Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` օրենսգիրք)` 98-րդ հոդվածի` 1-ին մասի`
1) 2-րդ կետում «կազմակերպությունների» բառը փոխարինել «կազմակերպության» բառով,
2) 3-րդ կետում «հիվանդանոցի» բառը փոխարինել «կազմակերպության» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 99-րդ հոդվածում «հոգեբուժական հիվանդանոցում» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպությունում» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ մասի «հոգեբուժական հիվանդանոցի» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության» բառերով,
Հոդված 4. 101-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերում «բժշկական հաստատության եզրակացության» բառերը փոխարինել «հոգեբուժական կազմակերպության հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության» բառերով:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: