Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-373-24.09.2004-ՖՎ,ԳԿ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 հուլիսի 2001 թվականի, ՀՕ-197) հոդված 9-ի 1-ին մասը լրացնել հետեւյալ բառերով՝

«, որը արտադրողը (կատարողը, վաճառողը) պարտավոր է տրամադրել հայերեն լեզվով»:

Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից 6 ամիս հետո:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտության

Առաջարկվող փոփոխության համար հիմք է հանդիսանում Հայաստանի Հանրապետության մանրածախ շուկայում եւ ծառայությունների ոլորտում սպառողին՝ համաձայն «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հոդված 9-ի, հոդված 10-ի, հոդված 11-ի՝ արտադրողի (կատարողի, վաճառողի) եւ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) մասին հայերեն լեզվով տեղեկատվություն ստանալուիրավունքի ապահովման պահանջը:

Արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից նշված դրույթի ապահովումը կհանդիսանաորպես վերջիններիս նկատմամբ կիրառվող պարտադրման նորմ, որը համաձայն «Իրավական ակտերի մասին»ՀՀ օրենքի,կարող է սահմանվել միայն օրենքով:

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման ժամանակ հաշվի են առնվել միջազգային պրակտիկան՝ մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության, Վրաստանի եւ այլ երկրների, ուսումնասիրության արդյունքը, համաձայն որի այդ երկրներում արտադրողի (կատարողի, վաճառողի) եւ ապրանքների (աշխատանքների, ծառայությունների)մասին տեղեկատվությունը սպառողին տրամադրվում է տվյալ երկրի պետական լեզվով: