Հոդված 1. «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-320 օրենքի (այսուհետ` Օրենք) 56-րդ հոդվածում 5-րդ եւ 6-րդ մասերի «Քաղաքային եւ գյուղական համայնքների» բառերը փոխարինել «Համայնքների» բառով:
Հոդված 2. Օրենքի 63-րդ հոդվածի 1-ին եւ 7-րդ մասերում «Գյուղական եւ քաղաքային համայնք» բառերը համապատասխան հոլովաձեւերով փոխարինել «համայնք» բառով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: