Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 16918 -րդ հոդվածում «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը», «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն» բառերը փոխարինել համապատասխանաբար «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին», «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 12-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 169.26-րդ եւ 169.27-րդ հոդվածներով.
«Հոդված 169.26. Հասարակական կազմակերպության կողմից հաշվետվությունը չհրապարակելը
«Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պարտադիր հրապարակման ենթակա հաշվետվությունը թերի հրապարակելը, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում չհրապարակելը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը.
առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանարապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Հոդված 169.27. Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացում
Հասարակական կազմակերպության կողմից կանոնադրության նպատակներին անհամապատասխան գործունեության իրականացումը առաջացնում է նախազգուշացում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ:
Օրենքով սահմանված կարգով նախազգուշացվելուց հետո 30 օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի պահանջը չկատարելը.
առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով։
Տուգանքի նշանակման օրվանից հետո՝ 30 օրվա ընթացքում, հասարակական կազմակերպության կողմից Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախազգուշացման պահանջները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում հասարակական կազմակերպության իրավասու պաշտոնատար անձի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով»:
Հոդված 3. Օրենսգրքի 223.1-րդ հոդվածի «169.18-րդ» բառը հանել, իսկ «օրինականության վերահսկողության տեսչության» բառերը փոխարինել վերահսկողական ծառայության» բառերով:
Հոդված 4. Օրենսգրքի 2442 հոդվածում «ինչպես նաեւ սույն օրենսգրքի 1691 , 1695 » բառերից հետո ավելացնել «16918 , 16926 , 16927 » թվերը:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: