Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-10631-20.09.2016-ՍՀ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի 75-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.

«1.1. Մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետեւանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողները, փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում (բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետեւանք է), օգտվում են «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված` օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի եւ կեցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից:

Այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, հատուցվում են նաեւ ուղեկցող անձի ճանապարհածախսը եւ կեցությունն օտարերկրյա պետությունում:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016-04-27 N 02/14.8/5715-16 հանձնարարականով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հանձնարարվել է ուսումնասիրել եւ տալ կարծիք Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմից ստացված առաջարկությանը` փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով զինծառայողներին հավասարեցնելու վերաբերյալ:

Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը «Փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով զինծառայողներին հավասարեցնելու» վերաբերյալ առաջարկությունը գտնում է անհրաժեշտ եւ նպատակահարմար հետեւյալ պատճառաբանությամբ ու հիմնավորմամբ.

Փրկարարական ծառայողները`

1) իրականացնում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված լիազորություններ,

2) մասնակցում են (ներգրավվում են) Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը,

3) ապահովում են տարածքային պաշտպանությունը, այդ թվում` իրենց լիազորությունների շրջանակներում մասնակցում են սահմանամերձ տարածքներում հակառակորդի դիվերսիոն հետախուզական խմբերի դեմ պայքարին, մարտական գործողությունների եւ զենքի կիրառման հետեւանքներից բնակչության պաշտպանությանը, կապտաժների, կամուրջների եւ այլ կարեւորագույն նշանակության օբյեկտների պահպանությանը,

4) սահմանամերձ (հակառակորդի հետ անմիջական շփման ու գնդակոծության ենթակա) գոտում իրականացնում են փրկարարական, հրդեհաշիջման, բնակչության տարահանման կազմակերպման եւ այլ աշխատանքներ, աղետի գոտում կամ մարտական գործողություններից տուժած տարածքներում օժանդակում են հասարակական կարգի պահպանման մարմիններին (վերականգնման գործողություններին),

5) ներգրավված են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արագ արձագանքման ուժերի կազմում, որոնց հիմնական խնդիրն է անդամ երկրների վրա ռազմական սպառնալիքի, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների դեպքում այդ երկրներին համապատասխան ռազմական օգնություն ցուցաբերելը, ռազմական ագրեսիան հետ մղելը, միջազգային ահաբեկչության եւ ծայրահեղականության, տրանսազգային կազմակերպված հանցավորության, նարկոթրաֆիքի դեմ պայքարում հատուկ գործողություններ անցկացնելը, ինչպես նաեւ արտակարգ իրավիճակների հետեւանքները վերացնելը.

6) համալրում են քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումները (ընդգրկվում են քաղաքացիական պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի կազմում), որոնք մշտական պատրաստության ստորաբաժանումներ են եւ նախատեսված են քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման, մարտական գործողությունների ընթացքում կամ այդ գործողությունների հետեւանքների վերացման ժամանակ բնակչությանը, կազմակերպություններին պաշտպանելու, Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը, արտակարգ իրավիճակների հետեւանքների վերացման աշխատանքներին մասնակցելու համար:

Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ռազմական դրության ամբողջ ժամկետի ընթացքում իրականացվում է փրկարար ծառայության ստորաբաժանումների համալրում, լիակատար մարտական պատրաստականության փոխադրում եւ «Քաղաքացիական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված միջոցառումների իրականացում: Ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովելու նպատակով օգտագործվում եւ կիրառվում են նաեւ քաղաքացիական պաշտպանության եւ արտակարգ իրավիճակների լիազոր մարմնի ուժերն ու միջոցները:

Բացի վերոնշյալը, փրկարար ծառայության հիմնական խնդիրներից է ռազմական դրության (պատերազմի) ժամանակ մարդկանց կյանքի ու առողջության փրկումը, պահպանումը:

Թվարկված խնդիրների եւ միջոցառումների իրակացամանն ընդգրկված փրկարարական ծառայողների գործունեությունը խիստ ռիսկային է վերջիններիս կյանքի եւ առողջության համար: Վերը թվարկված խնդիրների եւ միջոցառումների իրականացման պարագայում հնարավոր են դեպքեր, երբ փրկարարական ծառայողները վիրավորվեն, ստանան խեղում կամ վնասվածք:

Ներկայումս, համաձայն «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 75-րդ հոդվածի 1-ին մասի, փրկարարական ծառայողները եւ նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաեւ անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին եւ նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի փետրվարի 7-ի N 116-Ն որոշմամբ սահմանված կարգով ու պայմաններով: Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կարգավորված չեն (օրենքով նախատեսված չեն համապատասխան դրույթներ)` մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում իրականացնելու (ծառայողներին օտարերկրյա պետություններ բուժման (հետազոտության) ուղարկելու) հետ կապված հարաբերությունները:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածը, զինծառայողների եւ նրանց հավասարեցված անձանց համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում, ինչպես նաեւ ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության եւ անհետաձգելի դեպքերում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բժշկական հիմնարկներում անհրաժեշտ բժշկական օգնության ցուցաբերման մասին դրույթներից զատ, նախատեսում է նաեւ դրույթներ, համաձայն որի` մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացվում է օտարերկրյա պետությունում, որի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարը հատկացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի ապրիլի 21-ի N 410-Ն որոշմամբ սահմանած կարգով եւ պայմաններով: «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի քննարկվող դրույթները չեն տարածվում փրկարարական ծառայողների վրա (այդ իմաստով փրկարարական ծառայողները հավասարեցված չեն զինծառայողներին), մինչդեռ, փրկարարական ծառայողների կողմից նույնպես կատարվում են «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին», «Պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության մասին», «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին», «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով նախատեսված մարտական խնդիրներ:

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս կամ մարտական հերթապահություն իրականացնելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում (բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետեւանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետեւանք է), փրկարարական ծառայողների` «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացմամբ), օտարերկրյա պետությունում բուժումն իրականացնելու իրավունքի օրենսդրական ամրագրման անհրաժեշտությամբ:

Միաժամանակ, Նախագծերի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի կողմից ներկայացված առաջարկության` փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով զինծառայողներին հավասարեցնելու վերաբերյալ, օրենսդրորեն ամրագրելու անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը (առաջարկվող լուծումները)

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով առաջարկվում է` փրկարարական ծառայողներին արտերկրում բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացման մասով հավասարեցնել զինծառայողներին, օրենսդրորեն ամրագրել առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս կամ մարտական հերթապահություն իրականացնելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին (բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացմամբ), օտարերկրյա պետությունում բուժման իրավունքը:

3. Կարգավորման նպատակը եւ բնույթը

Ներկայացվող նախագծերով տրվող իրավական կարգավորվումների նպատակն է մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

4. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագծերը մշակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կողմից:

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունմամբ կապահովվի մարտական խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` պետական միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի (այսուհետ` Նախագծերի փաթեթ) ընդունումը նախատեսում է շահառուների շրջանակի մեծացում, որն իր հերթին ենթադրում է ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն: Տվյալների բացակայության պատճառով ՀՀ պետական բյուջեի ծախսերի վրա Նախագծերի փաթեթի ընդունման ազդեցության չափը որոշել հնարավոր չէ:

Միեւնույն ժամանակ, Նախագծերի փաթեթի ընդունումը կամ չընդունումը ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ համայնքային բյուջեների եկամուտների եւ ծախսերի փոփոխմանը չի հանգեցնի:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` առողջապահության բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը բյուջետային լրացուցիչ հատկացումների առկայության դեպքում դրական ազդեցություն կունենա առողջապահության բնագավառի վրա, հաշվի առնելով այն հանգամանքը, որ կընդլայնվի անվճար բժշկական օգնություն եւ սպասարկում ստանալու իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչն էլ իր հերթին կնպաստի բնակչության առողջության պահպանմանը:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` սոցիալական պաշտպանության բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման եզրակացությունը կազմվել է` «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի համաձայն:

Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:

Նախագիծը`

ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն,

բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից` չեզոք ազդեցություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի` մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է ապահովել մարտական, ինչպես նաեւ առողջության համար վտանգ ներկայացնող եւ ռիսկային այլ խնդիրներ կատարելիս փրկարարական ծառայողների ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության դեպքում ծառայողի բուժումն իրականացնել օտարերկրյա պետությունում` Հայաստանի Հանրապետությունից դուրս ծառայողի բուժման, կեցության եւ ճանապարհածախսի գումարի հատկացմամբ:

Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:

Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)՝ տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով նախատեսվում է օրենսդրորեն ամրագրել ծառայողական պարտականություններ կատարելիս, առաջնագծում մարտական հերթապահություն իրականացնելիս փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` ՀՀ տարածքում գործող բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման անհնարինության դեպքում, փրկարարական ծառայողների` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին օտարերկրյա պետությունում բուժումն իրականացնելու իրավունքը:

Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի՝ բնապահպանության բնագավառում կարգավորման ազդեցության վերաբերյալ

. «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» եւ «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:

3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին չեն առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:

Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: