Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի 21-րդ հոդվածում՝
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունում՝
ա. «պետական կառավարման տարածքային մարմինների միջոցով» բառերը փոխարինել «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ կառավարության սահմանած իրավական հսկողության բարձրագույն մարմնի (այսուհետ` իրավական հսկողության բարձրագույն մարմին) միջոցով» բառերով, իսկ «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների, ինչպես նաեւ» բառերը՝ «ինչպես նաեւ ըստ առանձին համայնքների» բառերով,
բ. «պետական լիազորված մարմին ուղղակիորեն կամ անուղղակի` այլ պետական մարմինների միջոցով» բառերը հանել,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիայի հաշվարկները կատարելու համար կառավարության լիազորած պետական մարմինը (այսուհետ` դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին) առաջիկա տարվա բյուջետային գործընթացը սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ընթացակարգով եւ ժամկետներում տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրում է վերջիններիս համար պարտադիր բնույթ կրող մեթոդական ցուցումներ՝ ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների (այս հոդվածում այսուհետ` դոտացիա) գումարների հաշվարկման համար անհրաժեշտ` տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաշվառվող ելակետային տվյալների կազմի, դրանց հաշվարկման եւ ներկայացման կարգի ու ժամկետների մասին:».
2) 4-րդ մասը փակագծից հետո լրացնել «, իսկ դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը` դոտացիայի գումարի՝ ըստ առանձին համայնքների բաշխումը» բառերով.
3) 4.1-ին մասում՝
ա. «ըստ առանձին համայնքների ֆինանսական համահարթեցման դոտացիաների եւ» բառերը հանել,
բ. «փոխհատուցվող գումարների» բառերից հետո լրացնել «ըստ առանձին համայնքների» բառերով, իսկ «վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում» բառերից հետո՝ «տարածքային կառավարման մարմինների միջոցով» բառերով,
գ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Տեղական ինքնակառավարման մարմինները պետական բյուջեից հատկացվող դոտացիաների գումարների՝ ըստ առանձին համայնքների հաշվարկման համար անհրաժեշտ` իրենց կողմից հաշվառվող ելակետային տվյալները դոտացիայի գումարները հաշվարկող մարմնից ստացված մեթոդական ցուցումներով սահմանված ծավալով, կարգով եւ ժամկետում ներկայացնում են դոտացիայի գումարներն հաշվարկող մարմին:».
4) 4.2-րդ մասի «ֆինանսական համահարթեցման դոտացիայի (այսուհետ` դոտացիա)» բառերը փոխարինել «դոտացիայի» բառով.
5) 4.2-րդ եւ 4.4-րդ մասերի «պետական լիազորված մարմնում» բառերը փոխարինել «դոտացիայի գումարները հաշվարկող մարմնում» բառերով.
6) 4.3-րդ մասի «պետական լիազորված մարմինը» բառերը փոխարինել «դոտացիայի գումարները հաշվարկող մարմինը» բառերով.
7) 5-րդ մասի «Պետական լիազորված մարմինն» բառերը փոխարինել «Դոտացիայի գումարները հաշվարկող մարմինն» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: