Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվական, ՀՕ-491-Ն)8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 5-րդ կետով.
«5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով 2005-2006թթ ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:»:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակա՟յին հաշվարկները մինչեւ հաշ՟վե՟տու եռամսյակին հաջորդող ամս՟վա 25-ը ներառ՟յալ ներկայացնում են՝
1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով՝
ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվողշինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվողշինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների) մինչեւ 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,
գ) Երեւան քաղաքից եւ քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (առանձնացված ըստ համայնքների).
2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով՝
ա) Երեւան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչեւ 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած,
բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին մինչեւ 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաեւ իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին՝ 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած,
գ) Երեւան քաղաքից եւ քաղաքային համայնքներից դուրս հաշվառված կազմակերպությունները՝ իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»:
Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ.
«Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով 2005-2006թթ ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորության դադարեցման (համապատասխան հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմնի կողմից սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:»:
Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հոդված 23. Գույքահարկ վճարողներին հաշվառող մարմինները
1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներինհաշվառող մարմին են հանդիսանում՝
1)Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի.
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից՝ ֆիզիկական անձանց շինությունների եւ փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են հանդիսանում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:
2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներինհաշվառող մարմին են հանդիսանում.
1)Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները՝ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները՝ 2006 թվականի հունվարի 1-ից սկսած, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի,
2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից Երեւան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները՝ 2005 թվականի հունվարի 1-ից սկսած: Մինչեւ 2005 թվականի հունվարի 1-ը Երեւան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչեւ 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում հարկային մարմինների հետ համատեղ:
3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի եւ 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից՝ համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին հաշվառող մարմին են հանդիսանում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:
4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք-Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ու Մ
«Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություներ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի անհրաժեշտության վերաբերյալ
1. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքով տեղական ինքնակառավարման մարմիններին որպես պատվիրակված լիազորություն փոխանցվել է գույքահարկի եւ հողի հարկի գանձման կազմակերպումը։ Այդ գործառույթը իրականացնելու համար պետական հարկային ծառայությունը տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համաձայն օրենքուվ սահմանված ժամանակացույցի փոխանցում են գույքահարկի տեղեկատվական բազաները։ Մասնավորապես, գույքահարկի վերաբերյալ ֆիզիկական անձանց մասով տեղեկատվությունը արդեն իսկ փոխանցվել է Երեւանի թաղային համայնքներին, քաղաքային համայնքներին, իսկ գյուղական համայնքերին կփոխանցվի մինչեւ 2006 թվականը։ Ինչ վերաբերվում է իրավաբանական անձանց գույքահարկի վերաբերյալ տեղեկատվությանը, ապա այն Երեւանի թաղային համայնքներին արդեն իսկ փոխանցվել է, իսկ քաղաքային համայնքներին նախատեսվում էր հաջորդ տարում։ Ներկայացվող նախագծով քաղաքային համայնքներին իրավաբանական անձանց մասով գույքահարկի տեղեկատվության տրամադրումը կապահովվի այս տարվա ընթացքում։ Արդյունքում Երեւանի թաղային եւ քաղաքային համայնքները 2005 թվականին կտիրապետեն գույքահարկի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը, կճշգրտեն տեղեկատվությունը կառավարության կողմից սահմանված կարգով եւ կկարողանան արդյունավետ իրականացնել դրա գանձումը։
2. Գույքահարկի բազաներում մեծ ծավալ են կազմում այն տրանսպորտային միջոցները, որոնք այս կամ այն պատճառով երկար տարիներ չեն շահագործվում, անսարք են կամ արդեն իսկ ֆիզիկապես գոյություն չունեն (բարոյական եւ ֆիզիկական մաշվածքի պատճառով)։ Այդ տրանսպորտային միջոցները հաշվառված են բազաներում, դրանց նկատմամբ հաշվարկված են գույքահարկի ապառքներ, տույժեր եւ տուգանքներ։ Այդ ապառքների հավաքագրումը՝ հատկապես գործածությունից դուրս եկած միջոցների մասով, իրատեսական չէ։ Գույքահարկի բազաները տրանսպորտային միջոցների մասով իրատեսական դարձնելու նպատակով կմշակվի տրանսպորտային միջոցները խոտանելու նոր կարգ, իսկ խոտանման ներկայացրած տրանսպորտային միջոցների նկատմամբ գույքահարկի պարտավորությունը կդադարեցվի փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած։
3. «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունը պայմանավորված է այն փաստով, որ գույքահարկի պարտավորության վերը առաջարկված փոփոխության արդյունքում համայնքային բյուջեները իրենց եկամտային մասում փաստացի նվազեցում չեն ունենում, ընդհակառակը՝ հնարավորություն է ստեղծվում ավելի իրատեսական դարձնելու համայնքային բյուջեն, օբյեկտիվ դարձնելու համահարթեցման սկզբունքով դոտացիաների բաշխումը եւ այլն։ Պետք է հաշվի առնել նաեւ, որ խնդրո առարկա փոխադրամիջոցների համար հաշվարկված ապառքները որպես կանոն ունեն մեծ վաղեմություն։