Armenian ARMSCII Armenian
Կ-1038-18.07.2016-ՖՎ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1 . «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի հոկտեմբերի 11-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ գլխի վերնագիրը շարադրել հետեւյալ խմբագրությամբ. «ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ: ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ»:

Հոդված 2 . Օրենքի 98-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 10-րդ կետով.

«10) օրենքով եւ միջազգային պայմանագրով, համագործակցության պայմանագրով սահմանված կարգով ծառայողական տեղեկությունների տրամադրումը օտարերկրյա պետության իրավասու մարմիններին:»:

Հոդված 3 . Օրենքի 100-րդ հոդվածըլրացնել հետեւյալ բովանդակությամբ3-րդ մասով.

«3. Կենտրոնական բանկի կողմից օտարերկրյա պետության իրավասու մարմիններին ծառայողական տեղեկությունների տրամադրումն իրականացվում է օրենքով սահմանված նպատակներով եւ կարգով:»:

Հոդված 4 . Օրենքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 102.1-ին հոդվածով.

«Հոդված 102.1. Կենտրոնական բանկի միջազգային համագործակցությունը եւ համագործակցությունն անձանց հետ

1. Կենտրոնական բանկն արժեթղթերի շուկայի ոլորտում իր խնդիրների իրագործման եւ օրենքով սահմանված իրավասությունների իրականացման նպատակով համագործակցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ միջազգային պայմանագրեր կամ համագործակցության պայմանագրեր կնքելու միջոցով, իսկ դրանց բացակայության դեպքում՝ միջազգային պրակտիկայում ընդունված կարգով:

2. Կենտրոնական բանկը սեփական նախաձեռնությամբ կամ հարցման հիման վրա օրենքով սահմանված կարգով փոխանակում է տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր), այդ թվում՝ օրենքով սահմանված գաղտնիք պարունակող (բացառությամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի) տեղեկություններ օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ, որոնք միջազգային պայմանագրից կամ համագործակցության պայմանագրից բխող պարտականությունների հիման վրա ապահովում են տեղեկությունների համարժեք գաղտնիություն եւ այդ տեղեկություններն օգտագործում են արժեթղթերի շուկայի կարգավորման, վերահսկողության, արժեթղթերի շուկայում չարաշահումների դեմ պայքարի կամ արժեթղթերում ներդրողների շահերի պաշտպանության բնագավառում միջազգային համագործակցության նպատակով:

3. Կենտրոնական բանկը կարող է բացահայտել օտարերկրյա պետության իրավասու մարմիններից գաղտնիք պարունակող հարցումների ստացման փաստը, ինչպես նաեւ տեղեկությունների ստացման փաստը եւ դրանց բովանդակությունը՝

1) սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով կամ

2) համապատասխան հարցումն ուղարկած, տեղեկատվությունը հայցած օտարերկրյա իրավասու մարմնի համաձայնությամբ:

4. Կենտրոնական բանկը կարող է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տրամադրել օրենքով սահմանված գաղտնիք պարունակող տեղեկություններ (բացառությամբ «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիքի), պայմանով, որ պետք է կիրառվեն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գաղտնիության պահպանման պահանջները, եթե դրանք ավելի խիստ են, քան համագործակցող օտարերկրյա պետության օրենքներով եւ իրավական ակտերով սահմանված գաղտնիության պահպանման պահանջները:

5. Կենտրոնական բանկը մերժում է օտարերկրյա պետության իրավասու մարմիններին տեղեկատվության տրամադրումը, եթե՝

1) դա կարող է բացասաբար ազդել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անվտանգության ու հասարակական կարգի վրա.

2) նման տվյալները հանդիսանում են պետական կամ ծառայողական գաղտնիք.

3) դա կհանգեցնի Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պահանջների խախտմանը.

4) Կենտրոնական բանկի հիմնավոր կարծիքով այն չի օգտագործվելու սույնհոդվածի 2-րդ մասով նախատեսված նպատակներով.

5) հարցման մեջ նշված անձի նկատմամբ նույն հանգամանքներով Հայաստանի Հանրապետությունում քրեական գործ է հարուցվել, կամ եթե նույն անձը նույն հանգամանքներով ենթարկվել է պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենքովսահմանված կարգով, քանի դեռ հարցում կատարող օտարերկրյա պետության իրավասու մարմինը չի հավաստիացրել, որ խնդրարկվող տեղեկատվությունն անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության օրենքով կիրառված պատասխանատվության միջոցներից այլ պատասխանատվություն կիրառելու համար:

6. Տեղեկատվության տրամադրման մերժման դեպքում Կենտրոնական բանկը պետք է այդ մասին գրավոր կարգով տեղեկացնի հարցում կատարող մարմնին եւ ներկայացնի մերժման հիմքերը:

7. Տեղեկատվության փոխանակում իրականացնելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է համագործակցության պայմանագրեր կամ այլ համաձայնագրեր կնքել օտարերկրյա պետության իրավասու մարմինների հետ:

8. Արժեթղթերի շուկայի չարաշահումները կանխելու կամ քննելու, ինչպես նաեւ միջազգային պայմանագրով կամ համագործակցության պայմանագրով նախատեսված դեպքերում փոխանակման ենթակա տեղեկությունները (այդ թվում` փաստաթղթերի եւ (կամ) դրանց պատճենները) ձեռք բերելու անհրաժեշտության դեպքում Կենտրոնական բանկը համագործակցում է ֆիզիկական եւ իրավաբանական անձանց հետ, որոնք Կենտրոնական բանկի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում ենանհրաժեշտ տեղեկություններ եւ փաստաթղթեր:»:

Հոդված 5. Օրենքի 161-րդ հոդվածի 3-րդ մասը «տիրապետող» բառից հետո լրացնել «այդ թվում՝ հանցագործության արդյունքում ձեռք բերված ներքին տեղեկություն տիրապետող» բառերով:

Հոդված 6. Օրենքի 209-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ3-րդ մասով.

«3. Սույն օրենքի 162-րդ հոդվածի եւ 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարումը ֆիզիկական անձանց նկատմամբ առաջացնում է սույն օրենքով նախատեսված պատասխանատվություն, եթե այդ գործողությունները իրենց բնույթով քրեական պատասխանատվություն չեն առաջացնում գործող օրենքին համապատասխան:»:

Հոդված 7. Օրենքի 211-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ3.1-3.3-րդ, 6-8-րդ մասերով.

«3.1. Շահույթ չստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի,ինչպես նաեւ վնաս չպատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերովնախատեսված գործողությունների կատարման համարնշանակվում է տուգանք՝

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի չորսհազարապատիկի չափով, իսկներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` մինչեւ նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով:

3.2. Շահույթ ստանալու դեպքում սույն օրենքի 162-րդ հոդվածի, ինչպես նաեւ վնաս պատճառելու դեպքում 171-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված գործողությունների կատարման համարնշանակվում է տուգանք`

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երկու հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց նկատմամբ` ստացված շահույթի կամ պատճառած վնասի երեք հարյուր հիսուն տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի տասհազարապատիկի չափը:

3.3. Սույն օրենքի 162-րդ եւ 171-րդ հոդվածներով նախատեսված գործողությունների կատարմամբ շարունակական խախտումների (խախտումները շարունակելու) համար գանձվում է լրացուցիչ տուգանք՝ յուրաքանչյուր խախտման համար ոչ ավելի, քան նվազագույն աշխատավարձի՝

1) հաշվետու թողարկող չհանդիսացող արժեթղթերի հրապարակային առաջարկ անող անձի եւ Կենտրոնական դեպոզիտարիայի տնօրենների եւ այլ ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող, արժեթղթերի շուկայում կատարվող խոշոր գործարքներում ուղղակիորեն եւ անուղղակիորեն ներգրավված ֆիզիկական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկը, իսկ ներդրումային ծառայություններ մատուցող անձի, կարգավորվող շուկայի օպերատորի եւ հաշվետու թողարկողի տնօրենների, ղեկավարների, նրանց կազմում կամ անունից մասնագիտական որակավորման հիման վրա գործող եւ նշանակալից մասնակցություն ունեցող ֆիզիկական անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկը.

2) իրավաբանական անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկը, իսկներդրումային ծառայություններ մատուցող անձ, կարգավորվող շուկայի օպերատոր եւ հաշվետու թողարկող հանդիսացող իրավաբանական անձանց համար` վեցհարյուրապատիկը:».

«6. Սույն հոդվածի իմաստով շահույթը արժեթղթի` ներքին տեղեկությունների անբարեխիղճ օգտագործման արդյունքում ձեւավորված գնի եւ տվյալ արժեթղթի` ներքին տեղեկությունների հրապարակումից հետո ողջամիտ ժամկետում ձեւավորված շուկայական արժեքի տարբերությունն է:

7. Սույն հոդվածի իմաստով վնասը արժեթղթի` գնային չարաշահման արդյունքում ձեւավորված գնի եւ տվյալ արժեթղթի` գնային չարաշահում հանդիսացող գործողությունների դադարեցումից հետո ողջամիտ ժամկետում ձեւավորված շուկայական արժեքի տարբերությունն է:

8. Կենտրոնական բանկը կարող էսահմանել շահույթի եւվնասի հաշվարկման մեթոդաբանություն, որը հրապարակվում է Կենտրոնական բանկի պաշտոնական կայքում:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: