Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-1062-20.09.2016-ՊԱ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 1996 թվականի դեկտեմբերի 3-ի ՀO-99 oրենքի 1-ին հոդվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի» (այսուհետ՝  Կանոնագիրք) 8-րդ հոդվածի2-րդ մասում՝

1) «պաշտոնեական» բառից հետո լրացնել «կամ հատուկ» բառերը.

2) «անհայտ բացակայող ճանաչելը կամ մեռած հայտարարելը» բառերը փոխարինել «անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 2. Կանոնագրքի 10-րդ հոդվածի 3-րդ մասում՝

1) առաջին նախադասությունում «կատարմանը)» բառից հետո լրացնել«, զինծառայողին չի ամրակցվում զենք, զինամթերք կամ ռազմական տեխնիկա» բառերը.

2) ուժը կորցրած ճանաչել երկրորդ նախադասությունը:

ՀՈԴՎԱԾ 3. Կանոնագրքի 23-րդ հոդվածում «առնչությամբ» բառը փոխարինել «առջեւ» բառով:

ՀՈԴՎԱԾ 4. Կանոնագրքի 65-րդ հոդվածի 2-րդ մասում «(մեծերը)» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 5. Կանոնագրքի 67-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «(մեծի)» բառը հանել.

2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր մաս.

«Հրամանատարի (պետի) կամ ավագի հարցմանը հաստատական պատասխան տալու դեպքում զինծառայողը պատասխանում է՝ «Ճիշտ այդպես», իսկ ժխտողական պատասխանի դեպքում՝ «Ոչ մի կերպ»:

ՀՈԴՎԱԾ 6. Կանոնագրքի 78-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «պարտավոր է» բառերից առաջ լրացնել «պատասխանատու է ենթակա անձնակազմի կողմից զինվորական ծառայության անվտանգության պահանջների կատարման համար եւ» բառերը.

2) 3-րդ մասում «Անձնակազմի զոհվելը եւ խեղվելը կանխելու» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության անվտանգության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 7. 92-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությունում «պետը» բառից հետո լրացնել «(հաստիքով նախատեսված լինելու դեպքում)» բառերը:

ՀՈԴՎԱԾ 8. Կանոնագրքի 93-րդ հոդվածի 1-ին մասում «պահպանման» բառից հետո լրացնել «, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կազմակերպման» բառերը:

ՀՈԴՎԱԾ 9. Կանոնագրքի 94.2-րդ հոդվածի 1-ին մասի չորրորդ պարբերությունում «գործընթացը,» բառից հետո լրացնել «վերահսկել մարտական հերթապահությունում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների կատարումը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 10. Կանոնագրքի 96-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) հինգերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- մշակել գնդի մարտական պատրաստության պլան, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության եւ պաշտպանության պլան, վերահսկել դրանց կատարումը, կազմել օրվա վերակարգի (ներքին պահակախմբերի) բաշխման տեղեկագիրը, վերակարգերում ընդգրկվող սպաների եւ ենթասպաների հերթապահության ամենամսյա ժամանակացույցը, ինչպես նաեւ գնդի պայմանագրային զինվորական ծառայության սպայական եւ ենթասպայական կազմերի զինծառայողների արձակուրդների ժամանակացույցը, վերահսկել արձակուրդների տրման գործընթացը.».

2) տասներկուերորդ պարբերությունում «պահակապետին» բառից հետո լրացնել «, հերթապահ ստորաբաժանման հրամանատարին» բառերը.

3) տասնհինգերորդ պարբերությունում «ծառայացուցակը» բառը փոխարինել «տեղեկամատյանը» բառով.

4) տասնվեցերորդ պարբերությունում «հսկել» բառից առաջ լրացնել «մասնակցել գնդում զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների մշակմանն ու իրականացմանը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 11. Կանոնագրքի 99-րդ հոդվածի առաջին նախադասությունում «պատրաստության,» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 12. Կանոնագրքի 100-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) առաջին պարբերությունում «պլանների» բառը փոխարինել «, գնդի տեղաբաշխման վայրի պահպանության եւ պաշտպանության պլանների, զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների» բառերով.

2) տասներորդ պարբերությունում «հերթապահին» բառից հետո լրացնել «, ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մեթոդագործնական պարապմունք անցկացնել հավաքակայանի հերթապահ նշանակվող զինծառայողների հետ՝ հատուկ պարտականությունների կատարման կարգի վերաբերյալ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 13. Կանոնագրքի 101-րդ հոդվածի առաջին նախադասությունում «պատրաստականության,» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության անվտանգության ապահովման միջոցառումների իրականացման,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 14. Կանոնագրքի 102-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) չորրորդ պարբերությունում «զինծառայողի» բառից հետո լրացնել «, ներառյալ օրվա վերակարգում ընդգրկվածներին,» բառերով.

2) ութերորդ պարբերությունում «հերթապահին» բառից հետո լրացնել «, ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մեթոդագործնական պարապմունք անցկացնել ճաշարանի հերթապահ նշանակվող զինծառայողների հետ՝ հատուկ պարտականությունների կատարման կարգի վերաբերյալ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 15. Կանոնագրքի 158-րդ հոդվածի 1-ին մասի ութերորդ պարբերությունում «կատարել» բառից հետո լրացնել «զինվորական ծառայության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 16. Կանոնագրքի 160-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) չորրորդ եւ հինգերորդ պարբերությունները շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- մարտական հերթապահության (մարտական ծառայության) եւ օրվա վերակարգում ծառայության օրինակելի կատարումով.

- օրվա կարգացուցակի եւ ծառայության բաշխման կարգի ճշգրիտ կատարումով.».

2) յոթերորդ պարբերությունում «հակահրդեհային» բառից առաջ լրացնել «զինվորական ծառայության եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 17. Կանոնագրքի 188-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի առաջին նախադասությունում «ամենօրյա» բառից հետո լրացնել «առավոտյան» բառը.

2) 2-րդ մասում «խոզանակով կամ» եւ «, դեռ երեկոյան ջուր լցնել լվացարանները, մաքրել աղբամանները, իսկ ծխարաններում, դրանից բացի, դրանց մեջ ջուր կամ վարակազերծիչ հեղուկ լցնել» բառերը հանել.

3) 3-րդ մասում «Պարապմունքների» բառը փոխարինել «Առավոտյան մաքրումից հետո եւ պարապմունքների» բառերով:

ՀՈԴՎԱԾ 18. Կանոնագրքի 194-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում.

ա. առաջին նախադասությունում «տեղակայման շրջանը» բառերը փոխարինել «տարածքը» բառով,

բ. լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ստորաբաժանումներին կցված տարածքների ընդհանուր մաքրումն իրականացվում է շաբաթական առնվազն մեկ անգամ:».

2) 2-րդ մասում.

ա. առաջին նախադասությունում «տեղակայման շրջանը» բառերը փոխարինել «եւ զինվորական ավանի տարածքները» բառերով,

բ. երրորդ նախադասությունում «հարթակների» բառից հետո լրացնել «կամ վերամբարձ աշտարակների» բառերը.

3) 3-րդ մասը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Ստորաբաժանմանն ամրակցված տեխնիկայի կայանման տարածքների մաքրումն իրականացվում է տվյալ ստորաբաժանման անձնակազմի ուժերով՝ օրվա կարգացուցակով նախատեսված սպառազինության եւ ռազմական տեխնիկայի խնամքի ժամին: Տեխնիկական (պահեստների) տարածքների մաքրումն իրականացվում է գնդի հրամանատարի հրամանով այդ տարածքներում աշխատելու թույլտվություն ունեցող ստորաբաժանումների անձնակազմի ուժերով: Գնդի եւ զինվորական ավանի տարածքների մաքրումը կատարվում է օրվա վերակարգի եւ ճաշից հետո առանձնացված խմբերի ուժերով: Հավաքակայանային-տնտեսական օրը, ըստ օրվա պլանի, գնդի եւ զինվորական ավանի տարածքների մաքրման համար առանձնացվում են խմբեր կամ ստորաբաժանումներ:»:

ՀՈԴՎԱԾ 19. Կանոնագրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունում եւ 332-րդ հոդվածի 1-ին մասի հինգերորդ պարբերությունում «տեղակայման» բառը փոխարինել «տեղաբաշխման» բառով:

ՀՈԴՎԱԾ 20. Կանոնագրքի 244-րդ հոդվածից հետո վերնագրում «ԳՆԴԻ» բառից առաջ լրացնել «ԿԱՅԱԶՈՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼԸ ԵՎ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 21. Կանոնագրքի 245-րդ հոդվածը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Հոդված 245. Պայմանագրային զինծառայողներն օրվա ծառայության ավարտից հետո, ինչպես նաեւ հանգստյան եւ տոնական օրերին իրավունք ունեն ազատ տեղաշարժվելու կայազորի սահմաններում եւ կայազորի սահմաններից դուրս: Ընդ որում, կայազորի սահմաններից դուրս գալու դեպքում պայմանագրային զինծառայողը պարտավոր է այդ մասին բանավոր կամ գրավոր տեղեկացնել իր անմիջական հրամանատարին (պետին): Ժամկետային պարտադիր զինծառայողները, սույն Կանոնագրքի 246-րդ հոդվածով սահմանված կարգով, կարող են ազատ տեղաշարժվել կայազորի սահմաններում, իսկ կայազորի սահմաններից կարող են դուրս գալ միայն օրենքով սահմանված կարգով արձակուրդի կամ գործուղման կամ բուժման վայր մեկնելիս:»:

ՀՈԴՎԱԾ 22. Կանոնագրքի 268-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասությունում «հսկիչ-անցագրային կետի օրապահներն ու հերթապահները,» բառերը փոխարինել «սերժանտական կազմից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաեւ հսկիչ-անցագրային կետի օրապահները,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 23. Կանոնագրքի 292-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «ինչպես նաեւ գնդի շտաբի եւ ծառայությունների» բառերը փոխարինել «Մարտական դրոշի ապակեպատ տարածքը՝ ստուգելով հրշեջ ազդարարման եւ ձայնաազդանշանային համակարգերը, ինչպես նաեւ գնդի վարչության» բառերով:

ՀՈԴՎԱԾ 24. Կանոնագրքի 294-րդ հոդվածի 1-ին մասի տասնվեցերորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«- գնդի հրամանատարի ժամանման դեպքում դիմավորել նրան, տալ «ԶգաԲստ» հրաման եւ զեկուցել:»:

ՀՈԴՎԱԾ 25. Կանոնագրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ պարբերությունում «կարգը,» բառից հետո լրացնել «վաշտի մարտական հաշվարկը,» բառերը:

ՀՈԴՎԱԾ 26. Կանոնագրքի 309-րդ հոդվածի առաջին նախադասությունում «տեղակայման շրջանից» բառերը փոխարինել «տարածքից» բառով:

ՀՈԴՎԱԾ 27. Կանոնագրքի 352-րդ հոդվածի 6-րդ մասի երկրորդ նախադասությունում «սերժանտը» բառը փոխարինել «ավագը կամ վաշտի սանհրահանգիչը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 28. Կանոնագրքի 353-րդ հոդվածի 1-ին մասի երրորդ նախադասությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Զինծառայողները ծառայողական պարտականություններից կամ պարապմունքներից լրիվ կամ մասնակիորեն ազատվում են գնդի հրամանատարի հրամանով՝ հիմք ընդունելով հոսպիտալային ռազմաբժշկական հանձնաժողովի որոշումը կամ զորամասի բժշկի (բուժակի) եզրակացությունը:»:

ՀՈԴՎԱԾ 29. Կանոնագրքի 398-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում՝

1) «զորամասերում» բառից հետո լրացնել «(ստորաբաժանումներում)» բառերը.

2) «պահպանման» բառից հետո լրացնել «եւ զինվորական ծառայության անվտանգության» բառերը:

ՀՈԴՎԱԾ 30. Կանոնագրքի 410-րդ հոդվածում «եւ պետական» բառերից առաջ լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության վարչապետը կամ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը» բառերը:

ՀՈԴՎԱԾ 31. Կանոնագրքի 441-րդ հոդվածում «զորամասի,» բառից հետո լրացնել «միավորման,» բառը:

ՀՈԴՎԱԾ 32. Կանոնագրքի 442-րդ հոդվածի երկրորդ նախադասությունում «շտաբի պետը, հրամանատարի՝ անձնակազմի հետ տարվող աշխատանքների, սպառազինության, թիկունքի գծով» բառերը փոխարինել «հրամանատարի» բառով:

ՀՈԴՎԱԾ 33. Կանոնագրքի 445-րդ հոդվածի առաջին նախադասությունում «յուրաքանչյուր ամիս» բառերը փոխարինել «երեք ամիսը մեկ անգամ» բառերով:

ՀՈԴՎԱԾ 34. Կանոնագրքի 446-րդ հոդվածի 2-րդ կետում «ամենամսյա» բառը հանել:

ՀՈԴՎԱԾ 35. Կանոնագրքի 1-ին հավելվածի 5-րդ մասի առաջին պարբերության առաջին նախադասությունում «զորամասը» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության պետական դրոշով,» բառերով:

ՀՈԴՎԱԾ 36. Կանոնագրքի 3-րդ հավելվածում՝

1) 25-րդ մասում «պահակության» բառը հանել.

2) 26-րդ մասում՝

ա. առաջին պարբերությունում «պահակակետում» բառը փոխարինել «զորամասի շտաբում տեղադրվում է ապակեպատ տարածքում եւ» բառերով, իսկ «վիճակում» բառից հետո լրացնել «(կամ բաց վիճակում՝ ապակեպատ պահարանի առկայության դեպքում)» բառերը,

բ. երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«Մարտական դրոշի ապակեպատ տարածքը պետք է սարքավորված լինի հրշեջ ազդարարման եւ ձայնաազդանշանային համակարգերով, որոնք միացվում են զորամասի հերթապահի կառավարման վահանակին: Զորամասի հրամանատարի հրամանով, տոնական օրերին, մարտական դրոշի ապակեպատ տարածքի դիմաց կարող է կարգվել ժամանապահ՝ երկու հերթափոխով, առավել պատրատված զինծառայողներից:»,

գ. երրորդ պարբերությունում «պահակակետում փակցվում են» բառերը փոխարինել «ապակեպատ տարածքի ներսում տեղադրվում են» բառերով.

3) 28-րդ մասում ՝ ամսական մեկ անգամից ոչ պակաս անցկացնել մարտականի դրոշի դիտազզնում՝ 29-րդ կետում նշված կարգով.՝ բառերը փոխարինել «շաբաթվա ընթացքում առնվազն մեկ անգամ ստուգել մարտական դրոշի պահպանության գործընթացը , » բառերով .

4) 29-րդ մասում՝

ա. առաջին պարբերության առաջին նախադասությունում «պետը» բառից հետո լրացնել «՝ զորամասի հերթապահի,» բառերը,

բ. երկրորդ պարբերությունում «հանձնում պահակության պահպանմանը» բառերը փոխարինել «տեղադրվում է ապակեպատ տարածքում» բառերով.
5) 34-
րդ մասում՝
ա . առաջին պարբերության առաջին նախադասությունում «իրային ծառայության» բառերը հանել,

բ. երկրորդ պարբերությունում «թիկունք» բառը փոխարինել «իրավասու ծառայություն» բառերով.

գ. երրորդ պարբերությունում «թիկունքը» բառը փոխարինել «իրավասու ծառայությունը» բառերով:

ՀՈԴՎԱԾ 37. Կանոնագրքի 11-րդ հավելվածում՝

1) 3-րդ կետում «հաջորդականությունը» բառից հետո լրացնել «, սննդով ապահովման կազմակերպումը կայազորային պահակախմբերին» բառերը.

2) 4-րդ կետը շարադրել հետեւյալ նոր խմբագրությամբ.

«4. Բարոյահոգեբանական ապահովումը:».

3) 5-րդ կետում «Դաստիարակչական, կուլտուրժամանցային աշխատանքների կատարման կարգը,» բառերը հանել.

4) 9-րդ կետում «պատվոգրքի» բառը փոխարինել «Պատվո գրքի եւ Պատմական տեղեկամատյանի» բառերով.

5) 21-րդ կետում «անցկացման» բառը փոխարինել «ամփոփման» բառով.

6) 22-րդ կետի երկրորդ պարբերության առաջին մասում «օրվա» բառից առաջ լրացնել «օրվա կարգացուցակը եւ» բառերը:

ՀՈԴՎԱԾ 38. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: