Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգիրքը (այսուհետ` Օրենսգիրք) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3142 -րդ հոդվածով.
«Հոդված 3142 . Հայտարարագիրը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դիտավորությամբ չներկայացնելը
Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 169.26-րդ հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով սահմանված վարչական տույժի կիրառումից հետո 30 օրվա ընթացքում դիտավորությամբ չներկայացնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հազարհինգհարյուրապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 2. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3143 -րդ հոդվածով.
«Հոդված 3143 . Հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը
1. Բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագրում, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրում դրանք ներկայացնելու պարտականություն ունեցող անձանց կողմից կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը`
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
2. Նույն արարքը, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի կամ եկամտի չհայտարարագրմանը`
պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:»:
Հոդված 3.
Սույնօրենքն ուժի մեջ է մտնում 2017 թվականի հուլիսի 1-ից։
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ընթացիկ իրավիճակը եւ առկա խնդիրները
2011 թվականի մայիսի 26-ին ընդունված «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ի թիվս այլ կարգավորումների, կարգավորում է նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Մասնավորապես՝ օրենքով սահմանվում են նշված հայտատարագրերի ներկայացման կարգն ու ժամկետները եւ դրա հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց փոխկապակցված անձանց պարտականությունները: Օրենքի ընդունումից հետո՝ 2011 թվականի նոյեմբերի 29-ին ուժը կորցրած ճանաչվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 16917-րդ հոդվածը, որը վարչական պատասխանատվություն էր սահմանում մինչ այդ գործող հայտարարագրման օրենսդրության պահանջների խախտման համար: Մասնավորապես՝ 16917-րդ հոդվածով նախատեսվում էր տուգանք ֆիզիկական, այդ թվում՝քաղաքական կամ հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձանց կողմից անձանց գույքի եւ եկամուտների հայտարարագրի մեջ կեղծ տվյալներ մտցնելու կամ հայտարարագիրը սահմանված ժամկետում չներկայացնելու համար: Սակայն նշված դրույթների ուժը կորցրած ճանաչվելուց հետո «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց հայտարարագրման հետ կապված խախտումների համար վարչական պատասխանատվություն ներկայումս սահմանված չէ:
Անդրադառնալով խնդրո առարկա հայտարարագրերի ներկայացման օրենսդրական կառուցակարգերի վերաբերյալ միջազգային առաջադեմ երկրների փորձին՝ հարկ ենք համարում ներկայացնել մի շարք երկրների փորձը, որոնց հակակոռուպցիոն համակարգերը, թերեւս, հանդիսանում են ամենագործունները: Մասնավորապես՝
Լատվիայի Հանրապետության հակակոռուպցիոն համակարգը հանդիսանում է ամենագործուն մեխանիզմը հետխորհրդային տարածաշրջանում: Դրա հիմքում ընկած է «Տեղեկատվության ազատության մասին» եւ «Պաշտոնատար անձանց գործունեության շահերի բախման կանխարգելման մասին» (Law on Prevention of Conflict of Interest in Activities of Public Officials) օրենքները: Վերջինիս 4-րդ հոդվածը տարածում է օրենքի գործողությունը սուբյեկտների ավելի լայն շրջանակների վրա՝ նախագահից մինչեւ զինվորներ, դատախազներ եւ տեղական խորհուրդների անդամներ, ինչպես նաեւ նրանց ընտանիքների անդամներ եւ ազգականներ: Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հայտարարագրի միակ տեղեկությունը, որը չի կարող հրապարակվել, հանդիսանում է պաշտոնատար անձի բնակության վայրը, ինչպես նաեւ նրա անձի նույնականացման տվյալը:
«Պաշտոնատար անձանց գործունեության շահերի բախման կանխարգելման մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը պարտավորեցնում է հայտարարագիր ներկայացնողին ապացուցել հայտարարագրում ներկայացված տվյալների հավաստիությունը: Եթե պաշտոնատար անձը չի կարողանում ապացուցել այն կամ ստուգումը հայտնաբերում է հայտարարագրում ներկայացվող տվյալների խեղաթյուրում, ապա այդպիսի արարքը գնահատվում է որպես գույքի ապօրինի ձեռքբերում եւ վերջինիս քողարկում պետությունից:
Հիշյալ օրենքով պաշտոնատար անձանց համար սահմանված է միայն քաղաքացիաիրավական պատասխանատվություն՝ պետությանը պատճառված վնասի ամբողջ ծավալով հատուցման ձեւով:
Լատվիայի Հանրապետության Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածը, նախատեսելով «հայտարարագիր ներկայացնելուց խուսափել» հանցակազմը, չի տարանջատում հայտարարագիր ներկայացնող ֆիզիկական անձին պաշտոնատար անձից։ Նշյալ հոդվածը նախատեսում է՝ անձը, ով դիտավորությամբ հայտարարագրում ներկայացրել է կեղծ տվյալներ, եւ այդ կեղծ տվյալները վերաբերում են գույքի կամ այլ եկամուտների մեծ ծավալին, պատժվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ կամ հանրային աշխատանքով կամ տուգանքով։ Այն դեպքում, երբ անձը դիտավորությամբ հայտարարագրում նեկայացրել է կեղծ տվյալներ գույքի կամ այլ եկամուտների աղբյուրի վերաբերյալ, եւ երբ այդ կեղծ տվյալները վերաբերում են գույքի կամ այլ եկամուտների մեծ ծավալին, պատժվում է որոշակի ժամկետով ազատազրկմամբ՝ մինչեւ 2 (երկու) տարի ժամկետով, կամ հանրային աշխատանքով կամ տուգանքով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա։
Լիտվայի Հանրապետության գույքի հայտարարագրմանն առնչվող օրենսդրական համակարգը ներառում է այնպիսի դրույթներ, որոնք վերաբերում են ընդհանուր թափանցիկության ապահովմանը, կոռուպցիայի դեմ պայքարի համար անհրաժեշտ բոլոր միջոցների կիրառմանը, ֆինանսական մոնիթորինգին, ապօրինի հարստացմանը, ինչպես նաեւ շահերի բախման կանխարգելմանը.
Լիտվայի Հանրապետությունում գործում է երկակի մեխանիզմ՝ ապահովելով պետական կառավարման ամբողջականությունը եւ թափանցիկությունը.
Գույքի եւ եկամուտների հայտարարագրման եւ շահերի բախման կանխարգելման վերաբերյալ Լիտվայի օրենսդրական դաշտը ներառում է հետեւյալ իրավական ակտերը՝ «Ռեզիդենտների գույքի եւ եկամուտների հայտարարագրման մասին», «Պետական ծառայության շրջանակներում հանրային եւ մասնավոր շահերի համաձայնեցման մասին» եւ «Էթիկայի հանձնաժողովի մասին» օրենքները:
Հայտարարագրման պահանջները խախտելու դեպքում նախատեսված են կարգապահական եւ վարչական պատժատեսակներ. օրինակ՝ հասարակական նկատողություն, սահմանափակող միջոցներ եւ արգելքներ, պաշտոնի առաջխաղացման սահմանափակումներ մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետով կամ զբաղեցրած պաշտոնից ազատում եւ քաղաքացիական ծառայության ոլորտում պաշտոն զբաղեցնելու արգելք մինչեւ 3 տարի ժամկետով:
Այն ֆիզիկական անձինք, ովքեր պարտավոր են ներկայացնել գույքի եւ եկամուտների հայտարարագիր, խուսափում են այն ներկայացնելուց, կամ ներկայացնում են ժամկետների խախտմամբ կամ կեղծ տեղեկատվություն են տրամադրում, կրում են վարչական կամ քրեական պատասխանատվություն: Մասնավորապես՝ Լիտվայի քրեական օրենսգրքի 216-րդ հոդվածն ամրագրում է՝ անձը, ով ձգտելով թաքցնել կամ օրինականացնել արգելված եղանակներով գումարի կամ գույքի ձեռքբերումը, ներկայացնում է կեղծ հայտարարագիր այդպիսի ճանապարհով ձեռք բերված գումարի կամ գույքի ձեռքբերման վերաբերյալ, պատժվում է ազատազրկմամբ մինչեւ 7 (յոթ) տարի ժամկետով։
Իսպանիայի Թագավորությունում ներկայացված հայտարարագրերի հավաստիության առնչությամբ ստուգումներ կարող են նախաձեռնվել՝
Իսպանիայում հայտարարագրման ամբողջ գործընթացը իրականացվում է շահերի բախման գործակալության կողմից:
Այն դեպքերում, երբ հայտարարագիրը պարունակում է կեղծ տեղեկատվություն կամ փաստաթղթեր, բացակայում է համապատասխան պայմանագիրը կնքված արժեթղթերի ազգային հանձնաժողովի հետ կամ չհայտարարագրված գումարը գերազանցում է 100000 (հարյուր հազար) եվրոն, ինչպես նաեւ առկա է անհամապատասխանություն ներկայացված եւ իրական տվյալների միջեւ, այս դեպքերում կիրառվում են հետեւյալ պատժատեսակները.
Ամերիկայի Միացյալ Նահանգներում 1978 թվականին Կոնգրեսն ընդունել է «Հանրային ծառայողների վարքագծի էթիկայի մասին» ակտը (Ethics in Government Act, Ethics Act)։Հիշյալ ակտը նախատեսում է նախագահի, փոխնախագահի, Կոնգրեսի անդամների, ինչպես նաեւ մյուս բոլոր պետական պաշտոնյաների եւ աշխատակիցների կողմից ֆինանսական տվյալների ամենամյա ներկայացում։
«Հանրային ծառայողների վարքագծի էթիկայի մասին» ակտի «104-ով հայտարարագրի չներկայացման դեպքում նախատեսվում է պատասխանատվություն տուգանքի տեսքով՝ մինչեւ 50000 (հիսուն հազար) դոլարի չափով
: Հիշյալ նորմի (A)(i) կետով հայտարարագրում դիտավորությամբ կեղծ տվյալներ ներկայացնելու դեպքում նախատեսվում է ազատազրկում մինչեւ 1 (մեկ) տարի ժամկետով կամ քննարկվող երկու պատժատեսակների միաժամանակյա համադրում։
Կանադայում օրենսդրությունը հայտարարագրեր ներկայացնող անձանց բավականին լայն շրջանակ է նախատեսում՝ Խորհրդարանի պաշտոնատար անձանցից մինչեւ կանադական թագավորական հեծյալ ոստիկանության սպաները: Հայտարարագրերի ներկայացման բոլոր պահանջները նախատեսված են Շահերի բախման եւ պաշտոնատար անձանց հետաշխատանքային հարաբերությունների մասին օրենսգրքում (Conflict of Interest and Post-Employment Code for Public Office Holders):
Բացի այդ, 2006 թվականին Կանադայում ընդունվել է «Պետական հաշվետության մասին» ակտը (այսուհետ՝ Ակտ), որը նախատեսում է Էթիկայի հարցերով հանձնակատարի հաստիքի, ինչպես նաեւ Շահերի բախման գրասենյակի ստեղծումը, որոնց պարտականությունների մեջ է մտնում Ակտի կատարման ստուգումը:
Կանադայում հայտարարագրերի ներկայացման վերաբերյալ պատասխանատվության հարցում տարանջատվում են երեք խումբ անձինք՝ Խորհրդարանի անդամներ, պաշտոնատար անձինք եւ քաղաքացիական ծառայողներ: Խորհրդարանի անդամների կողմից հայտարարագրերի ներկայացումը կարգավորվում է Ակտով, սակայն վերջինս չի նախատեսում կարգավորումներ այդպիսի անձանց պատասխանատվության առնչությամբ: Միեւնույն ժամանակ, հարկ է նշել, որ Ակտով կարգավորվում են պաշտոնատար անձանց հայտարարագրերի ներկայացման եւ դրանց վերաբերյալ պատասխանատվության չափերին առնչվող հարցերը: Մասնավորապես՝ հայտարարագրերի ներկայացման ժամկետների խախտման դեպքում առավելագույն տուգանքը, որը կարող է նշանակվել, կազմում է 500 (հինգ հարյուր) դոլար։ Ինչ վերաբերում է քաղաքացիական ծառայողներին, ապա հարկ է նշել, որ վերջիններիս պատասխանատվությունը նախատեսված է գերատեսչական ակտերով:
Արգենտինայի Հանրապետությունում խնդրո առարկա հայտարարագրերին առնչվող հիմնական իրավական ակտը 1999 թվականին ընդունված «Հանրային ծառայողների էթիկայի մասին» օրենքն է (Ley de լtica en la Funciցn PՕblica): Հիշյալ օրենքը պարտավորեցնում է բոլոր պետական ծառայողներին ներկայացնել եկամուտների հայտարարագիր, ինչպես նաեւ այլ տեղեկատվություն, որն անհրաժեշտ է շահերի բախումը կանխելու համար:
Ինչ վերաբերում է պաշտոնատար անձանց պատասխանատվությանը, ապա անհրաժեշտ է նշել, որ Արգենտինայի Քրեական օրենսգրքի 268(3) հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն դիտավորությամբ խեղաթյուրված տվյալներ հայտարարագրելու կամ հայտարարագիր չներկայացնելու համար: Մասնավորապես՝ օրենսգիրքը դիտավորությամբ խեղաթյուրված տվյալներ հայտարարագրելու կամ հայտարարագիր չներկայացնելու համար նախատեսում է սանկցիա, այն է՝ ազատազրկում՝ տասնհինգ (15) օրից մինչեւ երկու (2) տարի ժամկետով:
Պերուի Հանրապետությունում հայտարարագրերի ներկայացման պահանջը նախատեսված է Պերուի 1993 թվականի Սահմանդրությամբ:
Ղեկավարվելով Սահմանադրությամբ՝ 2002 թվականի հուլիսի 13-ին ընդունվել է «Հանրային տեղեկատվության թափանցիկության եւ հասանելիության մասին» օրենքը (Law on Transparency and Access to Public Information), որն արտացոլում է այդ երկրի եւս մեկ առանձնահատկություն՝ հանրային անձանց եկամուտներին առնչվող տեղեկատվության դուրսբերումը մասնավոր կյանքին վերաբերող տեղեկատվության շրջանակներից, ինչպես նաեւ անհատականությունների ամբողջական հասանելիություն՝ իրենց իրավունքներին եւ ազատություններին վերաբերող տեղեկատվություն ստանալու համար: Այս սկզբունքը կոչվում է habeas data, որը գործում է եւ՛ Բրազիլիայում, եւ՛ Պարագվայում, եւ՛ Ֆիլիպիններում:
Ինչ վերաբերում է պատասխանատվությանը, ապա Պերուի Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածը նախատեսում է քրեական պատասխանատվություն հայտարարագրերը չներկայացնելու, դրանք ոչ ճիշտ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաեւ խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու դեպքերում: Որպես սանկցիա՝ օրենսգիրքը նախատեսում է ազատազրկում՝ մինչեւ երկու (2) տարի ժամկետով, ինչպես նաեւ տուգանք՝ երեսունից (30) վաթսուն (60) օրով (Պերուում տուգանքը հաշվարկվում է օրերով. սահմանված գումարը (դրույքաչափը) բազմապատկվում է օրերի քանակով՝ արդյունքում ստանալով տուգանքի ընդհանուր չափը):
Ֆիլիպինների Հանրապետությունում 1989 թվականից սկսած հայտարարագրերի ներկայացում է նախատեսված պետական բոլոր ծառայողների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նրանց կանանց եւ չամուսնացած երեխաների համար:
Միեւնույն ժամանակ, Ֆիլիպինների Սահմանադրության 11-րդ հոդվածի 17-րդ մասը նախատեսում է պետական ծառայողների գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքը:
Պետական պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների վարքագծի եւ էթիկայի կանոնների վերաբերյալ օրենսգրքի (Code of Conduct and Ethical Standards for Public Officials and Employees)8-րդ հոդվածը սահմանում է, որ պետական բոլոր ծառայողների եւ պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ նրանց կանանց եւ չամուսնացած երեխաների հայտարարագիրը պետք է պարունակի տեղեկություններ այդպիսի անձանց անշարժ գույքի, անձնական այլ սեփականության, ավանդների, պարտավորությունների, ինչպես նաեւ բաժնետոմսերի վերաբերյալ:
Նշյալ օրենսգրքի 11-րդ հոդվածը հայտարարագրերի ներկայացման ընթացակարգային, ինչպես նաեւ հայտարարագրերի բովանդակությանը վերաբերող պահանջների խախտումների դեպքում նախատեսում է անբարենպաստ հետեւանք՝ տուգանքի կամ (եւ) ազատազրկման ձեւով: Մասնավորապես՝ օրենսգրքի հիշյալ հոդվածի (a) մասի համաձայն՝ օրենսգրքի 7-րդ(պետական պաշտոնատար անձանց եւ աշխատակիցների վարքագծին ներկայացվող պահանջներ), 8-րդ(հայտարարագրի բովանդակությանը ներկայացվող պահանջներ, հայտարարագրի հրապարակման ժամկետներին ներկայացվող պահանջներ) եւ 9-րդ(շահերի բախումից խուսափում) հոդվածների խախտման դեպքում անձը պատժվում է ազատազրկմամբ՝ մինչեւ 5(հինգ) տարի ժամկետով, կամ տուգանքով՝ մինչեւ 5000(հինգ հազար) պեսոյի չափով, կամ միաժամանակ երկու պատժատեսակները կարող են համադրվել:Բացի այդ, հարկ է նշել, որ դատարանի հայեցողությանն է թողնված պաշտոնատար անձի՝ պետական ծառայությունից հեռացումը:
Տեղին է նաեւ վկայակոչել այն հանգամանքը, որ Ֆիլիպիններում (ինչպես Պերուում) եւս գործում է habeas data սկզբունքը:
Սինգապուրի Հանրապետությունում 1960 թվականի հունիսի 17-ին ընդունվել է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» (The Prevention of Corruption Act) ակտը:
Հիշյալ ակտում տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում պաշտոնատար անձինք պարտավորվում են հայտարարագրել ինչպես իրենց, այնպես էլիրենց կանանց եւ երեխաների հարստությունը (անշարժ գույք, բանկային հաշիվներ, բաժնետոմսերի փաթեթ եւ այլն): Ընդ որում՝ եթե պաշտոնատար անձը չի կարողանում բացատրել, թե որտեղից են առաջացել հավելյալ ֆինանսական միջոցները, ապա ենթադրվում է, որ այդպիսի միջոցների աղբյուրը կոռուպցիան է: Այդ դեպքում կատարվում է համապատասխան ստուգում, որի ընթացքում դատախազն իրավունք ունի ստուգելու այն պաշտոնատար անձի ցանկացած բանկային, բաժնետոմսային հաշիվը, ով կասկածվում է «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ակտի դրույթների խախտման մեջ:
Բացի այդ, հայտարարագրված հարստության եւ ստացվող աշխատավարձի միջեւ անհամապատասխանությունն առնվազն հանգեցնում է վարչական հետաքննության: Եթե պաշտոնատար անձը տնօրինում է մասնավոր կազմակերպությունների որեւէ բաժնեմասը, ապա նրան կարող են առաջարկել վաճառել իր բաժնեմասը եւ խուսափել շահերի բախումից:
Հատկանշական է՝ «Կոռուպցիայի կանխարգելման մասին» ակտի 8-րդ հոդվածը նախատեսում է մեղավորության կանխավարկածի հիմնադրույթը: Ցանկացած պարգեւատրման դեպքում պաշտոնատար անձը պարտավոր է ապացուցել, որ այդպիսի պարգեւատրումը չի ստացվել կոռուպցիոն մեխանիզմի շրջանակներում:
Ուկրաինայի Հանրապետությունում հայտարարագրման իրավահարաբերությունների հետ կապված կարգապահական եւ վարչականպատժամիջոցները սահմանված են ֆինանսական խախտումների բացահայտման նպատակով («Կոռուպցիայի դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդված, «Ուկրաինայի քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 30-րդ հոդված եւ «Տեղական ինքնակառավարման մարմինների ծառայության մասին» օրենքի 20-րդ հոդված)։ Երբ անձը ժամանակին չի ներկայացնում ակտիվների հայտարարագիր, ապա այդ փաստի վերաբերյալ պաշտոնական ծանուցագիր է գրվում եւ ներկայացվում նրա ղեկավարին(ֆինանսական վերահսկման դրույթները խախտած անձի բացատրագրի հետ միասին)։ Այս ամենի հիման վրա ղեկավարը որոշում է կայացնում այդ անձին քաղաքացիական ծառայությունից հեռացնելու վերաբերյալ։ Պաշտոնից ազատման հիմքերի մասին գրառում կատարվում է անձի աշխատանքային գրքույկում։ Ներկայացված ձեւաթղթում սխալ, կեղծ կամ թերի տեղեկությունը կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության տուգանքի ձեւով եւ կարող է հիմք հանդիսանալ պետական մարմիններում ընտրվելու կամ պաշտոնի առաջխաղացման հնարավորություններից զրկվելու համար։
Ռուսաստանի Դաշնությունում քննարկվող իրավախախտման համար սահմանված է պաշտոնեական լիազորություններից զրկում: Այսպես, 2015 թվականի նոյեմբերի 4-ին ՌԴ Նախագահի կողմից ստորագրված օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված ժամկետում գույքի եւ եկամուտների հայտարարագրի բացակայության դեպքում պատգամավորները, ինչպես նաեւ սենատորները եւ տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաները կզրկվեն պաշտոնեական լիազորություններից:
Վրաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը քրեական պատասխանատվություն է նախատեսում գույքի հայտարարագիր չներկայացնելը կամ հայտարարագրում ոչ ամբողջական կամ սխալ տվյալներ ներկայացնելը հանցակազմի համար: Մասնավորապես՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածը նախատեսում է՝ գույքի հայտարարագիրը չներկայացնելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, կամ հայտարարագրում ակնհայտ ոչ ամբողջական կամ սխալ տվյալներ ներկայացնելը պատժվում է տուգանքով կամ հանրային աշխատանքով՝ 120 (հարյուր քսան) ժամից մինչեւ 200 (երկու հարյուր) ժամ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով`առավելագույնը 3 (երեք) տարի ժամկետով:
Ռումինիայի Հանրապետությունում գույքի եւ եկամուտների հայտարարագրումը կոռուպցիայի դեմ պայքարի մի մասն է կազմում: Վերջինիս իրականացման նպատակները հետեւյալն են.
Անդրադառնալով պատասխանատվությանը՝ հարկ է նշել, որ խնդրո առարկա հայտարարագիրը չներկայացնելու կամ սահմանված ժամկետում չներկայացնելու, հայտարարագրում ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն: Վերջինիս առավել խիստ ձեւը զբաղեցրած պաշտոնից ազատումն է:
2002 թվականին տեղի ունեցած օրենսդրական փոփոխությունների արդյունքում նախատեսվեց նաեւ քրեական պատասխանատվություն գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ոչ պատշաճ լրացման կամ դրանց չներկայացման համար՝ սահմանելով ազատազրկում՝ 3 (երեք) ամսից մինչեւ 3 (երեք) տարի ժամկետով, ինչպես նաեւ տուգանք:
Ուսումնասիրված երկրների փորձը վկայում է, որ տարբեր երկրներում գույքի եւ եկամուտների հայտարարագրերի ներկայացման հետ կապված պարտականությունները չկատարելու խախտումները բաժանվում են երկու խմբի՝
1) հայտարարագրեր ներկայացնելու պարտականության հետ կապված խախտումներ (հայտարարագրեր ուշ ներկայացնելը, սահմանված կարգի խախտմամբ ներկայացնելըկամ չներկայացնելը),
2) տրամադրված տեղեկատվության բովանդակությանն առնչվող խախտումներ, ինչը ներառում է ոչ ամբողջական տեղեկատվություն տրամադրելը, անզգուշությամբ սխալ տեղեկություններ տրամադրելը եւ դիտավորությամբ կեղծ տեղեկություններ տրամադրելը:
Ընդ որում՝ հարկ է նաեւ նշել, որ վերոնշյալ իրավախախտումների համար տարբեր երկրներում նախատեսվում են պատասխանատվության հետեւյալ տեսակները՝
1) կարգապահական,
2) վարչական,
3) քրեական,
4) քաղաքացիաիրավական:
Առաջարկվող լուծումները
Հաշվի առնելով խնդրո առարկա հարցի առնչությամբ միջազգային առաջադեմ փորձը, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետությանը բնորոշ եւ Հայաստանի Հանրապետության՝ հակակոռուպցիոն բնագավառում որդեգրած քաղաքականության առանձնահատկությունները՝ առաջարկվում է գույքի եւ եկամուտների հայտարարագրման ոլորտում սահմանել վարչական եւ քրեական պատասխանատվություն՝ տարանջատելով երկու խումբ իրավախախտումներ՝
1. իրավախախտումներ, որոնք վերաբերում են այդպիսի հայտարարագրերի ներկայացմանը,
2. իրավախախտումներ, որոնք վերաբերում են այդպիսի հայտարարագրերի բովանդակությանը:
Այսպես, առաջարկվում է լրացում կատարել Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում՝ սահմանելով վարչական պատասխանատվություն հայտարարագրերը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամ հայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում անզգուշությամբ սխալ, ոչ ամբողջական տվյալներ ներկայացնելու համար: Ընդ որում՝ առաջարկվող վարչական տույժերը սահմանված են ավելիմեղմիցդեպի ավելի խիստը (նախազգուշացումից մինչեւ վարչական տուգանք):
Ի լրումն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի` մշակվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ` որպես հանցակազմ նախատեսելով բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը, ինչպես նաեւայդպիսի հայտարարագրերում կեղծ տվյալ ներկայացնելը կամ հայտարարագրման ենթակա տվյալը թաքցնելը:
Միաժամանակ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առաջարկվում է ապահովել Եվրոպայի խորհրդի նախապայմանների ցանկով (budget support) արդեն իսկ նախատեսված`Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին անհրաժեշտ մարդկային եւ նյութատեխնիկական ռեսուրսներով ապահովելու պարտականության կատարումը: Խնդրո առարկա պարտավորության կատարման պայմաններում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապահովված կլինի օրենքով (օրենքի նախագծով) իրեն վերապահվող գործառույթը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ ներուժով:
Ակնկալվող արդյունք
Նախագծերի ընդունման արդյունքում «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող՝ հայտարարագրման հետ կապված պարտականությունների չկատարման դեպքում համապատասխան բարձրաստիճան պաշտոնատար անձը կամ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձը կենթարկվի վարչական, իսկ համապատասխան հանցակազմի առկայության պայմաններում` քրեական պատասխանատվության: Միաժամանակ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ապահովված կլինի օրենքով (օրենքի նախագծով) իրեն վերապահվող գործառույթը հավուր պատշաճի իրականացնելու համար անհրաժեշտ ներուժով:
ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` նախագիծ)` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
Նախագծի` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ: Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագիծն ուղղված է բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված խախտումների համար վարչական պատասխանատվության սահմանմանըեւ Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կարգավորել բարձրաստիճան պաշտոնատար անձանց գույքի, եկամուտների ու փոխկապակցված անձանց մասին հայտարարագրման, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագրման հետ կապված իրավահարաբերությունները, մասնավորապես` սահմանվում են նշված հայտատարագրերի ներկայացման կարգն ու ժամկետները եւ դրա հետ կապված բարձրաստիճան պաշտոնատար անձանց ու նրանց փոխկապակցված անձանց պարտականությունները:
Նախագծերով կարգավորվող շրջանակները չեն առնչվում որեւէ առանձին ապրանքային շուկայի հետ, ուստի եւ Նախագծերի ընդունմամբ որեւէ առանձին ապրանքային շուկայում մրցակցային դաշտի վրա ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` կարգավորման ազդեցության գնահատման աշխատանքները դադարեցվել են` արձանագրելով Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերիվերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի(այսուհետ` նախագծեր)սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանությանոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներիլրամշակված նախագծերի ընդունման դեպքում
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով, մասնավորապես, առաջարկվում են պատասխանատվության միջոցներ սահմանել բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքի, եկամուտների եւ փոխկապակցված անձանց մասին հայտարարագիրը, ինչպես նաեւ բարձրաստիճան պաշտոնատար անձի հետ փոխկապակցված անձի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու, կամհայտարարագրի լրացման նկատմամբ ներկայացվող պահանջների, կամ հայտարարագրի ներկայացման կարգի խախտմամբ ներկայացնելու, կամ հայտարարագրում սխալ կամ ոչ ամբողջական տվյալ ներկայացնելու համար:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ հայտնում ենք, որ նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական: Միեւնույն ժամանակ վերոնշյալ օրենքների նախագծերը ընդունվելու դեպքում ՀՀ պետական եւ համայնքների բյուջեների ելքերի, ինչպես նաեւ բյուջետային բնագավառում քաղաքականության փոփոխման չեն հանգեցնի:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներինախագծերի վերաբերյալ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրամշակված նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի օբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսի, ընդերքի, բուսական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասականհետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտներիվրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտինչեն առնչվում, այդոլորտը կանոնակարգող այլ իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառումկանխատեuվողհետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է: