Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-10662-24.09.2016-ԳԲ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹԱՓՈՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՈԴՎԱԾ 1. «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 24-ի ՀՕ-159-Ն օրենքի 2-րդ հոդվածում լրացնել նոր 3-րդ մաս՝ հետեւյալ բովանդակությամբ.

«3. Սույն օրենքի գործողությունը ընդերքօգտագործման թափոնների կառավարման եւ ընդերքօգտագործման թափոնների մշակման հետ կապված հարաբերությունների նկատմամբ տարածվում է այնքանով, որքանով չի հակասում Ընդերքի մասին Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարգավորումներին:»:

ՀՈԴՎԱԾ 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից 6 ամիս հետո: