Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի թիվ ՀՕ-239 քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 324-րդ հոդվածում լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ մաս.
«3. Նոտարական կարգով վավերացված լիազորագիրը վերացնելը կամ լիազորագրից հրաժարվելը կատարվում է նոտարական կարգով։»:
Հոդված 2. Օրենսգրքի 1202-րդ հոդվածի 6-րդ մասում «հայտարարությունը պետք է արվի» բառերը փոխարինել «դիմումը պետք է ներկայացվի» բառերով:
Հոդված 3. Օրենքի ուժի մեջ մտնելը
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: