Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10383-18.07.2016-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. « Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի հոկտեմբերի 7-ի ՀՕ-80 օրենքը 13.2 հոդվածից հետո լրացնել 13.3 հոդվածով հետեւյալ բովանդակությամբ.

«ՀՈԴՎԱԾ 13.3. ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ

Կենտրոնական բանկը կարող է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 102.1 հոդվածի համաձայն եւ դրանով սահմանված նպատակներով օտարերկրյա պետության արժեթղթերի շուկայի կարգավորման եւ (կամ) վերահսկողության ոլորտում իրավասու պետական մարմինների հետ տեղեկատվության փոխանակման շրջանակներում այդ մարմիններին տրամադրել բանկային գաղտնիք պարունակող տեղեկատվություն:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: