Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10561-07.09.2016-ՏՏ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 21-րդ հոդվածի

1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.

1) «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողության բարձրագույն մարմնի) միջոցով» բառերով, իսկ «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ ըստ առանձին համայնքների» բառերով,

2) «լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով» բառերը հանել,

3) պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.

«Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին:».

2. 4-րդ մասը «շեղումները)» բառից հետո լրացնել «, իսկ դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի ըստ առանձին համայնքների բաշխումը» բառերով.

3. 4.1-րդ մասի.

1) «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ» բառերը հանել, «փոխհատուցվող գումարների» բառերից հետո լրացնել «ըստ առանձին համայնքների» բառերը, իսկ «վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման մարմինների միջոցով» բառերը.

2)  4.1-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ,

«Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարներն հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով եւ ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին:».

4. 4.2-րդ մասի «ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետեւ` դոտացիա)» բառերը փոխարինել «դոտացիայի» բառով.

5. 4.2-րդ եւ 4.4-րդ մասերի «պետական լիազորված մարմնում» բառերը փոխարինել «դոտացիայի գումարներն հաշվարկող մարմնում» բառերով.

6. 4.3-րդ մասի «պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը» բառերով.

7. 5-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինն» բառերով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ  ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ֆինանսական համահարթեցման գործող համակարգում դոտացիաների գումարները հաշվարկելու համար` ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը պետական լիազորած մարմինն է, այսինքն` ՀՀ ֆինանսների նախարարությունը:
 
Սակայն` ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը՝ առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգում սույն օրենքի իմաստով դոտացիաների գումարները հաշվարկելու համար  պետական լիազորած մարմին է առաջարկվում տարածքային կառավարման եւ զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, այսինքն` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

2. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
 
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է համայնքների ֆինանսական համահարթեցմանը եւ համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը:
 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
 
ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարություն:

4. Ակնկալվող արդյունք

Առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգում սույն օրենքի իմաստով դոտացիաների գումարները հաշվարկելու համար  պետական լիազորած մարմին կհանդիսանա տարածքային կառավարման եւ զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, այսինքն` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Եզրակացություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը առողջապահության բնագավառի վրա  ազդեցություն չի ունենա:

Եզրակացություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթի) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:

Նախագծերի փաթեթի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագծերի փաթեթը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

1. «Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթի) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Նախագծերի փաթեթի  չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Նախագծերի փաթեթը  բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի  հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում  կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում  է:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է ամրագրել ֆինանսական համահարթեցման սկզբունքները եւ կարգավորել համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման եւ հատկացման կարգերը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում են փոփոխություններ, ըստ որի  տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ`  առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկման համար, ինչպես նաեւ  տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Ելնելով ՀՀ տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից եւ հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը` առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգում դոտացիաների գումարները հաշվարկելու համար պետական լիազորված մարմին կհանդիսանա տարածքային կառավարման եւ զարգացման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը:

Նախագծերի փաթեթով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային  շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի փաթեթի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային  շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
 
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի փաթեթի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման

«Ֆինանսական համահարթեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է ամրագրել ֆինանսական համահարթեցման սկզբունքները եւ կարգավորել համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման եւ հատկացման կարգերը:

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:

Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է որպես ֆինանսական համահարթեցման համակարգում դոտացիաների գումարները հաշվարկող լիազորված մարմին սահմանել ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը` ՀՀ ֆինանսների նախարարության փոխարեն:
Նախագծերի փաթեթի ընդունման եւ դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:

Եզրակացություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` նախագծերի փաթեթի) ընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի փոփոխման եւ ՀՀ համայնքների  բյուջեների եկամուտների եւ ծախսերի նվազեցման չի հանգեցնում:

Եզրակացություն

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ

«Ֆինանսական համահարթեցման մասին» եւ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը (այսուհետ` նախագծերի փաթեթ) իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված Կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի  պարունակում: