ՀՈԴՎԱԾ 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998թ. դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ օրենք) 13.1-րդ հոդվածում՝
1) «եւ դրանց» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերը:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 13.2-րդ հոդվածում «շահագործող,» բառից հետո լրացնել «եւ (կամ) ընդերքօգտագործման թափոններ վերամշակող» բառերը:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է օրենսդրական դաշտում ներկայումս առկա չլուծված՝ ընդերքօգտագործման թափոնների եւ դրանց գործածության օբյեկտների կառավարման հարցերը կարգավորելու անհրաժեշտությամբ:
Օրենքների նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է նաեւ «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի չորրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 4-րդ կետի պահանջից (Կառավարությունը կանոնակարգում է ընդերքօգտագործման թափոնների կառավարման հետ կապված օրենսդրական կարգավորման խնդիրները)՝ համաձայն Եվրոպական Պառլամենտի եւ Խորհրդի 2006թ. մարտի 15-ի N2006/21/ԵՀ եւ 2008թ. նոյեմբերի 19-ի N2008/98/ԵՀ հրահանգների:
ՀՀ ընդերքի մասին օրենսգիրքն ընդունվել է 2012 թվականին: Օրենսգրքի ուժի մեջ մտնելուց հետո ի հայտ են եկել ընդերքօգտագործման թափոնների եւ դրանց գործածության օբյեկտների կառավարման խնդիրների օրենսդրական կարգավորման ենթակա մի շարք խնդիրներ, մասնավորապես, ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործածության, վերամշակման եւ պահպանության անվտանգության սկզբունքները, նշված ոլորտներում համապատասխան տնտեսվարող սուբյեկտների իրավունքները եւ պարտականությունները, բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի վրա ազդեցության վտանգների եւ ռիսկերի գնահատումը, համապատասխան օբյեկտների փակումը եւ ռեկուլտիվացիան, թափոնների օբյեկտների եւ վերամշակման կառավարման պլանների առկայության պահանջը:
Օրենքների ընդունման նպատակն է հստակեցնել ընդերքօգտագործման թափոնների եւ դրանց գործածության օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները՝ ապահովելու մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի պահպանությունը:
Արտադրական լցակույտերը, որպես ընդերքօգտագործման թափոն, որակելու պարագայում հնարավորություն է ընձեռվում մետաղների կորզման նպատակով թափոնների հետագա վերամշակման: Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաեւ ՀՀ էկոնոմիկայի նախարարության առաջարկությունը, որ մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում վճարվի ռոյալթի անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել նաեւ «Բնօգտագործման եւ բնապահպանական վճարների մասին» ՀՀ օրենքում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Վերոգրյալ խնդիրների լուծման նպատակով ներկայացված` «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ «Թափոնների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է ընդերքօգտագործման թափոնների եւ օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունների կարգավորման, իսկ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը` մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի վճարման անհրաժեշտությունով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Օրենքների նախագծերը մշակվել են ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների ու ՀՀ բնապահպանության նախարարությունների կողմից:
4. Իրավական ակտերի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Ներկայացված օրենքների նախագծերի ընդունումով կկարգավորվեն ընդերքօգտագործման թափոնների եւ օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաեւ մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի վճարման գործընթացը: Օրենքների ընդունումը կնպաստի նաեւ մարդու առողջության եւ շրջակա միջավայրի պահմանության նպատակով ձեռնարկվող միջոցառումների իրականացմանը:
Եզրակացություն
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատման
«Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` նախագծեր) սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 27.1 հոդվածի եւ ՀՀ Կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 18-Ն որոշման համաձայն:
Նախագծերի սոցիալական պաշտպանության ոլորտում կարգավորման ազդեցության գնահատումը կատարվել է սոցիալական պաշտպանության ոլորտի եւ դրա առանձին ենթաոլորտների իրավիճակի բնութագրիչների եւ դրանց ինդիկատորների հիման վրա:
Նախագծերը`
ա) ռազմավարական կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն.
բ) շահառուների վրա կարգավորման ազդեցության տեսանկյունից ունեն չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», ««Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` բյուջետային բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման վերաբերյալ
Նախագծերով առաջարկվում է կարգավորել ընդերքօգտագործման թափոնների եւ օբյեկտների կառավարման հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաեւ մետաղներ կորզելու նպատակով ընդերքօգտագործման թափոնների վերամշակման դեպքում ռոյալթիի վճարման հետ կապված հարաբերությունները:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ կարծում ենք, որ Նախագծերի ընդունման ազդեցությունը պետական բյուջեի եկամուտների վրա կլինի դրական:
Միաժամանակ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունումը կարող է հանգեցնել ՀՀ պետական բյուջեից ծախսերի ավելացման (մասնավորապես, բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից ընդերքօգտագործման թափոնների փակված (այդ թվում՝ լքված) օբյեկտների գույքագրման առումով), որի ազդեցությունը հնարավոր չէ գնահատել:
Ինչ վերաբերվում է համայնքների բյուջեների եկամուտներին եւ ծախսերին, ապա Նախագծերի ընդունման ազդեցությունը վերջինների վրա կլինի չեզոք:
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի բնապահպանության բնագավառում կարգավորման
1 «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի (այսուհետ` Օրենքներ) ընդունման արդյունքում շրջակա միջավայրի oբյեկտների` մթնոլորտի, հողի, ջրային ռեսուրսների, ընդերքի, բուuական եւ կենդանական աշխարհի, հատուկ պահպանվող տարածքների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա
2. Օրենքների նախագծերի չընդունման դեպքում շրջակա միջավայրի oբյեկտների վրա բացասական հետեւանքներ չեն առաջանա
3. Օրենքների նախագծերը բնապահպանության ոլորտին առնչվում են, այդ ոլորտը կանոնակարգող իրավական ակտերով ամրագրված uկզբունքներին եւ պահանջներին չեն հակասում:
Օրենքների կիրարկման արդյունքում բնապահպանության բնագավառում կանխատեuվող հետեւանքների գնահատման եւ վարվող քաղաքականության համեմատական վիճակագրական վերլուծություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումն առողջապահության բնագավառի վրա ազդեցություն չի ունենա:
ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
««Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերն իրենց մեջ Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 22-ի «Նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հակակոռուպցիոն բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 1205-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետով նախատեսված որեւէ կոռուպցիոն գործոն չեն պարունակում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի` տնտեսական, այդ թվում` փոքր եւ միջին ձեռնարկատիրության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ` Նախագիծ)` գործարար եւ ներդրումային միջավայրի վրա կարգավորման ազդեցության գնահատման նպատակով իրականացվել են նախնական դիտարկումներ:
Գնահատման նախնական փուլում պարզ է դարձել, որ Նախագծով, ի թիվս այլ փոփոխությունների, սահմանվում են տնտեսավարող սուբյեկտների կողմից ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլաններ մշակելու վերաբերյալ դրույթներ, ինչը բխում է «Զարգացման քաղաքականության գործառնություն» բյուջետային աջակցության ծրագրի չորրորդ փուլի գործողությունների ժամանակացույցի 4-րդ կետի պահանջից, եւ Նախագծի ընդունման ու կիրարկման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է չեզոք ազդեցություն:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի մրցակցության բնագավառում կարգավորման ազդեցության գնահատման
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով (այսուհետ` Նախագծեր) նախատեսվում է կարգավորել ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունները, որի կառավարման եւ վերամշակման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Նախագծերով կարգավորվող շրջանակները առնչվում են ընդերքօգտագործման ժամանակ առաջացած թափոնների (չօգտագործված օգտակար հանածոների՝ մոլիբդեն, պղինձ եւ այլն) շուկաների հետ: Նախագծերով նախատեսվում են ոլորտին առնչվող լրացուցիչ կարգավորումներ, սակայն Նախագծերի ընդունմամբ ապրանքային շուկաներում մրցակցային միջավայրի վրա զգալի ազդեցություն լինել չի կարող:
Հիմք ընդունելով նախնական փուլի արդյունքները` արձանագրվել է Նախագծերի ընդունմամբ մրցակցության միջավայրի վրա զգալի ազդեցություն չհայտնաբերվելու եզրակացություն: