Armenian ARMSCII Armenian
Կ-10661-24.09.2016-ԳԲ-010/2ամբ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների մասին» Հայաստանի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 28-ի ՀՕ-270 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13.1-ին հոդվածը «եւ դրանց վերամշակման» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման» բառերով:

Հոդված 2. Օրենքի 13.2-րդ հոդվածը «շահագործող,» բառից հետո լրացնել«եւ (կամ) ընդերքօգտագործման թափոններ վերամշակող» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: