Հոդված 1. «Ապահովագրության եւ ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի ապրիլի 9-ի ՀՕ-177-Ն օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 15-րդ կետի «իրավաբանական անձանց միությունների» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպության» բառերով.
2) 16-րդ կետի «իրավաբանական անձանց միություններին» բառերը փոխարինել «հասարակական կազմակերպությանը» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: