Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի (24-ը դեկտեմբերի 2004 թվականի) 12-րդ հոդվածը լրացնել 4-րդ մասով` հետեւյալ բովանդակությամբ.
«4. Ուղղիչ հիմնարկում պահվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալն իրավունք ունի պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմին «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատիժը կատարող մարմնի կամ հիմնարկի վարչակազմի կողմից ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
1. Անհրաժեշտությունը
Համաձայն «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի` օտարերկյա քաղաքացիները եւ քաղաքացիություն չունեցող անձինք ՀՀ-ում իրենց ապաստանի խնդրանքը կարող են ներկայացնել միգրացիայի հարցերով լիազոր մարմնին, ոստիկանությանը եւ սահմանապահներին:
ՀՀ Ազգային ժողովի կողմից 2015 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-193-Ն օրենքի 9-րդ հոդվածի համաձայն «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածում կատարվել է լրացում, ըստ որի` ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին եւ քաղաքացիություն չունեցող անձանց տրվել է ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:
Անհրաժեշտ է այդ իրավունքն ամրագրել ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 12-րդ հոդվածում՝ որպես դատապարտյալի հիմնական իրավունքներից մեկը, որով անազատության մեջ գտնվող՝ միջազգային պաշտպանության կարիք ունեցող անձանց կտրվի երաշխիք` իրացնելու «Փախստականների կարգավիճակի վերաբերյալ» 1951 թվականի Ժնեւյան կոնվենցիայով եւ «Փախստականների եւ ապաստանի մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց ապաստանի իրավունքը:
ՀՀ վարչապետի 2016 թվականի մարտի 31-ի N 242-Ն որոշմամբ հաստատված` ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրակրումն ապահովող միջոցառումների ցանկի 2-րդ կետով նախատեսված է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայացումը ՀՀ կառավարության աշխատակազմ (ժամկետ` 2016թ. հունիսի 2-րդ տասնօրյակ):
Ելնելով վերոգրյալից՝ մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Միջազգային նորմերին համապատասխան երաշխավորել ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների՝ ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունքը, որպեսզի ապաստանի խնդրանքը ազատազրկման վայրի վարչակազմի կողմից փոխանցվի միգրացիայի հարցերով լիազոր պետական մարմնին, եւ դրանով իսկ հնարավորություն ընձեռվի երաշխավերել այդ կատեգորիայի անձանց ՀՀ-ում ապաստանի իրավունքը:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու եղանակով ահմանել, որ ազատազրկման վայրում գտնվող օտարեկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալներն ունեն ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ քրեակատարողական օրենսգրքում կամրագրվի ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների իրավունքը, կապահովվի ««Փախստականների եւ ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-193-Ն օրենքի 9-րդ հոդվածի կիրարկումը:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցման կամ ծախսերի ավելացման մասին
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման մասին
1. «ՀՀ քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում ամրագրել ազատազրկման վայրում գտնվող օտարեկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալների կողմից ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունքը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում է, որ ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի հանդիսացող եւ քաղաքացիություն չունեցող դատապարտյալներն ունեն ազատազրկման վայրի վարչակազմին Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք ներկայացնելու իրավունք:
Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Ուսումնասիրելով «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` հայտնում ենք հետեւյալը.
Նախագծով առաջարկվում է ազատազրկման վայրում գտնվող օտարերկրյա քաղաքացի կամ քաղաքացիություն չունեցող դատապարտյալին իրավունք տալ ազատազրկման վայրի վարչակազմին ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում ապաստանի խնդրանք, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ազատազրկման վայրի վարչակազմի կողմից ենթակա է փոխանցման միգրացիայի հարցերով Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնին:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ գտնում ենք, որ նշված նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի վրա կլինի չեզոք:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27.1 եւ 28-րդ հոդվածների պահանջները: Նախագծի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» N 18-Ն որոշման եւ Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի «Սոցիալական պաշտպանության ոլորտի առանձին ենթաոլորտների բնութագրիչները հաստատելու մասին» N 34-Ա/1 հրամանի համաձայն:
Նախագիծը՝
1) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,
2) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: