Հոդված 1 . «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-247 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերության «քաղաքապետարանի» (քաղաքային համայնքների համար) կամ «գյուղապետարանի» (գյուղական համայնքների համար) «աշխատակազմ» բառերը փոխարինել «համայնքապետարանի աշխատակազմ (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «քաղաքապետարանի կամ գյուղապետարանի» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «Քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի «քաղաքապետարանի (գյուղապետարանի)» բառերը փոխարինել «համայնքապետարանի (Երեւանի դեպքում՝ Երեւանի քաղաքապետարանի)» բառերով:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: