Հոդված 1. «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության 1993 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-91 օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Միությունը հասարակական կազմակերպություն է, որի գործունեության առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով»:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: