Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության (24 հունիսի 1997 թվականի, ՀՕ-137) օրենքի 21-րդ հոդվածի
1. 3-րդ մասի երկրորդ պարբերությունում.
1) «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողության բարձրագույն մարմնի) միջոցով» բառերով, իսկ «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաեւ» բառերը փոխարինել «ինչպես նաեւ ըստ առանձին համայնքների» բառերով,
2) «լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով» բառերը հանել,
3) պարբերությունը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ.
«Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորված պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին:».
2. 4-րդ մասը «շեղումները)» բառից հետո լրացնել «, իսկ դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի ըստ առանձին համայնքների բաշխումը» բառերով.
3. 4.1-րդ մասի.
1) «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ» բառերը հանել, «փոխհատուցվող գումարների» բառերից հետո լրացնել «ըստ առանձին համայնքների» բառերը, իսկ «վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերից հետո լրացնել «տարածքային կառավարման մարմինների միջոցով» բառերը.
2) 4.1-րդ մասը լրացնել նոր նախադասությամբ հետեւյալ բովանդակությամբ,
«Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարներն հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով եւ ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին:».
4. 4.2-րդ մասի «ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետեւ` դոտացիա)» բառերը փոխարինել «դոտացիայի» բառով.
5. 4.2-րդ եւ 4.4-րդ մասերի «պետական լիազորված մարմնում» բառերը փոխարինել «դոտացիայի գումարներն հաշվարկող մարմնում» բառերով.
6. 4.3-րդ մասի «պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինը» բառերով.
7. 5-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Դոտացիայի գումարներն հաշվարկող մարմինն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից: