Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-241-Ն օրենքի (այսուհետ՝ օրենք) 98-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 6-րդ կետ`
«6) մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:»:
Հոդված 2. oրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետում «մաքսային ներկայացուցիչների» բառերից հետո լրացնել «,ինչպես նաեւ սույն օրենքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված այլ անձանց» բառերը:
Հոդված 3. Ուժը կորցրած ճանաչել oրենքի 157-րդ հոդվածի 3-րդ կետը:
Հոդված 4. Օրենքի 158-րդ հոդվածի 8-րդ մասում լրացնել նոր պարբերություն՝
«Էլեկտրոնային եղանակով մաքսային հայտարարագրման իրականացման եւ մաքսային ձեւակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց կողմից մաքսային հայտարարագրման ավտոմատ համակարգ մուտք գործելու կարգը սահմանում է ՀՀ կառավարությունը»:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: