Հոդված 1.
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 67-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը «պետությունը» բառից հետո լրացնել «, բացառությամբ հարկային եկամուտների գծով օրենքով սահմանված դեպքերում հարկային պարտավորությունների դադարեցման, ինչպես նաեւ համայնքի ավագանու կողմից հարկային արտոնությունների տրամադրման դեպքերի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: