Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10521-05.09.2016-ՊԻ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի oրենuգրքի 1952 հոդվածը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տաuներորդ oրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր Ո Ւ Մ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Օրինագծերը մշակվել են ՀՀ Վարչապետի 19.04.16թ. թիվ 02/16.10/5321-16 հանձնարարականի կատարումն ապահովելու նպատակով:

Մասնավորապես, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացու համար այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու պարտականություն է նախատեսված: Նշված դրույթն ուժի մեջ է 2007թ. մարտի 24-ից, որը, սակայն, երկքաղաքացիության սահմանադրական արգելքը 2005թ. վերացնելուց հետո հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման արդարացված միջոց չի հանդիսանում: Մասնավորապես, պետությունն` ի դեմս ՀՀ ոստիկանության, քննարկվող իրավադրույթի ուժով իրավակիրառական խնդիրներ չի լուծում, իսկ քաղաքացիների համար էլ նշված պարտականության կատարումն իրավունքների իրականացման պայման չի հանդիսանում: Բացառություն են կազմում օրենքով սահմանված այն դեպքերը, երբ հանրային ծառայության առանձին պաշտոններ զբաղեցնելու համար այլ պետության քաղաքացիություն ունենալու փաստն իրավական արգելք է հանդիսանում:

Այս առումով, ՀՀ քրեական օրենսգրքի 314.1 հոդվածով քրեական պատասխանատվություն է նախատեսված այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում օրենքով սահմանված ժամկետում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելու համար ՀՀ այն քաղաքացու կողմից, որը հավակնում է այնպիսի պաշտոն զբաղեցնելու, որն զբաղեցնելն օրենքով արգելված է այլ պետության քաղաքացի հանդիսացող ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաեւ այն պաշտոնատար անձի կողմից, որը, օրենքի համաձայն, չէր կարող լինել նաեւ այլ պետության քաղաքացի:

Նշվածից բխում է, որ երկքաղաքացիության մասին հայտնելու պարտականությունը կարող է հասցեագրվել միայն համապատասխան պաշտոնի հավակնորդներին եւ պաշտոնատար անձանց, քանի որ երկքաղաքացիության հանգամանքը սահմանափակում է միայն հիշյալ կատեգորիայի անձանց գործունակությունը:

Միաժամանակ, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը վարչական պատասխանատվություն է նախատեսում Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին (ՀՀ ոստիկանություն) չհայտնելու համար (տուգանք` նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով): Սակայն, պետք է նշել, որ այս նորմը գործնականում կիրառելի չէ, քանի որ վարչական պատասխանատվություն սահմանող նորմի դիսպոզիցիան սանկցիայի կիրառումը որեւէ ժամկետով չի պայմանավորել: Այսինքն` այն պահին, երբ անձը տեղեկացնում է երկքաղաքացիության փաստի մասին, ոստիկանության լիազոր ստորաբաժանումը պարտականությունը համարում է կատարված եւ պատասխանատվության հարցնայլեւս վերանում է:

Որպես վիճակագրական տվյալներ՝ պետք է նշել, որ 2015 թվականի հոկտեմբեր ամսի դրությամբ՝ՀՀ բնակչության պետական ռեգիստրի բազայում առկա է եղել 83.155 երկքաղաքացու վերաբերյալ տվյալներ: «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1. հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացու համար այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին ծանուցման պարտավորության կատարման փաստերի վերաբերյալ Ոստիկանությունում առանձին հաշվառում չի տարվել, սակայն պրակտիկայի վերլուծությունից պարզ է դառնում, որ հիմնականում երկքաղաքացիության փաստերը ի հայտ են եկել ոչ թե երկքաղաքացիների կողմից այդ մասին սահմանված կարգով տեղեկացնելու, այլ Անձնագրային եւ վիզաների վարչության կողմից նրանց մատուցվող ծառայությունների ընթացքում: Առավել եւս, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածի հիմքով վարչական պատասխանատվության ենթարկվել է ընդամենը 1 անձ:

ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու պահանջի նպատակահարմարության հարցը քննարկվել է դեռեւս Հայաստանի Հանրապետության կառավարության մշտապես գործող պետաիրավական նախարարական կոմիտեի 2015 թվականի մայիսի 27-ի նիստի ընթացքում: Բազմակողմանի ուսումնասիրությունների արդյունքում 2016 թվականի ապրիլի 19-ին ՀՀ Վարչապետի կողմից ուղղակիորեն հանձնարարվեց (19.04.16թ. թիվ 02/16.10/5321-16 հանձնարարական ) ՀՀ ոստիկանությանը ներկայացնել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը հանելու, ինչպես նաեւ չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը վերացնելուն ուղղված օրենքների նախագծերի փաթեթ:

Առաջարկվող կարգավորման բնույթը

Ներկայացված նախագծերի փաթեթով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13.1 հոդվածով նախատեսված` այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին հայտնելու վերաբերյալ դրույթը, ինչպես նաեւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2 հոդվածը:

Օրինագծերի ընդունումից հետո դրանց կիրարկումն ապահովելու նպատակով երկամսյա ժամկետում ուժը կորցրած կճանաչվի նաեւ ՀՀ կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի N 1110-Ն որոշումը, որով սահմանված է Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնին հայտնելու կարգը:

Ակնկալվող արդյունքը

Օրինագծերի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ Վարչապետի 19.04.16թ. թիվ 02/16.10/5321-16 հանձնարարականի կատարումը եւ կվերացվի ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում լիազոր մարմնին սահմանված կարգով հայտնելու պահանջը ու այդ մասին չհայտնելու համար նախատեսված վարչական պատասխանատվությունը, քանի որ նշված պարտականության կատարումը ՀՀ քաղաքացիների համար իրավունքների իրականացման պայման ընդհանուր առմամբ չի հանդիսանում :

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:

Եզրակացության

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազգդեցության գնահատման

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերը՝

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.

բ)շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:

ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնապահպանությանբնագավառում կարգավորման

1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների՝ մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի օբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված սկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեսվաղ հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծի) տնտեսական, այդ թվում՝ փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

Նախագծի՝ գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումները:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու վերաբերյալ դրույթը եւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

Եզրակացության

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի՝ բյուջետային բնագավառում կարգավորման ազգդեցության գնահատման

Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքից հանել այն դրույթը, որով սահմանվում է, որ ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիությունընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին չհայտնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաեւ այն, որ հիմնավորման համաձայն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 195.2-րդ հոդվածով պատասխանատվության ենթարկվել է ընդամենը մեկ անձ՝ գտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա ընդհանուր առմամբ կլինի չեզոք:

Միաժամանակ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա կլինի չեզոք:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքինախագծի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է մաքսավճարից ազատել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ սահմանով տեղափոխվող, ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները:

Միաժամանակ, նախատեսվում է սահմանել գործնականում ինքնահայտարարագրում իրականացնելու համար անհրաժեշտ իրավական հիմքերը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձեւակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաեւփոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական եւ վարչարարական ծախսերի կրճատմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

« Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

« Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին » Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին » եւ « Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին » Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագծեր) ուժը կորցրած է ճանաչում ՀՀ քաղաքացու կողմից այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում ՀՀ կառավարության լիազոր մարմնին հայտնելու վերաբերյալ դրույթը:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվելեն՝ արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: