրաժեշտ գումարը կազմում է 447.6 մլն դրամ, որի համար ՀՀ 2016-2018թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով 2017-2018թթ.-ի համար միջոցներ նախատեսված չեն:
3. Նույն նախագծի վերաբերյալ ՀՀ ոստիկանության 10.08.2015թ. N24/2316 գրությամբ ներկայացված` «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների եւ ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին տեղեկանքում` որպես պետական բյուջեի ծախսերի` ընթացիկ տարվա համեմատ փոփոխություն նշվել էր 168,272.6 հազ. դրամ գումար, որը համաձայն կից ներկայացված հաշվարկի վերաբերում էր աշխատավարձի գծով ծախսերին, իսկ 13.10.2015թ. N24/3030 գրությամբ ներկայացված նախագծին կից երկու տեղեկանքներում` համապատասխանաբար` 171,424.4 հազ. դրամ եւ 447,618.6 հազ. դրամ` առանց ծախսային հոդվածները մանրամասնելու:
Ելնելով վերոգրյալից գտնում ենք, որ օրենքի նախագծի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի բացասական, իսկ եկամուտների վրա` դրական, սակայն ազդեցության կոնկրետ չափը հնարավոր չէ հաշվարկել, քանի որ նախատեսված ծախսերը ներկայացված չեն ըստ կոնկրետ հոդվածների: