Հոդված 1. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հոկտեմբերի 27-ի ՀՕ-258 օրենքի 3-րդ հոդվածի առաջին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ զ) կետով.
«զ) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարական ծառայողները, որոնց վրա տարածվում են սույն օրենքի 33-րդ հոդվածով նախատեսված` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացմամբ օտարերկրյա պետությունում զինծառայողի բուժման վերաբերյալ դրույթները:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը եւ դրա գործողությունը տարածվում է մինչեւ դրա ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա: