Հոդված 1.
«Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ` Օրենք) 14.3-րդ հոդվածի.
1) 4-րդ մասում «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով,
2) 19-րդ մասում «Գյուղական համայնքներում եւ մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող քաղաքային համայնքներում» բառերը փոխարինել «մինչեւ տասնհինգ հազար բնակչություն ունեցող համայնքներում» բառերով,
3) 20-րդ մասի առաջին պարբերությունում «քաղաքային» բառը հանել, երկրորդ պարբերությունում «Քաղաքային» բառը փոխարինել «սույն մասի առաջին պարբերության մեջ նշված» բառերով,
4) 21.1-ին մասում «գյուղական համայնքների» բառերը փոխարինել «բացառապես գյուղական բնակավայրեր ներառող համայնքների» բառերով:
Հոդված 2.
Օրենքի 14.4-րդ հոդվածի.
1) 1-ին մասում «գյուղական եւ մինչեւ 15000 բնակիչ ունեցող քաղաքային համայնքների» բառերը փոխարինել «մինչեւ 15000 բնակիչ ունեցող համայնքների» բառերով,
2) 4-րդ մասում «քաղաքային» բառը հանել:
Հոդված 3.
Օրենքի 26-րդ հոդվածի հինգերորդ պարբերության «Քաղաքային եւ գյուղական» բառերը հանել: