Հոդված 1.
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-185 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածի ՝
1) 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«1) ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար՝
ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.
բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 13.001 դրամ.
գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 20.001 դրամ.
դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 25.001 դրամ.
ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 45.001 դրամ.
զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 100.001 դրամ:»։
2) 4-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2) ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` յուրաքանչյուր եռամսյակի համար ՝
ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 10.001 դրամ.
բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 13.001 դրամ.
գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 20.001 դրամ.
դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 25.001 դրամ.
ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 45.001 դրամ.
զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ մինչեւ 100.001 դրամ։»։
3) 5-րդ կետի «գ» եւ «ե» ենթակետը «կրպակներում» բառից հետո լրացնել «, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առեւտրի կետերում, կամ ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման եւ նորոգման ծառայության օբյեկտներում» բառերով։
4) 5-րդ կետի «գա» ենթակետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«գա) համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ սահմանվում է՝
հիմնական շինությունների ներսում՝
ա. մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 5.001 դրամ
բ. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 10.001 դրամ.
գ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 15.001 դրամ.
դ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 20.001 դրամ.
ե. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 30.001 դրամ.
զ. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 50.001 դրամ.
ոչ հիմնական շինությունների ներսում՝
մինչեւ 26 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 1.001 դրամ
ա. 26-ից մինչեւ 50 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 2.001 դրամ.
բ. 51-ից մինչեւ 100 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար՝ մինչեւ 4.001 դրամ.
գ. 101-ից մինչեւ 200 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 8.001 դրամ.
դ. 201-ից մինչեւ 500 քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 15.001 դրամ.
ե. 501 եւ ավելի քառակուսի մետր ընդհանուր մակերես ունեցող հանրային սննդի օբյեկտի համար ՝ մինչեւ 25.001 դրամ:»։
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին եւ 2-րդ ենթակետերի եւ 5-րդ կետի «գա» ենթակետի յուրաքանչյուր կետերով սահմանված դրույքաչափերի ստորին սահմանները չի կարող պակաս լինել այդ կետերին նախորդող դրույքաչափերի վերին սահմաններից:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
ՏԵՂԵԿԱՆՔ - ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ եւ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված է ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17.500 դրամի չափով տուրք։ Նույն հոդվածի 4-րդ կետի 2-րդ ենթակետով ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար՝ հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է 1.500-ից 17.500 դրամի չափով տուրք։
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի «գա» ենթակետով համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է` հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ, իսկ ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ.
Վերը նշված տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի եւ առեւտրային տարածքների «հզորությունների» հետ։ Դրանով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առեւտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների եւ այլ խոշոր օբյեկտների հետ։
Ելնելով վերոգրյալից, ինչպես նաեւ հաշվի առնելով փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունը սույն նախագծով առաջարկում ենք տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։
Տեղական տուրքերի եւ վճարների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետով խանութներում, կրպակներում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30.000-60.000 դրամ։
Մինչդեռ տեխնիկական հեղուկների վաճառքը ներկայումս իրականացվում է ինչպես խանութներում, կրպակներում, այնպես էլ ավտոտեխսպասարկման կետերում, յուղման կետերում, առեւտրի ու ծառայությունների այլ օբյեկտներում, որից ելնելով առաջարկվում է օրենքի 10-րդ հոդվածի 5-րդ կետի «գ» ենթակետում լրացում կատարել ։
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Օրենքում առաջարկվող փոփոխությունները եւ լրացումն ուղղված են առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք եւ դրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից, համաձայնեցնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարության ու ՀՀ փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հետ:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Օրենքով փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար առեւտրի եւ ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելու համարկստեղծվեն բարենպաստ պայմաններ։
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ
««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծն իր մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չի պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
««Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագiծը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունի չեզոք ազդեցություն:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման դեպքում
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով (այսուհետ` Նախագիծ) նախատեսվում է սահմանել` ոգելից եւ ալկոհոլային խմիչքի, ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար` հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման եւ համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման եւ իրացման թույլտվության համար տեղական տուրքերի դրույքաչափերը` որպես չափորոշիչ ընդունելով տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը` արտահայտված քառակուսի մետրով, ինչպես նաեւ տեղական տուրք է սահմանվում նաեւ յուղման կետերում, ավտոտեխսպասարկման կետերում եւ առեւտրի ու ծառայությունների այլ օբյեկտներում տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար:
Նախագծով կարգավորվող շրջանակներն ուղղակիորեն առնչվում են մի շարք ապրանքների (ոգելից եւ ալկոհոլային խմիչք, ծխախոտ, տեխնիկական հեղուկներ) շուկայի հետ: Առաջարկվող փոփոխությունն ուղղված է խթանելու ՓՄՁ բիզնեսի զարգացմանը: Նախագծի ընդունման պարագայում էականորեն կնվազեն նշված ոլորտներում ՓՄՁ շուկա մուտք գործելու ծախսերը, կձեւավորվեն արդար մրցակցային պայմաններ ՓՄՁ սուբյեկտների եւ խոշոր տնտեսվարողների միջեւ, ինչն էլ կարող է հանգեցնել տվյալ շուկաներում տնտեսվարողների միմյանց հետ մրցելու հնարավորությունների ընդլայնմանը:
Հիմք ընդունելով նախնական եւ ազդեցության գնահատման բուն գործընթացի փուլերի արդյունքները` արձանագրվում է Նախագծի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա դրական ազդեցություն հայտնաբերելու եզրակացություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով առաջարկվում է տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս, որպես չափորոշիչ, հաշվի առնել տնտեսավարող սուբյեկտի առեւտրային գործունեության զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրերով:
Նախագծի ընդունման եւ կիրարկման դեպքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ առաջարկվող կարգավորման արդյունքում կբարելավվի ոլորտի կարգավորումը, մասնավորապես` տնտեսավարողների համար ֆինանսական բեռը կբաշխվի՝ կախված վերջիններիս առեւտրային տարածքների չափերից:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի բնապահպանության բնագավառում կարգավորման
1. «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ` Օրենք) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
2. Օրենքի նախագծի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա:
3. Օրենքի նախագիծը բնապահպանության ոլորտին չի առնչվում, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չի հակասում:
Օրենքի կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
Եզրակացություն
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
«Տեղական տուրքերի եւ վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումն այլ հավասար պայմաններում կարող է հանգեցնել ՀՀ համայնքների բյուջեների եկամուտների փոփոխության, իսկ ՀՀ պետական բյուջեի եկամուտների եւ ծախսերի, ինչպես նաեւ ՀՀ համայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն: