Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-1046-16.08.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն oրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասում «տրվում է» բառը փոխարինել «կարող է տրվել» բառերով:

Հոդված 2. Օրենքի 18-րդ հոդվածի 1.1-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը` փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով, իսկ հավելված 9-ում` «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը` «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:

Հոդված 3. Օրենքի հավելված 1-ում`

1) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահ 12.00».

2) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ  10.0» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահի առաջին տեղակալ 10.0».

3) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ   8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի  նախագահի տեղակալ 8.50».

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան  հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը մշակվել է` հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը սահմանելու մասին» ՆՀ-1063 հրամանագրում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» ՀՀ Նախագահի 01.03.2016թ. N ՆՀ-213-Ն հրամանագիրը, ինչպես նաեւ պետական  եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար  պետական  պաշտոն զբաղեցնող անձանց տրվող հավելումները դադարեցնելու եւ աշխատանքային պայմանագրերում որպես պարտականություն ներառելու վերաբերյալ ՀՀ վարչապետի 21.06.2016թ.-ի N02/14.8/8902-16 հանձնարարականը:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ կառավարության 2010թ. հունվարի 14-ի N 18-Ն որոշման համաձայն:

Նախագծի  սոցիալական ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեuանկյունից ունի դրական ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` դրական ազդեցություն:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի առողջապահության   բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բնապահպանության   բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների`  մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների  վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքի  նախագիծը բնապահպանության  ոլորտին  չի առնչվում  եւ  ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:
 
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:  Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով սահմանվում են դրույթներ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների վերաբերյալ, եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցությունը գնահատվում է չեզոք:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) սահմանվում են ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները:

Նախագծով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

 Նախագծով առաջարկվում է սահմանել ՀՀ ԿԱ ՊԵԿ-ի նախագահի, նախագահի առաջին տեղակալի եւ տեղակալների պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցները: Մասնավորապես, առաջարկվում է սահմանել, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցը 12.00 է, առաջին տեղակալինը՝ 10.00, իսկ տեղակալներինը՝ 8.50: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու համար պետական պաշտոն զբաղեցնող անձանց ոչ թե տրվում է, այլ կարող է տրվել հավելում:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ գտնում ենք, որ նախագծի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:
 
Նախագիծն ընդունվելու դեպքում համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխմանը չի հանգեցնում, իսկ պետական բյուջեի ելքերի մասով` ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի, առաջին տեղակալի եւ տեղակալի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցների բարձրացման հետ կապված (Նախագծով առաջարկվում է սահմանել համապատասխանաբար` 12.0, 10.0 եւ 8.5 գործող 10.0, 8.5 եւ 7.5-ի փոխարեն), կհանգեցնի պետական բյուջեի ծախսերի ավելացման` տարեկան շուրջ 5.7 մլն դրամի չափով:

Եզրակացություն

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում: