Հոդված 2.
Օրենքի 18-րդ հոդվածի 1.1-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության» բառերը` փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով, իսկ հավելված 9-ում` «ՀՀ ֆինանսների նախարարության» բառերը` «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի» բառերով:
Հոդված 3.
Օրենքի հավելված 1-ում`
1) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետ 12.00» պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ 12.00».
2) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի առաջին տեղակալ 10.0» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ 10.0».
3) «ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ 8.50» տողից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.
«ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ 8.50».
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: